484.04
+0.53
523.1
+1.64
8.44
+0.03
+6
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի լավագույն ռուսագետ ուսուցիչների անունները կհրապարակվի մայիսի 10-ին Պուշկինի անվան դպրոցում
14:14
06 Մայիսի 2011

ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի.  /Նովոստի-Արմենիա/. «Հայաստանի 2010-2011 ուսումնական տարվա ռուսաց լեզվի և գրականության լավագույն ուսուցիչ» մրցույթի եզրափակիչ փուլը կանցկացվի Երևանում մայիսի 10-ին՝ Պուշկինի անվան դպրոցում, ուրբաթ հայտարարեց Հայաստանում Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչույթան մամուլի ծառայությունը։

Մրցույթի ընտրական փուլն անցկացվել է ապրիլին հանրապետության բոլոր մարզերում։ Միջոցառմանը մասնակցած հանրակրթական դպրոցների ռուսաց լեզվի բոլոր 200 ուսուցիչներից Հայաստանի մարզային կրթական վարչությունները եզրափակիչ փուլին մասնակցելու նպատակով ներկայացրել են 30 ռուսիստ-մանկավարժներ։

Մրցույթի եզրափակիչ փուլի ընթացքում ստացված արդյունքների հիման վրա, ինչպես նաև թեստային աշխատանքների կատարման և ռուսաց լեզվի ու գրականության ինտերակտիվ դասերի մշակման ներկայացման արդյունքներով կորոշվեն մրցույթի հաղթողները։ Նրանք կարժանան պարգևների և դիպլոմների։ Մրցույթն անցկացվում է Հայաստանում արդեն երկրորդ անգամ։

Պարգևատրման արարողությանը կմասնակցեն Հայաստանի կրթության և գիտության նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը, Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը, Հայաստանում Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչության ղեկավարի տեղակալ Նատալյա Երյոմենկոն։

Մրցույթի կազմակերպիչներն են Հայաստանում Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչության ռուսաց լեզվի ուսումնամեթոդական կենտրոնը, Հայաստանի կրթության և գիտության նախարարությունը, Երևանի քաղաքապետարանի և ՀՀ մարզերի կրթության վարչությունները, «Ռուսաց լեզուն Հայաստանում» ամսագիրը, Հանրակրթական դպրոցների Ռուսաց լեզվի և գրականության ուսուցիչների հայկական ասոցիացիան, Ռուսաստանաբնակ հայրենակիցների կազմակերպությունների համակարգող խորհուրդը։ -0,-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։