483.82
-0.09
522.04
-3.39
8.49
+0.01
+3
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ ԱԳ նախարարը բարձր է գնահատում հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման դինամիկան
10:49
06 Մայիսի 2011

ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ԱՄՆ «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի գլխավոր գործադիր տնօրեն Դանիել Յոհանեսի (Daniel Yohannes) հետ հանդիպման ընթացքում բարձր է գնահատել հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման դինամիկան, տեղեկացրեցին ՀՀ ԱԳ նախարարության մամուլի ծառայությունից:

Նախարարն ընդգծել է, որ այդ դինամիկան համագործակցության համակողմանի ընդլայնման նոր հնարավորություններ է ստեղծում: 

Դանիել Յոհանեսը ժամանել է Հայաստան՝ «Հազարամյակի մարտահրավերներ-Հայաստան» հիմնադրամի հնգամյա ծրագրի արդյունքներին ծանոթանալու նպատակով:

Էդվարդ Նալբանդյանը շնորհակալություն է հայտնել «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի՝ Հայաստանում վերջին հինգ տարիներին իրականացված օժանդակության ծրագրերի համար՝ նշելով, որ դրանք եղել են արդյունավետ և նպաստել են Հայաստանի գյուղական շրջանների զարգացմանը:

Յոհանեսն իր հերթին գոհունակություն է հայտնել ծրագրերի իրականացման ընթացքում Հայաստանի կառավարության հետ համագործակցության կապակցությամբ:

2006թ.-ին ԱՄՆ կառավարությանն առընթեր Հազարամյակի մարտահրավեր կորպորացիան (ՀՄԿ) և ՀՀ կառավարությունը ստորագրեցին համաձայնագիր, որը նպատակ ուներ գյուղատնտեսության ոլորտում կայուն տնտեսական աճի միջոցով նվազեցնել գյուղական աղքատությունը:  

Ծրագրի ավարտին` 2011թ. սեպտեմբերին, ՀՄԿ այս դրամաշնորհի ներքո ՀՄՀ-Հայաստան ծրագրի իրականացման համար կատարված ներդրումը կկազմի 180 միլիոն ԱՄՆ դոլար:

Ծրագիրը երկրի մայր ջրանցքների հիմնական հատվածների վերականգնման, մեծ կարևորության պոմպակայանների արդիականացման, նոր ինքնահոս համակարգերի ձևավորման, ներտնտեսային ջրանցքների վերակառուցման  ու Արարատյան դաշտավայրի դրենաժային համակարգի առանձին հատվածների վերականգնման արդյունքում  կունենա ավելի քան 420 հազ. գյուղաբնակ շահառուներ Հայաստանի շուրջ 350 համայնքներում: 

«Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիան նորարարական կառույց է, որն օտարերկրյա օգնություն է ցուցաբերում՝ գլոբալ աղքատությունը հաղթահարելու նպատակով:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում:
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։