486.7
-0.08
515.12
-0.38
8.43
+0.02
-3
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանին չի սպառնում անտառների ոչնչացումը. փորձագետ
20:03
05 Մայիսի 2011

ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի անտառներին այսօրվա դրությամբ չի սպառնում ոչնչացումը, ասաց «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն Մարտուն Մաթևոսյանը հինգշաբթի ասուլիսի ժամանակ:

«Եթե համեմատենք 2003 և 2010թթ. տվյալները, կտեսնենք, որ անտառների անօրինական հատումը կրճատվել է ավելի քան 16 անգամ՝ 42 հազարից մինչև 2,5 հազար՝ 2010-ին»,- ասաց նա:

Մաթևոսյանի խոսքերով՝ հատումների կրճատումը հիմնականում պայմանավորված է Հայաստաի գազիֆիկացման ծավալի աճի հետ: «Եթե 2003 թ.-ին գազի բաժանորդների թիվը մոտ 130 հազար էր, ապա 2010թ.-ի վերջին հասել էր 600 հազարի, ինչը չէր կարող չազդել փայտի պահանջարկի վրա»,- ընդգծեց նա:

 «Հայանտառի» ղեկավարը նշեց, որ անօրինական անտառահատումն ուղղակիորեն կապված է սոցիալական խնդիրների հետ, քանի որ այն հիմնականում իրականացվում է անտառներին հարող բնակավայրերի բնակիչների կողմից, ովքեր իրենց բնակարաննեերը տաքացնում են փայտով ջեռուցվող վառարանների միջոցով։

Նա ավելացրեց նաև, որ որոշակի դեր է խաղացել նաև ծառահատման համար տուգանքի ավելացումը։ Եթե 2004 թվականին մեկ ծառի հատման համար տուգանքը կազմում էր 3-4 հազար դրամ (մոտ 11 դոլար), ապա ներկայումս՝ մոտ 50 անգամ ավելի՝ 150 հազար դրամ (մոտ 400 դոլար)։

Սակայն, ինչպես հայտարարեց Մաթևոսյանը, անտառային տարածքների կորստի կանխարգելման ամենաարդյունավետ միջոցը ծառատունկն է։

«Այսօր մասնագետներն անտառի բնականին զգալի աճ են նկատում, և դա զարմանալի չէ, քանի որ 2004 թվականից Հայաստանում տնկվել է 12 միլիոն ծառ և վերականգնվել մոտ 30 հազար անտառային տարածք»,- ասաց նա։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։