477.89
+0.01
567.97
-5.63
8.33
+0.02
+16
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի հանրային խորհուրդը կարևոր դեր է խաղում երկրի կյանքում. ՀԽ ղեկավար
18:55
05 Մայիսի 2011

ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի.  /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի հանրային խորհրդին (ՀԽ) այսօր հաջողվել է կարևոր դեր գրավել երկրի կյանքում, կարծում է ՀԽ ղեկավար Վազգեն Մանուկյանը։

«Խորհրդի գոյությունը կարևոր է ինչպես պետության, այնպես էլ հասարակության համար, քանի որ մեր հիմնական գործառույթը ոչ միայն հասարակությանը հուզող խնդիրները բարձրացնելն է, այլև պետությանը դրանց լուծման կոնկրետ ուղիների առաջարկումը»,- հինգշաբթի ասաց նա 2009 թվականի մայիսից 2010 թվականի ավարտն ընկած ժամանակահատվածում գերատեսչության գործունեության արդյունքներին նվիրված ընդլայնված նիստի ժամանակ։

ՀԽ-ն պաշտոնապես գործում է 2008 թվականից, սակայն վերջնականապես կառույցը ձևավորվել է միայն 2009 թվականի մայիսին։

Ինչպես կարծում է Մանուկյանը, Հանրային խորհրդի լիազորություններն ու մեխանիզմները հարկ է օրենսդրորեն ամրագրել համապատասխան օրենքի ընդունմամբ՝ կառույցին նոր կարգավիճակ հաղորդելու նպատակով։

Իր ելույթում Մանուկյանն ուրվագծեց Խորհրդի հիմնական ձեռքբերումներն անցած տարվա ընթացքում։ «Ամենացավոտ հարցերից է գյուղի պահպանումը և գյուղատնտեսության զարգացումը։ Մենք լուրջ հետազոտություններ ենք անցկացրել և կառավարությանն ենք ներկայացրել գյուղատնտեսության խնդիրների լուծման մեր տեսլականը։ Կարծում եմ, որ շնորհիվ դրա 2010-2020 թթ. Գյուղատնտեսության զարգացման ռազմավարությունում գյուղատնտեսական կոոպերացիան նշված է որպես պետական քաղաքականության գերակա խնդիրներից մեկը»,- նշեց նա։

Խորհրդի տեսադաշտում գտնվող այլ խնդիրների թվում Մանուկյանը նշեց հայ-թուրքական հարաբերությունների, հեռուստատեսային ծրագրերի, միգրացիայի աճի հարցերը, ինչպես նաև կրթության ոլորտի խնդիրները (օտարալեզու դպրոցների բացումը, ինչը լայն արձագանք է առաջացրել հասարակությունում)։

Որպես Խորհրդի հաջողված գործունեության օրինակ՝ նա նշեց օտարալեզու որոշ դպրոցներում ուսուցում նախատեսող փոխզիջումային օրենքի ընդունումը խորհրդարանի կողմից։

ՀԽ նախագահը հիշեցրեց այն մասին, որ Խորհրդի ջանքերով կասեցվեց «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճի քանդումը։ «Թեև խնդիրը լուծված չէ, բայց մենք գոնե կարողացանք հասնել գործընթացի սառեցմանը»,- ասաց նա։

Հանրային խորհուրդը 2010 թվականի ապրիլին դիմել էր կառավարությանը «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճի՝ որպես ճարտարապետական և պատմամշակութային արժեքի, կարգավիճակի վերականգնման առաջարկով՝ տվյալ տարածքում Սուրբ Պողոս-Պետրոս Եկեղեցու վերականգնման նպատակով ավելի վաղ այն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին այդ տարածքի անհատույց փոխանցման որոշման կապակցությամբ։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:06
23 Սեպտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները կհանդիպեն Նյու Յորքում
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Էլմար Մամեդյարովի հանդիպումը կկայանա  Նյու Յորքում:
15:38
20 Սեպտեմբերի 2017
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով. Լեհաստանի նախագահ
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով:
12:02
20 Սեպտեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը հայ–թուրքական արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ
Հայ–թուրքական արձանագրությունների կենսագործման ուղղությամբ որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
21:05
19 Սեպտեմբերի 2017
Շավարշ Քոչարյանը` ղարաբաղյան հակամարտության մասին. ոչ մեկը ոչ մեկին ոչ մի տարածք չի տալիս
Շավարշ Քոչարյանը տարակուսանք է հայտնել այն իրարանցման կապակցությամբ, որն առաջացրել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի արված հայտարարությունը։
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան:
11:17
18 Սեպտեմբերի 2017
Ամենայն Հայոց Կաթողիկոս. Հայաստան-Սփյուռք համաժողովները կարևոր հարթակ են Հայաստանի, Արցախի և սփյուռքի միասնության զորացման համար
Երևանում մեկնարկել է Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովը:
21:56
15 Սեպտեմբերի 2017
Լապշինը` հայերին. եթե կորցնեք Ղարաբաղը, ադրբեջանցիները գալու են ձեզ մորթելու
Հայտնի ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինն ուղերձով դիմել է հայերին: