484
-0.04
526.01
+2.91
8.52
+0.08
+7
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում առաջիկա հինգ օրերի ընթացքում անձրևներ են սպասվում. օդերևութաբանների կանխատեսում
16:03
05 Մայիսի 2011

ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Առաջիկա հինգ օրերի ընթացքում Հայաստանի ողջ տարածքում, հատկապես հարավային շրջաններում, կրկին անձրևային եղանակ է սպասվում, տեղեկացրեց Հայհիդրոմետ  ծառայության օպերատիվ կանխատեսումների բաժնի պետ Զարուհի Պետրոսյանը։

«Արդեն այսօր սպասվում է ամպամածություն և անձրև, առանձին շրջաններում հնարավոր է կարկուտ, սակայն օդի ջերմաստիճանը կպահպանվի նորմայի սահմաններում: Արարատյան դաշտավայրում ցերեկը կգրանցվի 0-ից բարձր 24 աստիճան, գիշերը՝ մոտավորապես 10 ասիճան տաքություն, լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 15 աստիճան տաքություն», -  հինգշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Պետրոսյանը:

Նրա խոսքերով՝ մայիսի 6-ին և 7-ին տեղումներ են սպասվում օրվա երկրորդ կեսին, մայիսի 8-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է ամպամածություն, տեղատարափ անձրևները չեն դադարի նաև մայիսի 10-ից հետո, սակայն կլինեն պակաս առատ:

Նա ավելացրեց, որ մայիսը հանրապետությունում ամենաանձրևային ամիսն է: «Այս տարի մայիսի 1-ին գրանցվեցին տեղատարափ անձրևներ, առանձին շրջաններում տեղումները կազմեցին ամսական նորմայի 40 տոկոսը», - ասաց նա:

Ինչպես նշեց Պետրոսյանը, տեղատարափ անձրևները, իհարկե, բարդ պայմաններ են ստեղծում գյուղատնտեսական աշխատանքների իրականացման համար, սակայն բերքի վրա չեն ազդի, ինչը չի կարելի ասել կարկուտի մասին, որը չափազանց բացասաբար է ազդում գյուղատնտեսության վրա: «Կարկուտը կանխատեսելը շատ դժվար է», - ասաց նա:

Նրա խոսքերով՝ Հայաստանում գարնանը տեղատարափ անձրևներ են գալիս, սակայն չարժե դա կապել գլոբալ տաքացման հետ: «Եղանակն ունի որոշակի ցիկլեր, երբ տարբեր տարիներին միևնույն ժամանակաշրջանները կարող են ունենալ տեղումների տարբեր ցուցանիշներ, և սխալ կլիներ կարծել, թե նախորդ տարվա և այս տարվա անձրևոտ գարունը վկայում է գլոբալ տաքացման մասին», - ասաց Պետրոսյանը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում:
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։