481.5
+0.15
565.52
-0.45
8.39
-0.01
+6
Եղանակը Երևանում
Հայ
Հայկական ֆիլմն արժանացել է Իրանի կինոփառատոնի գլխավոր մրցանակի համաշխարհային երկարամյա վարձույթից հետո
15:51
05 Մայիսի 2011

ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի.  /Նովոստի-Արմենիա/. Հարություն Խաչատրյանի «Պոետի վերադարձը» ֆիլմը լավագույնն է ճանաչվել Քիշում (Իրան) ապրիլի 24-28-ն անցկացված միջազգային փառատոնում։

Ֆիլմը նվիրված է XIX-XX դարերի հայ ականավոր աշուղ Ջիվանուն (Սերոբ Լևոնյան)։

Ռեժիսորի խոսքերով` ֆիլմը ստեղծվել է վեց տարի առաջ և արդեն մասնակցել շուրջ 30 փառատոների, այդ թվում` Կառլովի Վարիում անցկացված «Ա» կարգի կինոփառատոնին, որտեղ ուներ առաջին մրցանակ շահելու բոլոր հնարավորությունները։

Քիշում մասնակցել են Խաչատրյանի երկու ֆիլմեր՝ «Սահման» («խաղարկային կինո» անվանակարգում) և «Պոետի վերադարձը» (վավերագրություն)։

Խաչատրյանը նշեց, որ վավերագրական կինոյի մրցույթին մասնակցել է 19 ֆիլմ։

«Ինձ համար շատ հուզիչ է ստանալ առաջին մրցանակը, քանի որ ֆիլմն իր աշխատանքը կատարել է, 5-6 տարի ցուցադրվել է աշխարհում, և հանկարծ այսպիսի հետաքրքրություն»,- ասաց Հարությունյանը։

Իր հերթին ֆիլմի օպերատոր Վրեժ Պետրոսյանը նշեց, որ հայկական ժապավենն առանձնացել է մյուսներից իր լիրիկականությամբ։ «Մեզ հաջողվեց պոետիկ մակարդակի հասնել»,- ասաց նա։
 
Օպերատորի խոսքերով՝ հայկական կինոն պետք է մեծ ուշադրության արժանանա, քանի որ քաղաքական և մշակութային ազդեցություն է գործում աշխարհում։

«Ես չեմ տեսնում Հայաստանի, հայ ժողովրդի, հայկական մշակույթի մասին պատմող ավելի մոբիլ և հասկանալի արվեստի տեսակ։ Կինոյի լեզուն հասկանալի է բոլորին, նույնիսկ եթե երկխոսությունները հայերեն լեզվով են»,- ասաց նա։

Քիշի փառատոնի նպատակն է իրանական կինոփառատոների հեղինակության վերականգնումն աշխարհում։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:19
18 Հոկտեմբերի 2017
Անիմաստ է խոսել ղարաբաղյան կարգավորման մասին, քանի դեռ Երևանի և Բաքվի միջև չկա վստահություն
Անիմաստ է խոսել ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, քանի դեռ երկու երկրների հասարակությունների միջև չհայտնվի «վստահության ինչ–որ կետ»:
17:10
16 Հոկտեմբերի 2017
Հրապարակվել են Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները
Հրապարակվել են այսօր Ժնևում կայացած Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները:
16:01
16 Հոկտեմբերի 2017
Ավարտվեցին Սարգսյան–Ալիև բանակցությունները. Ալիևը լքեց բանակցությունների վայրը
Ժնևում քիչ առաջ ավարտվեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները։
15:38
16 Հոկտեմբերի 2017
Այս պահին ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առանձնազրույցը
Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի առանձնազրույցը։
14:46
16 Հոկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն է մեկնարկել Ժնևում
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումն է մեկնարկել Ժնևում:
13:05
16 Հոկտեմբերի 2017
Սերժ Սարգսյանն արդեն Ժնև է ժամանել` հանդիպելու Ալիևի հետ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Ժնև` իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ հանդիպման։
23:51
15 Հոկտեմբերի 2017
ԵՄ-ն պահանջում է փակել հայկական ատոմակայանը
Հրապարակվել է Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված համաձայնագրի տեքստը:
13:44
13 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման օրը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ կկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը։
00:02
13 Հոկտեմբերի 2017
Աշոտյանը հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը:
12:15
12 Հոկտեմբերի 2017
Հայաստանը ՌԴ–ից 100 մլն դոլարի պետական արտահանման վարկ կստանա
Վարկը տրամադրվելում է տարեկան 3% տոկոսադրույքով, 15 տարի մարման ժամկետով։
16:27
09 Հոկտեմբերի 2017
Անկարան կարող է հրաժարվել С-400-ի գնումից, եթե Մոսկվան մերժի համատեղ արտադրությունը
Անկարան կարող է հրաժարվել Մոսկվայից զենիթահրթիռային С-400 կամակարգերի գնումից:
13:59
08 Հոկտեմբերի 2017
Համանախագահներ. Հայաստանը և Ադրբեջանը վերահաստատել են բանակցությունները վերսկսելու պատրաստակամությունը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հաղորդագրություն են տարածել: