484.62
+0.09
528.04
-0.05
8.53
-0.04
+7
Եղանակը Երևանում
Հայ
Հայտնի հայ ջազմեն Վահագն Հայրապետյանը նոր ալբոմ է թողարկել
15:38
05 Մայիսի 2011

Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ, հայտնի ջազային երաժիշտ Վահագն Հայրապետյանը «Singin' and Swingin'» նոր ալբոմ է թողարկել, որի շնորհանդեսը տեղի կունենա մայիսի 7-ին Երևանում:

«Սա իմ առաջին ալբոմն է, որտեղ ես հանդես եմ գալիս որպես դաշնակահար և մենակատար», - հինգշաբթի լրագրողներին «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում ասաց Հայրապետյանը:

«Singin' and Swingin'» ալբոմի մեկնարկային տպաքանակը կկազմի հազար օրինակ:

Երաժշտի խոսքերով՝ ալբոմում ներառված է ինը ջազային ստեղծագործություն, որոնցից «Song For You» ստեղծագործության հեղինակը Հայրապետյանն է: «Ալբոմում չկան ողբերգական և տխուր ստեղծագործություններ, ամեն ինչ շատ թեթև և լուսավոր է», - ասաց նա:

Հայրապետյանը նշեց, որ չնայած ալբոմի ստեղծման աշխատանքը տևել է ընդամենը մեկ ամիս, այն շատ պատասխանատու էր: «Մենք համակարգչային մշակում չենք կիրառել, և ձայնագրության ժամանակ ես մեծ պատասխանատվություն էի զգում, չէ՞ որ լսվում է միայն իմ ձայնն ու գործիքի հնչողություն», - ընդգծեց նա:

Մեկնաբանելով Հայաստանում ջազի ներկա վիճակը՝ երաժիշտը նշեց, որ երկրում շատ են երիտասարդ տաղանդավոր ջազային երաժիշտներն ու բավականին մեծ թվով ունկնդիրներ կան:

«Ամենակարևորն այն է, որ բացվում են նոր հաստատություններ, որտեղ հնարավորություն ունեն ընդունվել ոչ միայն ջազային երաժիշտները, այլև տարբեր երաժշտական ուղղությունների ներկայացուցիչները: Հենց տարբեր հոսանքների միախառնման մթնոլորտում է հնարավոր հորինել ինչ-որ նոր և յուրահատուկ բան», - կարծում է նա:

Վահագն Հայրապետյանը այսօրվա հայկական բեմի ամենահայտնի ջազային երաժիշտներից է: Երկար ժամանակ նա հայտնի էր որպես սվինգ և բոփ ոճերի կրող և ելույթ էր ունենում իր տրիոյի հետ միասին:

2004 թ.-ի վերջին-2005 թ.-ի սկզբին կտրուկ փոխելով իր երաժշտական իմիջը՝ նա ստեղծեց նոր կոլեկտիվ՝ «Վահագն Հայրապետյանն ու Կատուները»: «Կատուներ» խումբը կատարում է միայն օրիգինալ ստեղծագործություններ, համույթի երաժշտության մեջ ներդաշնակորեն իրար են միացել 70-ականների ջազ-ռոքի, 80-ականների M-BASE-ի, World Fusion-ի, հայկական երաժշտության ռիթմիկայի տարրերը: Խումբն այսօրվա դրությամբ հայկական ջազային բեմի ամենապահանջված և ակտիվ կոլեկտիվներից է:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ:
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով: