482.13
-0.46
538.83
-4.47
8.55
+0.02
+9
Եղանակը Երևանում
Հայ
ՀԿԵ-ն հովանավորում է «Վերածնունդ» մրցույթ-փառատոնը
14:21
05 Մայիսի 2011

«ՀԿԵ» ՓԲԸ-ն հովանավորում է «Վերածնունդ» երրորդ մրցույթ-փառատոնը, որն այս տարի անցկացվում է Գյումրիում մայիսի 5-ից 13-ը, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը։

Անցյալ տարի նույնպես ՀԿԵ-ն է հովանավորել մրցույթ-փառատոնի աշխատանքները:
Փառատոնի մասնակիցներին ողջունել է «ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Շևքեթ Շայդուլլինը՝ կարևորելով մարզերում նման միջոցառումների անցկացումը:

«Մրցույթ-փառատոնն արդեն զբաղեցրել է իր տեղը միջազգային փառատոների շարքում և տարեցտարի ավելանում է «Վերածնունդ»-ի մասնակիցների թիվը: Համոզված եմ, որ երրորդ փառատոնից հետո կբացահայտվեն տաղանդավոր երաժիշտների, կատարողների նոր անուններ: Ուրախ եմ, որ ՀԿԵ-ն աջակցում է նոր տաղանդների բացահայտմանը: Այսօր է դրվում նրանց ապագա մեծ հաջողության հիմքը», - ասվում է Շայդուլլինի ողջույնի խոսքում: 
Փառատոնին մասնակցում են Հայաստանի բոլոր մարզերի, ինչպես նաև աշխարհի 22 երկրի (ԱՄՆ, Արգենտինա, Բելառուս, Եգիպտոս, Թուրքիա, Իրան, Լատվիա, Լիտվա, Լիբանան, ԼՂՀ, Հայաստան, Հարավային Կորեա, Հունաստան, Մեծ Բրիտանիա, Մոլդովա, Չեխիա, Չինաստան, Ռուսաստան, Վրաստան, Էստոնիա, Ֆրանսիա, Ուրուգվայ) շուրջ 1100 պատանի և երիտասարդ երաժիշտ-կատարողներ, որոնք հանդես են գալիս նախապես ընտրված ծրագրերով:

Մրցույթ-փառատոնի կազմակերպիչներն են ՀՀ մշակույթի նախարարությունը, Մարդկային ռեսուրսների զարգացման «Փյունիկ» համահայկական հիմնադրամը և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղը: «Վերածնունդ» փառատոնն անցկացվում է ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո:–0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։