487.29
-0.01
568.08
+2.76
8.23
+0.01
+13
Եղանակը Երևանում
Հայ
Այս տարի Հայաստանի քոլեջներում ընդունելության քննություններ չեն լինելու. նախարար
13:50
05 Մայիսի 2011

ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանում քոլեջների և ուսումնարանների 2011-2012 ուսումնական տարվա ընդունելության քննություններ չեն լինելու, և դիմորդներն ուսումնական հաստատությունում կհաշվառվեն ատեստատի գնահատականների հիման վրա, նախօրեին լրագրողներին հայտնեց կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը։

Հայաստանի Հանրապետության նախնական մասնագիտական (արհեստագործական) (այսուհետ՝ արհեստագործական), միջին և բարձրագույն մասնագիտական պետական և ոչ հավատարմագրված ոչ պետական ուսումնական հաստատությունների արհեստագործական և միջին մասնագիտական կրթական ծրագրերի կարգը տեղադրված է Կրթության նախարարության կայքում։ Նախարարի հրամանով՝ 2011թ.-ի մարտի 24-ից վերը նշված հաստատությունների ընդունելությունն իրականացվում է առանց ընդունելության քննությունների` մրցութային հիմունքով, բացառությամբ՝ արվեստի ոլորտի մասնագիտությունների։

Տվյալ որոշումը նախարարն ընդունել է 2010թ.-ի դեկտեմբերի 20-ին հաստատված «Կրթական համակարգում կոռուպցիոն երևույթների դեմ պայքարի 2011-2012 թվականների միջոցառումների համալիր ծրագրի» շրջանակներում։

«Բացառություն են կազմում դպրոցական ծրագրի մեջ չմտնող կարգերը, դրանք պետք է լրացուցիչ հանձնել»,- ասաց Աշոտյանը։

Ըստ նրա, այդ նախագիծը նպատակադրված է միջին մասնագիտական  հաստատություններում կոռուպցիայի վերացմանը։ «Սակայն ռիսկ կա, որ կոռումպացված կդառնան դպրոցական ավարտական քննությունները, բայց մենք կվերահսկենք այդ իրավիճակը»,- հայտնեց Աշոտյանը։

Ինչպես նա նշեց, կոռուպցիայի ոչնչացումը, առաջին հերթին պահանջում է հասարակության հոգեկերտվածքի փոփոխում, այսինքն մարդիկ քանի դեռ կաշառք են տալիս, միշտ կգտնվի մեկը, ով կվերցնի դրանք։ «Եթե մենք ուզում ենք ժամանակակից և արդյունավետ կրթության համակարգ ունենալ, մենք պետք է պատրաստ լինենք բարեփոխումների»,- ասաց Աշոտյանը։

Ըստ նրա, այսօր հայկական հասարակության մեջ բարձրագույն կրթությամբ մասնագետների առատություն է նկատվում, այն դեպքում, երբ աշխատաշուկայում  ավելի հաճախ մեծ պահանջարկ ունեն միջնակարգ կրթություն ունեցող մասնագետներ։

Միաժամանակ նա ավելացրեց, որ շուտով կմեկնարկի դասախոսների ատեստավորման ծրագիրը, որի արդյունքում լավագույն դասախոսները աշխատավարձից հավելավճար կստանան։ Ըստ նրա, ծրագիրը կնպաստի ուսումնական հաստատություններում դասավանդման որակի բարձրացմանը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։
19:54
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը Բենիամին Նեթանյահուին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն ու Բենիամին Նեթանյահուն քննարկել են նաև հայ-իսրայելական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։
17:23
06 Նոյեմբերի 2017
Ֆրանսիան հայերի անկեղծ բարեկամն է. Մակրոն
Նա ընդգծել է նաև, որ Ֆրանսիան լիովին հանձնառու է Արցախի խնդրին բանակցությունների միջոցով մնայուն լուծում գտնելու հարցին:
18:09
04 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն այցելել է Թաջ Մահալ և հանդիպել Հնդկաստանի հայկական համայնքի հետ (ՖՈՏՈ)
Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հնդկաստանի տեսարժան վայրերից մեկը՝ Թաջ Մահալ:
14:33
01 Նոյեմբերի 2017
Հայաստանը ու Ռուսաստանը աշխատում են նոր 100 մլն դոլարի պաշտպանական վարկային համաձայնագրի իրականացման ուղղությամբ. ՀՀ նախագահ
Առաջիկայում Ռուսաստանը գործող պայմանագրի շրջանակում Երևան զենքի խմբաքանակ կմատակարարի։
18:05
31 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանի մասնակցությունը ԵԶԲ–ում չի նշանակում, որ այն կդառնա ԵՏՄ–ի անդամ
Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը Եվրասիական զարգազման բանկում այդ երկիրը Եվրասիական տնտեսական միրության անդամ չի դարձնում, ասաց ԵԶԲ վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:
11:43
26 Հոկտեմբերի 2017
Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները (ՖՈՏՈ)
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները` Instagram–ում  հրապարակելով լուսանկարներ։
16:49
25 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստի անցկացման վայրը
ԵՏՄ անդամ երկրների կառավարության ղեկավարները չորեքշաբթի հավաքվել են Երևանում` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
19:07
24 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանը պատասխան է տալու ամեն մի ռազմական կորստի համար. Սերժ Սարգսյան
«Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում: Երկուսին էլ մենք պատրաստ ենք», – նշել է նա։
17:23
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան ժամանած ՌԴ վարչապետն ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
«Զվարթնոց» օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
13:51
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան–ԵՄ գործընկերության համաձայնագիրը կստորագրվի. ԱԳՆ
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԵՄ–ի հետ շրջանակային փաստաթուղթը նոյեմբերին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում։
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։