478.55
+0.13
563.73
+1.43
8.1
+0.05
+23
Եղանակը Երևանում
Հայ
Գարեգին Բ-ն նշել է ՀՀ տնտեսության զարգացման գործում «Հազարամյակի մարտահրավերներ» հիմնադրամի կարևոր դերը
18:57
04 Մայիսի 2011

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նայիսի 4-ին Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն «Հազարամյակի մարտահրավերներ» հիմնադրամի գլխավոր գործադիր տնօրեն Դանիել Յոհաննեսի հետ հանդիպման ժամանակ նշել է  այդ կառույցի կարևոր դերը Հայաստանի տնտեսության զարգացման գործում, հաղորդում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը։

«Նորին Սրբությունը գնահատանք հայտնեց Միացյալ Նահանգների ժողովրդին և բարի արդյունավորում մաղթեց հիմնադրամի աշխատանքներին»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաև վստահություն հայտնեց, որ Հայաստանը կհաղթահարի իր առջև ծառացած դժվարություններն ու խնդիրները` դրանում մեծապես կարևորելով հոգևոր արժեքների վերականգնումը: 
Զրույցի ընթացքում, ի պատասխան հյուրի հարցումների, Ամենայն Հայոց Կաթողիկոսը ներկայացրեց Մայր Աթոռ Ս. Էջմիածնի առաքելությունը, անդրադարձավ Հայոց Եկեղեցու առջև ծառացած մարտահրավերներին և դրանց հաղթահարման ուղիներին։

Դանիել Յոհաննեսն իր հերթին շնորհակալություն հայտնեց ընդունելության համար և Վեհափառ Հայրապետին ներկայացրեց ՀՄՀ-Հայաստան ծրագրի իրականացման ընթացքի դիտարկման արդյունքները:
2006թ.-ին ԱՄՆ կառավարությանն առընթեր Հազարամյակի մարտահրավեր կորպորացիան (ՀՄԿ) և ՀՀ կառավարությունը ստորագրեցին համաձայնագիր, որը նպատակ ուներ գյուղատնտեսության ոլորտում կայուն տնտեսական աճի միջոցով նվազեցնել գյուղական աղքատությունը:  

Ծրագրի ավարտին` 2011թ. սեպտեմբերին, ՀՄԿ այս դրամաշնորհի ներքո ՀՄՀ-Հայաստան ծրագրի իրականացման համար կատարված ներդրումը կկազմի 180 միլիոն ԱՄՆ դոլար:

Ծրագիրը երկրի մայր ջրանցքների հիմնական հատվածների վերականգնման, մեծ կարևորության պոմպակայանների արդիականացման, նոր ինքնահոս համակարգերի ձևավորման, ներտնտեսային ջրանցքների վերակառուցման  ու Արարատյան դաշտավայրի դրենաժային համակարգի առանձին հատվածների վերականգնման արդյունքում  կունենա ավելի քան 420 հազ. գյուղաբնակ շահառուներ Հայաստանի շուրջ 350 համայնքներում: 

ՀՄՀ-Հայաստան ծրագրի շրջանակում տնտեսության վարման առաջադեմ փորձի վերաբերյալ վերապատրաստումներ են անցնում շուրջ 45 հազ. ֆերմերներ, տեխնիկական աջակցություն է ցուցաբերվում ջուր մատակարարող հաստատություններին, իսկ ծրագրի նպատակների իրագործման նպատակով ֆերմերներին ու ագրոբիզնեսի փոքր ձեռնարկություններին տրամադրվել է 8.5 միլիոն ԱՄՆ դոլարի վարկեր:
ՀՄԿ-ն ԱՄՆ կառավարության օտարերկրյա օժանդակություն իրականացնող նորարարական կառույց է, որն օգնում պայքար ծավալել գլոբալ աղքատության հաղթահարման ուղղությամբ: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
22:31
23 Օգոստոսի 2017
Երկկողմ օրակարգն ու ղարաբաղյան հիմնախնդիրն են քննարկել Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարները (ՖՈՏՈ)
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ՌԴ այցի շրջանակում Սոչիում հանդիպում է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ
14:24
23 Օգոստոսի 2017
Հայտնի է քաղաքացիների վստահությունը վայելող հայ քաղաքական գործիչների եռյակը
Հրապարակվել է հայ քաղաքական գործիչների եռյակը, ովքեր ամենից շատն են վայելում քաղաքացիների վստահությունը։
18:00
22 Օգոստոսի 2017
ՀՀ բնապահպանության նախարարը խոսել է իր հրաժարականի հավանականության մասին
ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը խոսել  է իր հրաժարականի հավանականության մասին Խոսրովի արգելոցում գրանցված հրդեհի համատեքստում։
11:27
21 Օգոստոսի 2017
ՀՀ ԱԳՆ–ն մեկնաբանել է ԵՏՄ մաքսային գոտուն միանալու Թուրքիայի մտադրությունը
ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը ԱԳՆ–ի Twitter–յան էջում մեկնաբանել է ԵՏՄ մաքսային գոտի մուտք գործելու Թուրքիայի ցանկությունը։
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը: