481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+11
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ մշակույթի նախարարությունը դարձել է ինքնատիպ պաշտպանական գերատեսչություն Բաքվի ագրեսիային հակադարձելու համար. նախարար
15:02
04 Մայիսի 2011

ՀՀ մշակույթի նախարարությունը Ադրբեջանի հետ տեղեկատվական պայքարի պայմաններում այսօր վերածվել է ինքնատիպ պաշտպանական գերատեսչության, հայտարարեց ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:

«Մեր օրերում մենք ավտոմատ կերպով վերածվում ենք պաշտպանության ինքնատիպ նախարարության, քանի որ այսօր իսկապես կանգնած է ինքներս մեզ, մեր ժառանգությունը, մեր մշակույթը պաշտպանելու խնդիրը, և այս համատեքստում մենք ամբողջովին տեղափոխվել ենք ազգային անվտանգության դաշտ», - չորեքշաբթի ասաց Պողոսյանը «Պատմություն և մշակույթ. ընդդեմ կեղծիքի և ոտնձգության» հանրապետական գիտաժողովի ընթացքում:

Նախարարի խոսքերով՝ ազգային անվտանգության ոլորտը, որտեղ այսօր գործում են և պաշտպանության, և կրթության ու գիտության, և մշակույթի նախարարությունները, առանձին պետական կամ գիտական շահեր չի ճանաչում, քանի որ կա մեկ խնդիր՝ օգտագործել ողջ ներուժը՝ ազգային անվտանգությունը պահպանելու համար:

Պողոսյանն ընդգծեց, որ տեղեկատվական պայքարի ներկա փուլում Հայաստանը պետք է նախօրոք հաշվարկի բոլոր քայլերը:

«Ցավոք, մենք այսօր դեռ պատրաստ չենք նմանատիպ խոշորամասշտաբ գործողությունների, սակայն եթե միավորենք մեր ջանքերը, մեր ողջ ներուժը, ապա արդյունքում կկարողանանք արժանի հակահարված հասցնել ադրբեջանա-թուրքական հակահայկական քարոզին», - ավելացրեց նա:

«Պատմություն և մշակույթ. ընդդեմ կեղծիքի և ոտնձգության» հանրապետական գիտաժողովը կազմակերպվել է ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի նախաձեռնությամբ և կտևի մինչև մայիսի 6-ը:

Գիտաժողովի բացմանը ներկա էին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը, ակադեմիկոսներ, գիտնականներ:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:29
27 Մայիսի 2017
Արդարադատության նախարարությունում լարված մթնոլորտ է
Նոր կառավարության միակ «սյուրպրիզը» արդարադատության նախարարի պաշտոնում Դավիթ Հարությունյանի նշանակումն էր:
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա: