486.81
+0.07
517.04
-0.95
8.4
-0.03
-10
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ ԱԺ խոսնակն իր իրաքցի գործընկերոջը հրավիրել է Երևան
14:49
04 Մայիսի 2011
ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի. /Նովոստի-Արմենիա/.  ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հրավիրել է Իրաքի Հանրապետության խորհրդարանի նախագահ Օսամա Ա. Ալ-Նաջայիֆին (Usama Abdu'l Aziz al-Nujayfi) այցելել Հայաստան, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Իրաքի խորհրդարանի նախագահին հրավերը փոխանցել է Իրաքում ՀՀ դեսպան Մուրադ Մուրադյանը:

Հայ դիվանագետը հույս է հայտնել, որ փոխադարձ այցելությունները նոր լիցք կհաղորդեն հարաբերությունների զարգացմանը: Նա տեղեկացրել է, որ Հայաստանի Ազգային Ժողովն արդեն ձևավորել է հայ-իրաքյան միջխորհրդարանական խումբ՝ հույս հայտնելով, որ մոտ ապագայում Իրաքի խորհրդարանում նույնպես կստեղծվի նման խումբ:

Իրաքի խորհրդարանի նախագահն իր հերթին բարձր է գնահատել Իրաքում ապրող հայերի դերը երկրի կյանքում, նրանց ակտիվ մասնակցությունը գիտության, բժշկության, մշակույթի, կրթության, տնտեսության և այլ բնագավառներում, ինչը լավ հիմք է Իրաքի և Հայաստանի միջև քաղաքական, տնտեսական ու մշակութային կապերի զարգացման ու խորացման համար:

Հանդիպման ընթացքում կողմերը նշել են երկու երկրների ժողովուրդների միջև գոյություն ունեցող դարավոր բարեկամությունը: Քննարկվել են երկու երկրների միջև միջխորհրդարանական կապերը, դրանք զարգացնելու և նոր մակարդակի բարձրացնելու անհրաժեշտությունը:

Իրաքի մայրաքաղաքում հայ դեսպանը Իրաքի թեմի առաջնորդ Տ. Ավագ Արք. Ասատուրյանի ներկայությամբ հանդիպել է Բաղդադում գործող Հայ ազգային կենտրոնական վարչությունների ղեկավարների և ներկայացուցիչներից հետ:

Դեսպանը ներկայացրել է Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականության հիմնական հարցերը, անդրադարձել է Հայաստան-Սփյուռք փոխհարաբերություններին, Արցախյան հիմնախնդրին, հայ-թուրքական հարաբերություններին:

Նա հույս է հայտնել, որ իրաքահայությունը դեսպանության աջակցությամբ ակտիվորեն կմասնակցի տարվա ընթացքում Հայաստանում կազմակերպվելիք միջոցառումներին:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։
21:05
12 Փետրվարի 2017
Հայաստանի ԱԳ նախարարը շնորհավորել է Շթայնմայերին
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը սրտանց շնորհավորել է Ֆրանկ Վալտեր Շթայնմայերին Գերմանիայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
20:58
12 Փետրվարի 2017
Ընտրվել է Գերմանիայի 12-րդ նախագահը
Գերմանիայի արտաքին գործերի նախկին նախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը դարձել է երկրի 12-րդ նախագահը:
20:16
10 Փետրվարի 2017
Արտահոսք Օհանյան–Օսկանյան դաշինքից
Խորհրդարանական ընտրությունների նախաշեմին պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի ձևավորած դաշինքից արտահոսքը շարունակվում է։
18:53
10 Փետրվարի 2017
Ֆրանսիայի նախագահը հրավիրել է հայ գործընկերոջը պաշտոնական այցով այցելել Փարիզ
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հրավիրել է իր հայ գործընկեր Սերժ Սարգսյանին պաշտոնական այցով այցելել Փարիզ: