481.5
+0.15
565.52
-0.45
8.39
-0.01
+8
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ ԿԳ նախարարը կոչ է անում հատուկ ուշադրություն դարձնել հայագիտությանը` հակահայկական քարոզին հակահարված հասցնելու համար
14:27
04 Մայիսի 2011

ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը կոչ է արել հատուկ ուշադրություն դարձնել հայագիտության կիրառական նշանակություն ունեցող ոլորտներին, որոնք ի վիճակի են արժանի հակահարված հասցնել ադրբեջանա-թուրքական տեղեկատվական ագրեսիային:

«Մենք պետք է ընդունենք, որ կիրառական հայագիտությունը մեզ մոտ դեռ կաղում է, ընդ որում հայագիտության այն մասը, որն ուղղված է ոչ թե ներքին սպառողին, այլ արտաքին աղբյուրին», - չորեքշաբթի ասաց Աշոտյանը «Պատմություն և մշակույթ. ընդդեմ կեղծիքի և ոտնձգության» հանրապետական գիտաժողովի ընթացքում:

Նախարարի խոսքերով՝ պատահական չէ, որ պաշտպանության, մշակույթի և կրթության խնդիրները միավորվում և քննարկվում են հենց պաշտպանության նախարարության տանիքի տակ:

«Այն թեզը, որը ընտրվել է որպես գիտաժողովի վերնագիր, իրականում խնդիր է, որը սերտորեն կապված է ազգային անվտանգության հետ և որի լուծման համար շատ բնական է հենց Պաշտպանության նախարարության շուրջ մեր նախարարությունների միավորումը», - ավելացրեց նա:

Աշոտյանը նշեց, որ 2011 թ.-ին Հայաստանը հաղթող է, սակայն հայ ժողովուրդը երբեք կարիք չի ունեցել չարաշահել իր հաղթանակները՝ սեփական պատմությունը գրելու նպատակով:

«Ասում են՝ պատմությունը գրում են հաղթողները, սակայն պարադոքսալ է այն, որ այսօր պատմությունը փորձում է գրել նա, ով պարտություն է կրել: Սա մի կողմից անհեթեթության, մյուս կողմից՝ անբարոյականության և ցինիզմի դրսևորում, որին հարկավոր է արժանի հակահարված տալ», - ասաց նա:

Նախարարը նաև նշեց, որ աշխարհը տարբեր կերպ է նայում այս ամենին: «Իհարկե, աշխարհի ակադեմիական շրջանակները հեգնանքով են նայում պատմության խեղաթյուրման ադրբեջանա-թուրքական փորձերին, սակայն եկեք ընդունենք, որ սովորական սպառողի, այդ թվում նաև արևելքի և արևմուտքի քաղաքական վերնախավի համար այս ինտենսիվ տեղեկատվական հոսքը կարող է հիմք դառնալ՝ հարավկովկասյան տարածաշրջանի անցյալի և ներկայի մասին թերի ու խեղաթյուրված պատկերացման համար», - ավելացրեց նա:

Աշոտյանին զարմացնում է, որ ԱՄՆ-ի նման գերտերությունը կարող է վերջիվերջո գտնել և ոչնչացնել աշխարհի թիվ մեկ ահաբեկչին, սակայն ԱՄՆ-ի դեսպանը տարիներ շարունակ չի կարող ժամանակ գտնել և այցելել Հին Ջուղա՝ հայկական մշակութային հուշարձանների վիճակը տեսնելու համար:

«Այս ամենն այն բանի ապացույցն է, որ մենք պետք է հենվենք սեփական խելքի, սեփական ուժերի վրա, քանի որ Հայաստանի նկատմամբ շատ հաճախ կիրառվում են երկակի չափորոշիչներ», - եզրափակեց նախարարը:

«Պատմություն և մշակույթ. ընդդեմ կեղծիքի և ոտնձգության» հանրապետական գիտաժողովը կազմակերպվել է ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի նախաձեռնությամբ և կտևի մինչև մայիսի 6-ը:

Գիտաժողովի բացմանը ներկա էին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը, ակադեմիկոսներ, գիտնականներ:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:19
18 Հոկտեմբերի 2017
Անիմաստ է խոսել ղարաբաղյան կարգավորման մասին, քանի դեռ Երևանի և Բաքվի միջև չկա վստահություն
Անիմաստ է խոսել ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, քանի դեռ երկու երկրների հասարակությունների միջև չհայտնվի «վստահության ինչ–որ կետ»:
17:10
16 Հոկտեմբերի 2017
Հրապարակվել են Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները
Հրապարակվել են այսօր Ժնևում կայացած Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները:
16:01
16 Հոկտեմբերի 2017
Ավարտվեցին Սարգսյան–Ալիև բանակցությունները. Ալիևը լքեց բանակցությունների վայրը
Ժնևում քիչ առաջ ավարտվեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները։
15:38
16 Հոկտեմբերի 2017
Այս պահին ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առանձնազրույցը
Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի առանձնազրույցը։
14:46
16 Հոկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն է մեկնարկել Ժնևում
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումն է մեկնարկել Ժնևում:
13:05
16 Հոկտեմբերի 2017
Սերժ Սարգսյանն արդեն Ժնև է ժամանել` հանդիպելու Ալիևի հետ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Ժնև` իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ հանդիպման։
23:51
15 Հոկտեմբերի 2017
ԵՄ-ն պահանջում է փակել հայկական ատոմակայանը
Հրապարակվել է Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված համաձայնագրի տեքստը:
13:44
13 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման օրը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ կկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը։
00:02
13 Հոկտեմբերի 2017
Աշոտյանը հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը:
12:15
12 Հոկտեմբերի 2017
Հայաստանը ՌԴ–ից 100 մլն դոլարի պետական արտահանման վարկ կստանա
Վարկը տրամադրվելում է տարեկան 3% տոկոսադրույքով, 15 տարի մարման ժամկետով։
16:27
09 Հոկտեմբերի 2017
Անկարան կարող է հրաժարվել С-400-ի գնումից, եթե Մոսկվան մերժի համատեղ արտադրությունը
Անկարան կարող է հրաժարվել Մոսկվայից զենիթահրթիռային С-400 կամակարգերի գնումից:
13:59
08 Հոկտեմբերի 2017
Համանախագահներ. Հայաստանը և Ադրբեջանը վերահաստատել են բանակցությունները վերսկսելու պատրաստակամությունը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հաղորդագրություն են տարածել: