484.68
+0.06
530.14
+2.1
8.5
-0.03
+10
Եղանակը Երևանում
Հայ
«Արմավիա» ընկերության Sukhoi Superjet 100 ինքնաթիռում թռչուն է հայտնվել, միջադեպեր չեն եղել. մամուլի ծառայություն
13:53
04 Մայիսի 2011

ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի.  /Նովոստի-Արմենիա/. «Արմավիա» հայկական ավիաընկերության Sukhoi Superjet 100 ինքնաթիռում թռչուն է հայտնվել, սակայն դա որևէ միջադեպի չի հանգեցրել, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց ընկերության մամուլի քարտուղար Նանա Ավետիսովան։

«Ինքնաթիռը նախօրեին թռիչք էր իրականացնում Աստրախանից Երևան, իսկ Երևանից պետք է ուղևորվեր Թեհրան։ Որևէ խափանում չի գրանցվել, և օդանվի մանրազննին հետազոտումից հետո որոշում է կայացվել թռչել  Թեհրան»,- ասաց Ավետիսովան։

Ըստ նրա՝ Sukhoi Superjet 100 ինքնաթիռի կոնստրուկցիան արդարացրել է իրեն, այն աշխատում է առանց խափանումների, հեշտությամբ է կառավարվում, հարմարավետ է և անվտանգ։

«Արմավիա» հայկական ավիաընկերության կողմից Sukhoi Superjet 100 ինքնաթիռի ուղևորային առաջին թռիչքը վայրեջք է կատարել «Շերեմետևո» օդանավակայանում ապրիլի 21-ի առավոտյան։

Առաջին սերիական Sukhoi Superjet-ը «Արմավիա»-ին է փոխանցվել ապրիլի 19-ին։ Sukhoi Superjet ինքնաթիռով «Արմավիա»-ն ծրագրում է չվերթեր իրականացնել դեպի Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ, Սոչի և Ուկրաինայի քաղաքներ։ Մայիսի մեկին «Արմավիան» Sukhoi Superjet 100-ով Երևանից դեպի Վենետիկ նոր կանոնավոր չվերթ է իրականացրել։

Superjet 100 մերձմագիստրալային ուղևորատար ինքնաթիռը, որը Boeing-ի հետ համատեղ մշակել է «Սուխոյի քաղաքացիական ինքնաթիռներ» ՓԲԸ-ն, հաշվարկված է մինչև 4,4 հազար կիլոմետր տարածությունը մինչև 98 ուղևոր տեղափոխելու համար: Առաջին Superjet 100-ը հանրությանն է ներկայացվել 2007թ. սեպտեմբերի 26-ին Ամուրի Կոմսոմոլսկի գործարանում: Հենց այնտեղ էլ հաջողությամբ իրականացվել է առաջին թռիչքը:

Superjet 100-ի հստակ պատվերների պորտֆելը ներկայումս կազմում է 170 միավոր։ Ընթացիկ տարում ծրագրվում է արտադրել Superjet 100 14 ինքնաթիռ, 2012 թվականին՝ 25 ինքնաթիռ, իսկ հետագայում ծրագրվում է արտադրել 60-70 ինքնաթիռ։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ:
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով: