484.04
+0.53
523.1
+1.64
8.44
+0.03
+15
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում ինը տարվա ընթացքում ասթմայից մահացածների թիվը կրճատվել է եռակի
19:54
03 Մայիսի 2011

Հայաստանում ասթմայից մահացած մարդկանց թիվը վերջին ինը տարվա ընթացքում կրճատվել է եռակի, երեքշաբթի լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր թոքաբան Անդրանիկ Ոսկանյանը:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն՝ ասթման երեխաների շրջանում ամենատարածված քրոնիկ հիվանդությունն է: Աշխարհում բրոնխյալ ասթմայով տառապում է ավելի քան 300 մլն մարդ:

Ոսկանյանի խոսքերով՝ եթե 2002 թ.-ի տվյալներով 100 հազար մարդու հաշվարկով Հայաստանում ամեն տարի ասթմայից մահացել է 6 մարդ, ապա հիմա այդ թիվը եռակի կրճատվել է:Նրա խոսքերով՝ այսօր Հայաստանում երկրի բնակչության ընդհանուր թվից ասթմա ունի երեխաների 12-16 տոկոսը և մեծահասակների 5-7 տոկոսը:

«Աշխարհի համատեքստում Հայաստանի վիճակագրությունը բավականին սփոփիչ է, քանի որ տասը տարին մեկ աշխարհում կրկնապատկվում է բրոնխյալ ասթմայով հիվանդների թիվը , - ասաց նա ամեն տարի մայիսի առաջին երկուշաբթի օրը նշվող Ասթմայի համաշխարհային օրվա շրջանակներում «Դու կարող ես վերահսկել քո ասթման» սեմինար-հանդիպման բացումից առաջ:

Թոքաբանը նշեց, որ բրոնխյալ ասթման կապված չէ կլիմայական կամ կենցաղային պայմանների հետ:

«Ասթմայի ի հայտ գալը կապված է մարդու օրգանիզմի պաշտպանական ռեակցիաների հետ: Այսօր արագ տեմպերով ընթանում է քաղաքների ընդլայնման և մեծացման գործընթացը, մարդու օրգանիզմը չի հասցնում հարմարվել այդ ամենին: Այս ամենի հետևանքով առաջանում է աֆեկտ, ջղայնություն, չարություն, և պաշտպանական ռեակցիաները վերածվում են հիվանդության», - տեղեկացրեց նա:

Թոքաբանը նաև նշեց, որ բրոնխյալ ասթման դատավճիռ չէ, սակայն դա ախտորոշում է ողջ կյանքի համար:

«Հիվանդը պետք է հասկանա, որ կարող է վերահսկել իր ասթման և ապրել երկար ու առողջ կյանքով: Ասթմայի բուժումը շատ ավելի էժան է, քան հիվանդության հետևանքով հաշմանդամ դարձած մարդկանց պահելը: Մեր այսօրվա սեմինար-հանդիպման նպատակն է գրավել մեր կառավարության, բժշկական հանրության և հայկական հասարակության ուշադրությունն այս խնդրի նկատմամբ», - ասաց նա:

Ոսկանյանը կարծում է, որ ասթմայի կանխման համար հարկավոր է ախտորոշել նորածիններին և սեռական հասունության տարիքի պատանիներին, քանի որ այդ տարիքում ասթման շատ ավելի հեշտ է բուժել:

Երևանի պետական բժշկական համալսարանի ալերգոլոգիայի և կլինիկական իմունոլոգիայի ամբիոնի վարիչ Սպարտակ Գամբարովն իր հերթին նշեց, որ բրոնխյալ ասթման հիմնականում ալերգիկ հիվանդություն է:

«Իհարկե, լինում են ասթմայի ոչ ալերգիկ տեսակներ, սակայն դրանք շատ հազվադեպ են հանդիպում: Ասթման շնչուղիների ալերգիկ հիվանդություն է, այդ պատճառով ես խորհուրդ եմ տալիս ծնողներին ուշադիր լինել ալերգիկ հարբուխների (ալերգիկ ռինիտ) նկատմամբ, քանի որ այն հեշտությամբ կարող է վերածվել բրոնխյալ ասթմայի», - ասաց նա:

Գամբարովը նաև ավելացրեց, որ առավել ուշադիր է պետք լինել հիմա, քանի որ սկսվում է ալերգիկ ռինիտի սրման սեզոնը, որի պատճառը, հիմնականում, ծաղկափոշին է: Մասնագետը համառորեն խորհուրդ տվեց դիմել բժիշկի:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։