482.26
+0.64
516.89
-1.62
7.57
+0.02
-4
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում «Ես գրքի ընկերն եմ» հեռուստամարաթոնի ընթացքում շուրջ 110 հազար դոլար է հավաքվել
18:03
03 Մայիսի 2011

ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի գրողների միության կողմից կազմակերպված «Ես գրքի ընկերն եմ» հեռուստամարաթոնի ընթացքում շուրջ 110 հազար դոլար է հավաքվել։

Ինչպես երեքշաբթի լրագրողներին հայտնեց Հայաստանի գրողների միության նախագահ Լևոն Անանյանը, այս տարի հեռուստամարաթոնի հիմնական նպատակը կդառնա հանրապետությունում գրատպության զարգացմանն աջակցությունը։

Հեռուստամարաթոնի հեռարձակումն իրականացվել է ապրիլի 30-ին «Շողակաթ» հեռուստաալիքով և Հայաստանի Հանրային Հեռուստաընկերության արբայնակային հեռարձակման միջոցով։

«Նվիրատվությունների հավաքը դեռ չի ավարտվել։ Սրանք նախնական տվյալներն են, քանի որ հեռուստամարաթոնի տեսագրությունը դեռ մի քանի անգամ կհեռարձակվի Հանրային հեռուստաընկերության արբայնակային ալիքով հայկական սփյուռքի ներկայացուցիչների համար»,- նշեց Անանյանը։

Ըստ նրա՝ այսօրվա դրությամբ մարաթոնին մասնակցել է շուրջ 400 մարդ, գերատեսչություններ  և կազմակերպություններ, այդ թվում՝ շուրջ 100 դպրոց, մի շարք կառավարական հաստատություններ, ինչպես նաև մի քանի քաղաքական գործիչներ, նախարարներ։

 «Այսպես, շուրջ 800 հազար դրամ (ավելի քան 2,1 հազար դոլար) է նվիրաբերել տրանսպորտի և կապի նախարարությունը, 600 հազար դրամ (ավելի քան 1,6 հազար դոլար)՝ ֆինանսների նախարարությունը, իսկ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Երվանդ Զախարյանը հեռուստամարաթոնին իրենց ամսական աշխատավարձերի չափով գումար են նվիրաբերել»,- ասաց Անանյանը։ Նա նաև հատուկ երախտագիտություն հայտնեց Գյումրու  քաղաքապետ Վարդան Ղուկասյանին, ով շուրջ 1 մլն դրամ (շուրջ 2,7 հազար դոլար) է նվիրել։

Համանման գումար է փոխանցել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։

Առավել ակտիվ հովանավորների թվում Անանյանն առանձնացրել է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանին։ «Աբրահամյանը երկու նախագծերի իրականացման աջակցություն է ցուցաբերել՝ «21-րդ դար. հայկական արձակ» մրցանակբաշխության  անցկացման համար նվիրաբերելով 15 հազար դոլար և 30 հազար դոլար՝ արտերկրի հայ գրողների 4-րդ համագումարի կազմակերպմանը, որը կանցկացվի սեպտեմբերին Մոսկվայում»,- նշեց Անանյանը։

Նա ավելացրեց, որ ընդհանուր գումարից շուրջ 65 հազար դոլարը կազմել է կոնկրետ նախագծերի իրականացման  նվիրատվությունները։

Գրողների միության նախագահը նաև ցավ է հայտնել , որ հայ գործարարները և բանկիրներն ակտիվ մասնակցություն չեն ունեցել հեռուստամարաթոնին։

Հայաստանի գրողների միությունը գրական հեռուստամարաթոններ է իրականացնում տարին չորս անգամ, սակայն եթե մարաթոնի նպատակը հայ գրողներին աջակցելն է, ապա այս տարի հատկացված միջոցները հիմնականում գրատպությանը բաժին կհասնեն։ 2003թ.-ին մարաթոնը 220 հազար դոլար է հավաքել, 2007թ.-ին՝ 50 հազար դոլար։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:51
07 Դեկտեմբերի 2016
Ֆրանսիայի ՆԳՆ նոր ղեկավարն Արցախի բարեկամն է և ընդգրկված է Ադրբեջանի «սև ցուցակներում»
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրունո Լը Ռուն ներառված է ադրբեջանական արտաքին գերատեսչության «սև ցուցակում»:
11:52
07 Դեկտեմբերի 2016
«Դաշնակցությունը» ընտրություններից հետո հնարավոր է միանա իշխող ՀՀԿ-ին
ՀՅԴ-ն չի բացառում, որ ևս մաս կազմի իշխանական դաշինքին:
11:37
06 Դեկտեմբերի 2016
Չի բացառվում Դալլաքյան–Ծառուկյան քաղաքական տանդեմը
Չի բացառվում, որ Վիկտոր Դալլաքյանը միանալ Գագիկ Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին:
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին:
17:22
01 Դեկտեմբերի 2016
Պուտինի ուղերձը. ի՞նչ օգուտ կարող է քաղել իր համար Հայաստանը
Այս տարի ՌԴ նախագահի` Դաշնային ժողովին ուղղված ուղերձը մի շարք առումներով անսովոր էր: