486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-2
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում պատկերապատումների մշակույթը դեռևս բավականաչափ զարգացած չէ. քննադատ
17:21
03 Մայիսի 2011

Հայաստանում պատկերապատումների մշակույթը դեռևս բավականաչափ զարգացած չէ, երեքշաբթի լրագրողներին ասաց Ֆրանսիական Անգուլեմե քաղաքում Պատկերապատումների բարձրագույն դպրոցի ժյուրիի անդամ, պատկերապատումների ոլորտի լրագրող, փառատոնի կազմակերպիչ, քննադատ Լորան Մելիքյանը։

«Մի քանի տարի առաջ Հայաստան գալով՝ ես ռուսերեն լեզվով Disney-ի միայն մի քանի պատկերապատումներ գտա և ազգային լեզվով գրեթե ոչ մի տեղական պատկերապատում, նկարներով գործեր կային, բայց պատկերապատումներ որպես այսպիսին չկային»,- «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Մելիքյանը։

Ըստ նրա՝ հատկապես այդ նպատակով է ստեղծվել Հայաստանի պատկերապատումների զարգացման միությունը, որն իր առջև Հայաստանում պատկերապատումների զարգացման խնդիր է դրել։

Ինչպես կարծում է փորձագետը, եթե պատկերապատումները կարող են զարգանալ տարբեր երկրներում, այդ թվում՝ Ֆրանսիայում, Ճապոնիայում, Իտալիայում, ապա  դրանք անպայման պետք է զարգանան նաև Հայաստանում։

«Առաջին հերթին պատկերապատումները երեխաներին են պատկանում, և միայն տեղի հեղինակները կարող են հայ երեխաների համար հասկանալի պատկերպատումներ ստեղծել, որոնք մոտ են նրանց նաև լեզվով՝ այդ կերպ ամրապնդելով նրանց առնչությունը հայրենիքի հետ»,- ասաց Մելիքյանը։

Ըստ նրա՝ պատկերապատումները կյանքի տարբեր տեսակետերն արտահայտելու բավականին հարուստ ոլորտ է, որը սահմաններ չունի և կարող է հավասար ներկայացնել և մանկական սյուժեներ, և գիտական թեմաներ։

«Վստահ եմ, որ շատ պատմություններ կան, որոնք կարող են օգտագործվել Հայաստանում պատկերապատումների, իսկ հետևաբար դրանց հիման վրա ֆիլմի ստեղծման համար»,- ասաց Մելիքյանը։

Պատկերապատումների ստեղծող, փառատոնի կազմակերպիչ Ագաթա Բադալյանն իր հերթին նշեց, որ Հայաստանում կոմիքսները թեկուզ և փոքր քայլերով, բայց զարգանում են։

«Եթե մի քանի տարի առաջ կոմիքսները հազվադեպ էին հանդիպում հայկական թերթերի և հանդեսների էջերին, ապա այսօր արդեն դրանք հրապարակվում են նվազագույնը երեք մանկական և երկու մեծերի համար նախատեսված հանդեսներում»,- ասաց Բադալյանը։

2007 թ.-ին Ֆրանսիայի Անգուլեմ քաղաքում ստեղծվել է Հայաստանում Պատկերապատման զարգացման միությունը` հանրապետությունում այդ գեղարվեստական ուղղության զարգացումը խթանելու նպատակով, որն իր ուրույն տեղն ունի աշխարհում և արվեստի իններորդ տեսակն է համարվում։

«Կոմիքսների հրավառություն» փառատոնը կանցկացվի մայիսի 6-8-ը Երևանում, որի ընթացքում վարպետության դասեր, ցուցահանդեսներ կանցկացվեն, նաև կցուցադրվի Լյուկ Բեսոնի «Ադելի արկածները» ֆիլմի ցուցադրումը, որը նկարահանվել է ծաղրանկարների հիման վրա:--0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:57
20 Հունվարի 2017
Իշխան Զաքարյանը դարձել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Հայաստանի ՀՀ վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը գլխավորել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի նախընտրական շտաբը։
15:30
20 Հունվարի 2017
Մինսկն արտահանձնում է բլոգեր Լապշինին Ադրբեջանին
Բելառուսի Հանրապետությունը որոշել է արտահանձնել Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ:
16:32
16 Հունվարի 2017
ՀՀ նոր վարչապետից հարկավոր չէ սպասել լուրջ փոփոխություններ. քաղաքագետ
Իրավիճակի լուրջ բարելավում, որին սպասում է Հայաստանի բնակչությունը նոր վարչապետից և կառավարությունից, սկզբունքորեն չի կարող լինել, հայտարարեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը: