486.81
+0.07
517.04
-0.95
8.4
-0.03
-9
Եղանակը Երևանում
Հայ
«Կոմիքսների հրավառություն» փառատոնը կանցկացվի մայիսի 6-8-ը Երևանում
16:41
03 Մայիսի 2011

«Կոմիքսների հրավառություն» փառատոնը կանցկացվի մայիսի 6-8-ը Երևանում, երեքշաբթի «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում լրագրողներին ասաց Ֆրանսիական Անգուլեմե քաղաքում Պատկերապատումների բարձրագույն դպրոցի ժյուրիի անդամ, պատկերապատումների ոլորտի լրագրող, փառատոնի կազմակերպիչ, քննադատ Լորան Մելիքյանը։

«Միջոցառումների ողջ հրավառությունը կանցկացվի հայ նկարիչների մասնակցությամբ, որտեղ երիտասարդ հեղինակները պատկերապատումների միջոցով  կկարողանան ներկայացնել Հայաստանի կյանքը»,- ասաց Մելիքյանը։

Անցկացվող միջոցառումների թվում նա հատուկ նշեց Լյուկ Բեսոնի «Ադելի արկածները» ֆիլմի ցուցադրումը, որը նկարահանվել է ծաղրանկարների հիման վրա, ինչը վկայում է բոլոր ոլորտներում պատկերապատումների ներգրավվածության մասին։

Միաժամանակ նա հույս ունի, որ տասը տարի անց Ֆրանսիայում կներկայացվի պատկերապատումների հիման վրա նկարահանված հայկական ֆիլմ։

Փառատոնի կազմակերպիչ, սցենարիստ Իրինա Մրյանը տեղեկացրեց, որ «հրավառության» ընթացքում մայիսի 1-10-ը վարպետության դասեր, ցուցահանդեսներ կանցկացվեն, այդ թվում՝ երեխաների համար, որտեղ կներկայացվեն նաև Ֆրանսիայի, Լիբանանի, Ռուսաստանի և Հայաստանի պատկերապատումները։ Վարպետության դասերը կանցկացնեն ծաղրանկարի այնպիսի փորձագետներ, ինչպիսիք են՝ Ժան-Բլեզը, Ջիանը, Ֆարիդ Բուջելալը, Դոմինիկ Բեհթայը, Նիկոլա Բհաշեն, Տրիստան Լագրանժը։

Մասնակիցները նաև կներկայացնեն կավիճով նկարած կոմիքսներ։

2007 թ.-ին Ֆրանսիայի Անգուլեմ քաղաքում ստեղծվել է Հայաստանում Պատկերապատման զարգացման միությունը` հանրապետությունում այդ գեղարվեստական ուղղության զարգացումը խթանելու նպատակով, որն իր ուրույն տեղն ունի աշխարհում և արվեստի իններորդ տեսակն է համարվում։

Գործունեության չորս տարվա ընթացքում Միության կողմից երկու միջազգային փառատոն և ծաղրանկարի մեկ վարպետության դաս է կազմակերպվել, որին մասնակցել է 11 նկարիչ։ Չնայած ծաղրանկարի  արվեստը դեռ նոր է ծնվում Հայաստանում, սակայն արդեն մի քանի հանդեսներ պարբերաբար իրենց էջերում հրապարակում են ծաղրանկարներ։

Պատկերապատման առաջին միջազգային փառատոնն անցկացվել է Երևանում 2008թ.-ի հոկտեմբերի 3-5-ը: Փառատոնին մասնակցել են պատկերապատումների աշխարհահռչակ հեղինակներ, մասնավորապես՝ Շառլ Բերբերյանը, Ֆրանկ Մարժերինը, Ֆարիդ Բուջելալը, Ֆլորանս Սեստակը, Ժան-Կլոդ Դենին, Ֆիլիպ Կարակասյանը և Ժերալդ Գորիջը: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։
21:05
12 Փետրվարի 2017
Հայաստանի ԱԳ նախարարը շնորհավորել է Շթայնմայերին
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը սրտանց շնորհավորել է Ֆրանկ Վալտեր Շթայնմայերին Գերմանիայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
20:58
12 Փետրվարի 2017
Ընտրվել է Գերմանիայի 12-րդ նախագահը
Գերմանիայի արտաքին գործերի նախկին նախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը դարձել է երկրի 12-րդ նախագահը:
20:16
10 Փետրվարի 2017
Արտահոսք Օհանյան–Օսկանյան դաշինքից
Խորհրդարանական ընտրությունների նախաշեմին պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի ձևավորած դաշինքից արտահոսքը շարունակվում է։
18:53
10 Փետրվարի 2017
Ֆրանսիայի նախագահը հրավիրել է հայ գործընկերոջը պաշտոնական այցով այցելել Փարիզ
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հրավիրել է իր հայ գործընկեր Սերժ Սարգսյանին պաշտոնական այցով այցելել Փարիզ: