481.35
+0.03
565.97
-1.55
8.4
-0.01
+4
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում մամուլի ազատության հետ կապված իրավիճակը բարելավվել է, բայց ԶԼՄ-ները դեռևս ազատ չեն. Freedom House
16:06
03 Մայիսի 2011

Freedom House կազմակերպության «Մամուլի ազատություն-2010» զեկույցի համաձայն՝ Հայաստանը 196 երկրներից զբաղեցնում 146-րդ տեղը՝ անցած տարվա համեմատ բարձրանալով հինգ կետով, սակայն նախկինի պես մտնում է ոչ ազատ մամուլ ունեցող երկրների ցուցակում։ 

«Հայաստանի սահմանադրությունը պաշտպանում է մամուլի ազզատությունը, սակայն գործնականում իշխանությունները շարունակում են ճնշում գործադրել մամուլի վրա։ Երկրում տեղեկատվության հասանելիությունը հաճախ է փակվում»,- ասվում է փաստաթղթում։

Զեկույցի հեղինակի կարծիքով՝ 2010թ.-ի ապրիլին Ազգային ժողովի կողմից Հեռարձակման մասին օրենքում ընդունված հեռարձակման արտոնագրերի վերաբերյալ փոփոխությունները չբարելավեցին իրավիճակը։

«Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի (ՀՌԱՀ) գործունեությունը համակարգվում է իշխող կուսակցության կողմից, և ակնհայտ է արտոնագրման գործընթացի քաղաքականացումը»,- ասվում է զեկույցում։

Կազմակերպության ուսումնասիրության համաձայն՝ այն փաստը, որ «Հայկական ժամանակ» ընդդիմադիր թերթի խմբագիր Նիկոլ Փաշինյանը պատիժ է կրում, վկայում է այն մասին, որ լրագրողների ազատությունը դեռ սահմանափակ է։

«Լրատվական տարածությունը մոտավորապես նույն կերպ է քաղաքականացված, ինչպես 2008թ.-ին։ Մի քանի անգամ լրագրողների հանդեպ բռնության դեպքեր են եղել»,- ասվում է ուսումնասիրության մեջ։

Զեկույցի համաձայն՝ հեռուստատեսությունը զանգվածային տեղեկատվության գերիշխող միջոցն է, և կառավարությունը հսկում է գրեթե բոլոր հեռուստաալիքները։

Զեկույցում 69 երկները հաշվառված են որպես ազատ մամուլ ունեցող երկրներ, 64-ը՝ մասամբ ազատ, 63-ը՝ ոչ ազատ։

Ադրբեջանը, Իրանը և Ռուսաստանը նույնպես «ոչ ազատ» մամուլով երկրներ են համարվում, իսկ Թուրքիան և Վրաստանը «մասամբ ազատ» գնահատական են ստացել։

Զեկույցի հեղինակների կարծիքով՝ մամուլի դաշտում առավել ազատ երկրներ են համարվում Ֆինլանդիան, Իսլանդիան և Նորվեգիան, իսկ ցուցակը եզրափակում է Հյուսիսային Կորեան։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:10
16 Հոկտեմբերի 2017
Հրապարակվել են Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները
Հրապարակվել են այսօր Ժնևում կայացած Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները:
16:01
16 Հոկտեմբերի 2017
Ավարտվեցին Սարգսյան–Ալիև բանակցությունները. Ալիևը լքեց բանակցությունների վայրը
Ժնևում քիչ առաջ ավարտվեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները։
15:38
16 Հոկտեմբերի 2017
Այս պահին ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առանձնազրույցը
Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի առանձնազրույցը։
14:46
16 Հոկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն է մեկնարկել Ժնևում
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումն է մեկնարկել Ժնևում:
13:05
16 Հոկտեմբերի 2017
Սերժ Սարգսյանն արդեն Ժնև է ժամանել` հանդիպելու Ալիևի հետ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Ժնև` իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ հանդիպման։
23:51
15 Հոկտեմբերի 2017
ԵՄ-ն պահանջում է փակել հայկական ատոմակայանը
Հրապարակվել է Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված համաձայնագրի տեքստը:
13:44
13 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման օրը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ կկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը։
00:02
13 Հոկտեմբերի 2017
Աշոտյանը հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը:
12:15
12 Հոկտեմբերի 2017
Հայաստանը ՌԴ–ից 100 մլն դոլարի պետական արտահանման վարկ կստանա
Վարկը տրամադրվելում է տարեկան 3% տոկոսադրույքով, 15 տարի մարման ժամկետով։
16:27
09 Հոկտեմբերի 2017
Անկարան կարող է հրաժարվել С-400-ի գնումից, եթե Մոսկվան մերժի համատեղ արտադրությունը
Անկարան կարող է հրաժարվել Մոսկվայից զենիթահրթիռային С-400 կամակարգերի գնումից:
13:59
08 Հոկտեմբերի 2017
Համանախագահներ. Հայաստանը և Ադրբեջանը վերահաստատել են բանակցությունները վերսկսելու պատրաստակամությունը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հաղորդագրություն են տարածել:
17:20
06 Հոկտեմբերի 2017
ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտը հրաժարական է տվել
Պեդրո Ագրամունտը հեռանում է ԵԽԽՎ նախագահի պաշտոնից: