484.53
+0.08
528.09
+0.81
8.57
-0.08
+6
Եղանակը Երևանում
Հայ
Մեկուսացվածությունը հայկական լրագրողական հանրության հիմնական խնդիրն է. փորձագետ
15:47
03 Մայիսի 2011

Այսօրվա դրությամբ մեկուսացվածությունը հայկական լրագրողական հանրության ամենալուրջ խնդիրն է, կարծում է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը:

«Այսօր հայկական ԶԼՄ-ները կիսաազատից ոչ ազատ կարգավիճակի անցնելու վտանգավոր փուլում են: Հայկական ԶԼՄ-ների ճնշող մեծամասնությունն արդեն պետական համակարգի մասնիկ է դարձել: Այդ իրավիճակում մամուլը պետք է համախմբի ջանքերը և պայքարի խոսքի ազատության համար, սակայն այստեղ մեր լրագրողական դաշտի հիմնական խնդիրն է առաջանում՝ մեկուսացվածությունը»,- երեքշաբթի Մամուլի ազատության միջազգային օրվան նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Մելիքյանը:

Ըստ նրա՝ վերջին մի քանի տարվա ընթացքում հայկական մամուլը հիմնականում հետադիմել է։ Ըստ փորձագետների գնահատականների՝ դրա պատճառն է Հայաստանի մամուլի ազատության ցածր մակարդակը, օրենսդրաական դաշտի վատացումը, ինչպես նաև տեղեկատվական հասարակության պառակտումը։

«Մեր քաղաքական գործիչները տանել չեն կարողանում ոչ մի քննադատություն և փորձում են հայկական ԶԼՄ-ները կառավարելի դարձնել՝ չգիտակցելով, որ քննադատությունը մամուլի սուրբ պարտականությունն է։ Մի քանի լրագրողներ իրենց հերթին չեն հասկանում, որ քննադատությունը հայհոյանք չէ, այլ աշխատանք է, որը մեծ պրոֆեսիոնալիզմ, ճշգրտություն և պատասխանատվություն է պահանջում»,- ավելացրեց Մելիքյանը։

«Հետաքննող լրագրողներ» հասարակական կազմակերպության նախագահ, Hetq.am ինտերնետ պարբերականում իր սկանդալային հետաքննություններով հայտնի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանն իր հերթին տարակուսանք է հայտնել, որ հայ լրագրողները չեն բողոքում խոսքի ազատության սահմանափակման դեմ։

«Հայ լրագրողները չեն հասկանում, որ նրանք իրենք պետք է որոշեն և նվաճեն իրենց ազատության սահմանները։ Մենք պետք է միասին պայքարենք լրագրողական հանրությանը պատերազմ հայտարարած չինովնիկների դեմ։ Մենք պետք է հիշենք, որ Հայաստանի քաղաքացիների համար արդարադատության վերջին ատյանը ոչ թե դատարանն է, այլ մամուլը»,- նշեց Բաղդասարյանը։

Մամուլի ազատության համաշխարհային օրը (World Press Freedom Day) 1994թ.-ից սկսած նշվում է ամեն տարի մայիսի 3-ին, այն հռչակվել է 1993թ.-ի դեկտեմբերի 20-ի հատուկ բանաձևով՝ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի կողմից։ 1997թ.-ի մայիսի 3-ից սկսած տպագրության ազատության գործում ունեցած  ներդրման համար ամեն տարի ՅՈԻՆԵՍԿՕ-ի մրցանակ է շնորհվում։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով:
11:15
06 Ապրիլի 2017
Րաֆֆի Հովհաննիսյանն ու Վարդան Օսկանյանը դու՞րս են գալիս քաղաքականությունից
Երկուսն էլ նախկինում ԱՄՆ քաղաքացիներ են եղել։