481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+23
Եղանակը Երևանում
Հայ
Արցախյան պատերազմի հերոսների մասին պատմող նոր ֆիլմի պրեմիերան կանցկացվի Երևանում մայիսի 4-ին
16:15
02 Մայիսի 2011

Արցախյան ազատագրական պատերազմի կենդանի մնացած հերոսների մասին պատմող «Հավերժական կրակ» նոր ֆիլմի պրեմիերան կանցկացվի Երևանում մայիսի 4-ին, հաղորդեց ֆիլմի բեմադրող ռեժիսոր և սցենարիստ Սամվել Թադևոսյանը:

«Սա ֆիլմ է Արցախյան պատերազմի այն հերոսների մասին, ովքեր կենդանի են առայսօր, նրանք չեն կորցրել հոգեկան հավասարակշռությունը, պատրաստ են իրենց բոլոր ուժերը տալ Հայրենիքին և իրենց փորձը փոխանցել հաջորդ սերունդներին»,- երկուշաբթի ասաց նա լրագրողներին:

Ռեժիսորի խոսքով՝ կինոժապավենի գլխավոր կերպարն արցախյան պատերազմի հերոս Պավլիկ Մանուկյանն է, ով իր որդու հետ մեկնում է Շուշի՝ այդ բերդաքաղաքի ազատագրման 18-րդ տարեդարձին, և պատմում է նրան իր ապրած իրադարձությունների մասին:

Ղարաբաղի՝ մեծությամբ երկրորդ քաղաքը՝ Շուշին, ազատագրվել է Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի և կամավորականների ջոկատների կողմից 1992 թվականի մայիսի 9-ին, ինչը վճռական նշանակություն է ունեցել պատերազմում հայերի հաղթանակի համար: Երկար դարեր Շուշին եղել է Հայաստանի պատմական և հոգևոր կենտրոններից մեկը, սակայն խորհրդային իշխանությունների անօրինական որոշմամբ այն Լեռնային Ղարաբաղի հետ փոխանցվել է Ադրբեջանական ԽՍՀ կազմ:

«Այսպիսի լեգենդար մարդիկ պետք է ներկայացվեն հասարակությանը և ուշադրության արժանանան: Պետք է հիշել և գնահատել այն մարդկանց սխրանքը, ովքեր, հնազանդվելով սրտի կանչին, անցել են այդքան զրկանքների և տառապանքների միջով՝ պահպանելով մեր հողը, մեր արժեքները»,- ընդգծեց Թադևոսյանը:
«Հավերժական կրակ» ֆիլմի տևողությունը, որում նաև այն ժամանակի քրոնիկոնի վավերագրական կադրեր են ընդգրկվել, 53 րոպե է:

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:
1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:29
27 Մայիսի 2017
Արդարադատության նախարարությունում լարված մթնոլորտ է
Նոր կառավարության միակ «սյուրպրիզը» արդարադատության նախարարի պաշտոնում Դավիթ Հարությունյանի նշանակումն էր:
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա: