485.92
+0.24
514.49
-2.52
8.16
-0.01
-7
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ կրթության նախարարության աշխատակիցը և բուհի դասախոսը կասկածվում են դիպլոմի կեղծման մեջ
14:01
02 Մայիսի 2011

ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողները վնասազերծել են հանցավոր խումբ, որի կազմում եղել են ՀՀ կրթության նախարարության աշխատակից, դասախոս, դպրոցի տնօրեն, նախկինում դատապարտված մի քաղաքացի, այլ անձինք, հաղորդում է Ոստիկանության մամուլի ծառայությունը։

Այդ կապակցությամբ հաղորդագրության մեջ նշվում է ամբողջ հանցավոր խմբի վնասազերծման մասին։  

 «Հանցավոր խմբի անդամ Համբարձում Ավոյանը 2009 թ. աշխատելով  ՀՀ կրթության և գիտության նախարարության հանրակրթության տեսչավորման բաժնի պետի տեղակալ՝ Երևանի ուկրաինական համալսարանի դասախոս Ռաֆիկ Մխիթարյանի և նախկինում մի քանի անգամ դատապարտված Սամվել Հովհաննիսյանի հետ պատրաստել և Էդգար Հարությունյանի միջոցով 3500 դոլարով Էդվարդ Եղնանյանին է վաճառել Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի պետական նմուշի կեղծ դիպլոմ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Մամուլի ծառայությունից նշեցին, որ գործարքը կայացել է Հարությունյանի ընկերոջ` Սարգիս Չիչյանի տանը: Ներկա եղել և բաժին է ստացել նաև վերջինիս հայրը` Վաղարշակ Չիչյանը: Ավոյանն ու Մխիթարյանը նույնատիպ դիպլոմ են պատրաստել նաև Վաղարշակ Չիչյանի որդի Սարգիս Չիչյանի համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Բացի այդ, Ավոյանն ու Հովհաննիսյանը պատրաստել և մի քաղաքացուհու 300 դոլարով վաճառել են Երևանի Թեռլեմեզյանի անվան գեղարվեստի պետական ուսումնարանի կեղծ դիպլոմ:

«Ավոյանի աշխատասենյակում հայտնաբերվել է ութամյա կրթության չորս լրացված վկայական, որոնք վերցրել էր Արմավիրի թիվ չորս միջնակարգ դպրոցի տնօրեն Սաշիկ Վարդանյանից` միջուկները փոխելու և Հովհաննիսյանի միջոցով   վաճառելու մտադրությամբ»,- նշեցին մամուլի ծառայությունից։

Մամուլի ծառայության համաձայն՝ պարզվել է, որ դրանց հիման վրա էքստեռն քննություն հանձնելու և ատեստատ տրամադրելու համար Վարդանյանը կաշառք է վերցրել վկայականներում անվանագրված աշակերտների ծնողներից:

«Հայտնաբերվել են նաև կեղծ կնիքներ, որոնք առգրավվել են նշված կեղծ փաստաթղթերի հետ: Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչություն»,- ասվում է հաղորդագրության մեջ։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:32
16 Հունվարի 2017
ՀՀ նոր վարչապետից հարկավոր չէ սպասել լուրջ փոփոխություններ. քաղաքագետ
Իրավիճակի լուրջ բարելավում, որին սպասում է Հայաստանի բնակչությունը նոր վարչապետից և կառավարությունից, սկզբունքորեն չի կարող լինել, հայտարարեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
13:37
13 Հունվարի 2017
Հայաստանի վարչապետը նշում է, որ կարող է չհայտնվել ՀՀԿ ընտրացուցակներում
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հավանական է համարում, որ կարող է չհայտնվել Հայաստանի հանրապետական կուսակցության ընտրացուցակներում։
11:42
12 Հունվարի 2017
ԱՄՆ դեսպանատունն ու ԵՄ պատվիրակությունը որոշել են չֆինանսավորել Հայաստանի քաղաքական ուժերից և ոչ մեկին
Արևմուտքը, մասնավորապես ԱՄՆ դեսպանատունը և ԵՄ պատվիրակությունը, որոշել են առավելապես չեզոքություն ցուցաբերել և ուղղակի կամ անուղղակի չֆինանսավորել քաղաքական ուժերից և ոչ մեկին:
12:23
11 Հունվարի 2017
ՀՀԿ կանանց շրջանում խռովություն է հասունանում
ՀՀԿ կանայք պատրաստվում են Սերժ Սարգսյանից հանդիպում խնդրել և նրա մոտ բարձրացնել ցուցակի առաջին եռյակը եզրափակող Արփինե Հովհաննիսյանի հարցը:
20:13
10 Հունվարի 2017
ԿԽՄԿ–ն պատրաստ է օգնել Հայաստանի կողմից ադրբեջանցի զինծառայողի մարմնի փոխանցման հարցում
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն բանակցություններ է վարում Հայաստանի և Ադրբեջանի հետ ադրբեջանցի զինծառայողի մարմինը Բաքվին փոխանցելու հարցի շուրջ, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը երեքշաբթի տեղեկացրեց ԿԽՄԿ երևանյան գրասենյակի ներկայացուցիչ Հասմիկ Գալստյանը։
18:03
01 Հունվարի 2017
Լրացել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Բորդյուժայի լիազորությունների ժամկետը. նրան կփոխարինի քարտուղարի տեղակալը
Նախօրեին լրացել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի լիազորությունների ժամկետը։
11:23
26 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է ՌԴ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն առավոտյան աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն:
11:33
22 Դեկտեմբերի 2016
Դեռ հարցական է, թե ովքեր կլինեն ՀՀԿ նախագահի տեղակալները
Այսօր ՀՀԿ-ն ԳՄ նիստ հրավիրելու է, բայց խորհրդի նիստ այդպես էլ չի հրավիրելու:
11:59
21 Դեկտեմբերի 2016
Հովիկ Աբրահամյանը չի ներառվի ՀՀԿ նախընտրական ցուցակի առաջին եռյակում. թերթ
ՀՀԿ նախընտրական ցուցակի առաջին երեք հորիզոնականներում չի լինելու նախկին վարչապետ, ՀՀԿ փոխնախագահ Հովիկ Աբրահամյանի անունը:
11:13
21 Դեկտեմբերի 2016
Իրանի նախագահը ժամանել է Հայաստան
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով չորեքշաբթի Հայաստան է ժամանել Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահ Հասան Ռոհանին:
13:19
20 Դեկտեմբերի 2016
ՀՀ պաշտպանության նախկին նախարարը հայտարարել է մեծ քաղաքականություն մտնելու մասին
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի Facebook-ի իր նորաստեղծ էջում գրել է քաղաքականություն մտնելու մասին։
12:27
20 Դեկտեմբերի 2016
Լավրովը նշել է Թուրքիայում ՌԴ դեսպանի սպանության նպատակը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կարլովի սպանության նպատակը Մոսկվայի և Անկարայի հարաբերությունների խաթարումն է։