488.03
+0.46
571.73
+4.1
8.19
-0.01
+12
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը կմասնակցի աշխարհի գրքի խոշորագույն տոնավաճառներին և ցուցահանդեսներին
14:52
29 Ապրիլի 2011

 

 

ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի.  /Նովոստի-Արմենիա/. Հայաստանը կմասնակցի աշխարհի գրքերի խոշորագույն տոնավաճառներին, ցուցահանդեսներին և փառատոներին, որոնք կանցկացվեն 2011 թվականի ապրիլի վերջին և մայիսին, ուրբաթ լրագրողներին հայտնեց հանրապետության մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը։

 «Մենք իրական քայլեր ենք կատարում հայկական գրատպագրության 500-ամյակի տոնակատարման գործընթացում։ Բնականաբար, մենք չենք սպասի 2012 թվականին, և այս տարվանից արդեն մեր գրքի և հրատարակչությունների լայնածավալ ներկայացման քաղաքականություն ենք իրականացնում արտաքին շուկայում»,- ասաց Պողոսյանը։

Գրքի առավել կարևոր միջոցառման թվում Պողոսյանը նշեց Ժնևի գրքի և մամուլի միջազգային 25-րդ ցուցահանդես-տոնավաճառը (ապրիլի 29 - մայիսի 3), որտեղ հայկական կողմը կներկայանա որպես պատվավոր հյուր։

Նախարարի խոսքերով՝ Ժնևում կներկայացվի հանրագիտարանային, գեղարվեստական, մանկական գրականություն, ինչպես նաև Հայոց ցեղասպանության թեմայով գրքեր, էլեկտրոնային գրականություն, քարտեզներ, բուկլետներ, բառարաններ, կատալոգներ, հայկական սփյուռքի մամուլ։

ՄԻջոցառման շրջանակներում կկայանան «Հնատիպ հայկական գիրք», «Հայաստանի տասներկու մայրաքաղաքները» ցուցահանդեսներ, կներկայացվեն նաև հայ գեղանկարիչ Նարեկ Ավետիսյանի աշխատանքները։

Ցուցահանդես-տոնավաճառի հատկանշական առանձնահատկությունն է նաև այն, որ բոլոր ցուցանմուշները հավաքվել են Եվրոպայում։

Նա ընդգծեց, որ ցուցահանդեսի բացմանը կմասնակցի Շվեյցարիայում Հայաստանի դեսպան, ֆրանսահայ աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը, իսկ հայկական պատվիարկության կազմում են ինչպես հայտնի, այնպես էլ երիտասարդ հայ գրողներ։

Բացի այդ, Պողոսյանը կարևորեց Հայաստանի մասնակցությունը միջազգային այնպիսի գրքի համաժողովներին, ինչպիսիք են «Լոս Անջելես Թայմս» միջազգային փառատոնը, որը կանցկացվի ապրիլի 30-ից մայիսի 1-ը, Գրքի տասնութերորդ միջազգային ցուցահանդեսը Սալոնիկում (մայիսի 5-8), Գրքի քսանչորսերորդ միջազգային ցուցահանդեսը Թեհրանում (մայիսի 5-15), ինչպես նաև Վարշավայի գրքի երկրորդ միաջազգային տոնավաճառը, որը կանցկացվի մայիսի 12-15-ը։

Նախարարի խոսքերով՝ եթե 2007 թվականին Հայաստանը մասնակցել է գրքի ընդամենը երկու միջազգային տոնավաճառների, իսկ 2009 թվականին՝ երեք, ապա 2011 թվականի վերջին այդ թիվը կհասնի 15-ի։

Հայաստանը 2012թ.-ին կնշի առաջին տպագիր գրքի տպագրության 500-ամյակը: Հայկական գրատպության սկիզբը համարվում է 1512թ.-ը, երբ Վենետիկում Հակոբ Մեղապարտը հրատարակել է առաջին հայկական «Ուրբաթագիրք»: Մեղապարտի տպագրած գրքերի վերջում կա տպարանանիշ, որ խաչակիր շրջանակ է՝ երկգիծ քառակուսու մեջ: Հակոբ Մեղապարտը ջանացել է իր տպագրած գրքերը նմանեցնել ձեռագրերի, քանի որ այն ժամանակ տպագիր գրքերն անսովոր էին հայերի մեջ: Մեղապարտի գործունեության շնորհիվ հայոց լեզուն Ասիայի և ԱՊՀ ժողովուրդների մեջ գրատպության առաջին լեզուն դարձավ:

Երևանը դարձել է Գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակված 12-րդ քաղաքը:

Ավելի վաղ այս տիտղոսին են արժանացել Մադրիդրը (2001), Ալեքսանդրիան (2002), Նյու Դելին (2003), Անտվերպենը (2004), Մոնրեալը (2005), Թուրինը (2006), Բոգոտան (2007), Ամստերդամը (2008), Բեյրութը (2009), Լյուլբյանան (2010) և Բուենոս Այրեսը (2011):--0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:26
14 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով կմեկնի ՌԴ
Սերժ Սարգսյանը կհանդիպի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
15:14
14 Նոյեմբերի 2017
Հայկական ԶԼՄ–ները` Լավրովի` Երևան և Բաքու սպասվելիք այցերի նպատակների մասին
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը նոյմբերի 19–ին կայցելի Բաքու, իսկ նոյեմբերի 20–ին` Երևան։
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։
19:54
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը Բենիամին Նեթանյահուին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն ու Բենիամին Նեթանյահուն քննարկել են նաև հայ-իսրայելական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։
17:23
06 Նոյեմբերի 2017
Ֆրանսիան հայերի անկեղծ բարեկամն է. Մակրոն
Նա ընդգծել է նաև, որ Ֆրանսիան լիովին հանձնառու է Արցախի խնդրին բանակցությունների միջոցով մնայուն լուծում գտնելու հարցին:
18:09
04 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն այցելել է Թաջ Մահալ և հանդիպել Հնդկաստանի հայկական համայնքի հետ (ՖՈՏՈ)
Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հնդկաստանի տեսարժան վայրերից մեկը՝ Թաջ Մահալ:
14:33
01 Նոյեմբերի 2017
Հայաստանը ու Ռուսաստանը աշխատում են նոր 100 մլն դոլարի պաշտպանական վարկային համաձայնագրի իրականացման ուղղությամբ. ՀՀ նախագահ
Առաջիկայում Ռուսաստանը գործող պայմանագրի շրջանակում Երևան զենքի խմբաքանակ կմատակարարի։
18:05
31 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանի մասնակցությունը ԵԶԲ–ում չի նշանակում, որ այն կդառնա ԵՏՄ–ի անդամ
Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը Եվրասիական զարգազման բանկում այդ երկիրը Եվրասիական տնտեսական միրության անդամ չի դարձնում, ասաց ԵԶԲ վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:
11:43
26 Հոկտեմբերի 2017
Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները (ՖՈՏՈ)
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները` Instagram–ում  հրապարակելով լուսանկարներ։
16:49
25 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստի անցկացման վայրը
ԵՏՄ անդամ երկրների կառավարության ղեկավարները չորեքշաբթի հավաքվել են Երևանում` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
19:07
24 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանը պատասխան է տալու ամեն մի ռազմական կորստի համար. Սերժ Սարգսյան
«Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում: Երկուսին էլ մենք պատրաստ ենք», – նշել է նա։
17:23
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան ժամանած ՌԴ վարչապետն ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
«Զվարթնոց» օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է վարչապետ Կարեն Կարապետյանը: