478.57
+0.37
561.79
+1.96
8.05
+0.02
+29
Եղանակը Երևանում
Հայ
ԵՄ-ն հուսով է, որ Հայաստանի 2012 թ.-ի խորհրդարանական ընտրությունները կլինեն ազատ և արդար
13:44
29 Ապրիլի 2011

ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Եվրամիությունը հուսով է, որ Հայաստանի 2012 թ.-ի խորհրդարանական ընտրությունները կլինեն ազատ, արդար և կհամապատասխանեն եվրոպական չափորոշիչներին, ուրբաթ Երևանում ասաց Եվրոպական Միության ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքականության հարցերի հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն:

Այս կապակցությամբ նա կարևորեց լիարժեք ընտրական օրենսդրությունն ու ընտրություններից առաջ և ընտրությունների ժամանակ դրա պատշաճ կիրառումը:

Ֆյուլեն նաև ընդգծեց, որ ժողովրդավարական համակարգի ամրապնդման համար հարկավոր է անկախ ԶԼՄ-ների և անկախ դատաիրավական համակարգի առկայությունը:

Խոսելով 2008 թ.-ի մարտյան իրադարձությունների կապակցությամբ ազատազրկման մեջ գտնվող անձանց ազատ արձակման խնդիրների մասին՝ Ֆյուլեն նշեց, որ այս հարցում առաջընթաց կա:

Նրա խոսքերով՝ հարցը հարկավոր է լայնորեն դիտարկել: «Հայաստանի քաղաքացիները պետք է ամբողջովին գիտակցեն, թե ինչ է տեղի ունեցել և ով է պատասխանատվություն կրում», - ասաց եվրահանձնակատարը:

Նա նշեց, որ գոհունակությամբ է ի գիտության է առել մարտի 1-ի իրադարձությունների հանգամանքների բացահայտմանն ուղղված քայլերի ակտիվացման կապակցությամբ ՀՀ նախագահի հայտարարությունը:

Ֆյուլեն կարծում է, որ չփակելով մարտի 1-ի էջը՝ դժվար է բարենպաստ միջավայր ստեղծել 2012 թ.-ի ընտրությունների համար:

2008թ. փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում, ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, ընդդիմությունն անցկացնում էր հանրահավաքներ՝ բողոքելով փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքների դեմ, որոնցում հաղթանակ էր տարել վարչապետ Սերժ Սարգսյանը։ Մարտի 1-2-ի բողոքի ցույցերը վերածվեցին անկարգությունների և ցուցարարների ու իրավապահ մարմինների միջև բախումների, որոնց հետևանքով զոհվեց տասը և վիրավորվեց ավելի քան 200 քաղաքացի։ Որոշ տվյալների համաձայն՝ մարտի 1-ի գործով ազատազրկման մեջ է գտնվում շուրջ տասը մարդ:

Վերջին շրջանում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը բազմիցս հանդես է եկել ամենատարբեր ոլորտներում բարեփոխումների ակտիվացման անհրաժեշտության մասին հայտարարություններով, ինչպես նաև կոչ է արել իրավապահ մարմիններին ակտիվացնել գործունեությունը 2008 թ.-ի մարտյան հանգամանքների բացահայտման գործում:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ: