483.82
-0.09
522.04
-3.39
8.49
+0.01
+1
Եղանակը Երևանում
Հայ
Ադրբեջանը փորձում է ջնջել հայկական ներկայության բոլոր հետքերը Նախիջևանում. ՀՀ ԱԳ նախարար
13:02
29 Ապրիլի 2011

ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Բաքուն ջնջում է Նախիջևանում հայկական ներկայության բոլոր հետքերը, լրագրողներին ասաց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ մեկնաբանելով ԶԼՄ-ների տեղեկատվություններն այն մասին, թե Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մեթյու Բրայզային թույլ չեն տվել այցելել Նախիջևանում գտնվող քանդված հայկական գերեզմանատուն:

«Եթե թույլ չեն տալիս, ապա թաքցնելու բան ունեն», - ասաց նախարարը:

Նրա խոսքերով՝ վերջին մոտ վեց տարվա ընթացքում ադրբեջանցիները թույլ չեն տալիս միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին այցելել Նախիջևան:

«Մենք դեռ 2005-ին ականատես եղանք, և ոչ միայն մենք` ամբողջ միջազգային հանրությունը, ինչպես են ադրբեջանցիները փորձում ոչնչացնել Նախիջևանի հայկական մշակութային ժառանգությունը, և ոչ միայն հայկական մշակութային ժառանգությունը, այլ նաև փորձում են որևէ հայկական ներկայության հետք չթողնել Նախիջևանում: Եվ հետո ի՞նչ են ասելու. ասելո՞ւ են, որ Նոյի թվից Նախիջևանը մեր պապական տարածքն է եղել, բայց ո՞վ է հավատալու», - ասել է նախարարը:

Հայ փորձագետների գնահատականների համաձայն՝ Ադրբեջանում կա ավելի քան տասը հազար հայկական պատմամշակութային հուշարձան, սակայն դրանց ճնշող մեծամասնությունն այժմ գոյություն չունի:

Միջազգային արձագանք ստացած ամենասարսափելի դեպքերից մեկը Նախիջևանում գտնվող Հին Ջուղայի գերեզմատան հայկական միջնադարյան հազարավոր բացառիկ խաչքարերի ոչնչացումն էր: Ադրբեջանի իշխանությունների թողտվությամբ գերեզմանատունը քանդվել է 1998-2005 թթ.-ին և վերածվել է ռազմական հրաձգարանի:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում:
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։