480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+17
Եղանակը Երևանում
Հայ
ԵՄ-ն լուրջ մտահոգություն է հայտնում Ղարաբաղի հետ շփման գծում նախօրեին տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ. Ֆյուլե
12:46
29 Ապրիլի 2011

ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Եվրամիությունը լուրջ մտահոգություն է հայտնում Ղարաբաղի հետ շփման գծում նախօրեին տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ, ուրբաթ Երևանում ասաց Եվրոպական Միության ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն:

Ղարաբաղի ՊԲ ժամկետային զինծառայող Վազգեն Բախշյանը նախօրեին զոհվել է ադրբեջանական կողմից արձակած գնդակից:

«Նախօրեին տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ ցանկանում եմ հայտնել ԵՄ-ի լուրջ մտահոգությունը, որ ԼՂՀ շփման գծում շարունակվում են միջադեպերը», - ասաց Ֆյուլեն ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ տեղի ունեցած համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում:

Նրա խոսքերով՝ ԵՄ-ն շարունակում է աջակցել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ ՄԽ քայլերին՝ որպես հիմք ընդունելով ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության և ազգերի ինքնորոշման սկզբունքները:

«Մեր հարևանությունը վստահելի չի լինի, քանի դեռ երկարատև հակամարտությունները լուծված չեն խաղաղ ճանապարհով և միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա», - ասաց Ֆյուլեն:

ՀՀ ԱԳ նախարարն իր հերթին ցավակցություն հայտնեց զոհվածի ընտանիքի անդամներին, հարազատներին և ընկերներին:

«Իհարկե, շփման գծում տեղի ունեցող նմանատիպ սպանությունները, սադրանքները չեն նպաստում բանակցային գործընթացին», - ասաց Նալբանդյանը:

Նա կարևորեց համապատասխան մեխանիզմի ստեղծման մասին Սոչիում կայացած Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպման ընթացքում ընդունված որոշումը՝ շփման գծում նմանատիպ սադրանքների հետաքննություն անցկացնելու նպատակով:

«Եկել է ժամանակը, որպեսզի այդ մեխանիզմը ոչ միայն օգտագործվի հետաքննություններ անցկացնելու համար, այլև դառնա կարևոր գործիք, որը թույլ կտա զերծ պահել բանակցային գործընթացը նմանատիպ միջադեպերից», - ասաց Նալբանդյանն՝ ավելացնելով, որ այս գործընթացը հակամարտության խաղաղ կարգավորման հույս է ներշնչում:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
00:46
26 Հունիսի 2017
Հայկական ձևով հնդկահավն իրարանցում է առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում (ՎԻԴԵՈ)
Հայկական ձևով հնդկահավն ու բրինձը իրարանցում են առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում։
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն: