480.22
-0.22
536.12
+0.67
8.04
-0.02
+18
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում ընդդիմություն-իշխանություն գաղտնի բանակցություններ են անցկացվում ԱՄՆ դեսպանի միջնորդությամբ. թերթ
12:09
29 Ապրիլի 2011

Հայկական «արմատական» ընդդիմության և իշխանության գաղտնի բանակցություններ են սկսվել շուրջ երկու ամիս առաջ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչի պահանջով և շարունակվում են մինչ օրս նրա միջնորդությամբ, գրում է «Երկիր» թերթը:

«Մոտ երկու ամիս առաջ սկսված և ընթացող բանակցությունների ընթացքում իշխանությունը ներկայացնում է Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, որը Լևոն Տեր-Պետրոսյանի առաջին նախագահության շրջանում զբաղեցնում էր երկրի փոխնախագահի պաշտոնը, իսկ ընդդիմությունը՝ նույն Տեր-Պետրոսյանի այն ժամանակվա մամուլի քարտուղարի պաշտոնակատար Լևոն Զուրաբյանը»,  - նշվում է թերթում:

Հրատարակությունը գրում է, որ բանակցությունների անցած շրջանում համաձայնեցվել են ընդդիմության այն երեք պահանջները, որոնք իշխանությունը կատարելու է մինչև մայիսի վերջը:

Երևանում կազմակերպվող կանոնավոր հանրահավաքների ընթացքում հնչած ընդդիմության գլխավոր պահանջներն էին «քաղբանտարկյալների» ազատ արձակումը,  Ազատության հրապարակում հանրահավաքների անցկացման իրավունքի վերականգնումը, ինչպես նաև հայկական իշխանությունների պաշտոնական հավաստիացումը 2008 թ.-ի մարտյան անկարգությունների ընթացքում սպանությունների բոլոր դեպքերի բացահայտման մասին:

«Իսկ այժմ ընդդիմության ներկայացուցիչը համառորեն փորձում է քննարկման առարկա դարձնել երկրում արտահերթ ընտրությունների անցկացման` ընդդիմության պահանջը», - գրում է թերթը:

Երևանի քաղաքապետարանը վերջին երեք տարիների ընթացքում (2008 թվականի մարտից) մերժում էր Ազատության հրապարակում հանրահավաքներ անցկացնելու ընդդիմության բոլոր դիմումները: Նախօրեին առաջին անգամ քաղաքապետարանն արտոնեց հանրահավաք անցկացնել Ազատության հրապարակում:

Վերջին շրջանում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը բազմիցս հանդես է եկել ամենատարբեր ոլորտներում բարեփոխումների ակտիվացման անհրաժեշտության մասին հայտարարություններով, ինչպես նաև կոչ է արել իրավապահ մարմիններին ակտիվացնել գործունեությունը 2008 թ.-ի մարտյան հանգամանքների բացահայտման գործում:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն:
13:48
08 Հունիսի 2017
Թեհրանի ահաբեկչությունը կհանգեցնի իրանցիների աննախադեպ քաղաքական համախմբման. փորձագետ
Ահաբելիչները սխալ հաշվարկներ են կատարել։