484.68
+0.06
530.14
+2.1
8.5
-0.03
+18
Եղանակը Երևանում
Հայ
Բլոկադան վերապրած Հայաստանի չորս քաղաքացիներ Հաղթանակի օրը կնշեն Սանկտ Պետերբուրգում
10:38
29 Ապրիլի 2011
ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Բլոկադան վերապրած Հայաստանի չորս քաղաքացիներ մայիսի 9-ի կապակցությամբ կմեկնեն Սանկտ Պետերբուրգ, լրագրողներին ասաց ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն:

«Մայիսի 9-ի կապակցությամբ մենք բլոկադան վերապրած չորս անձանց կուղարկենք Սանկտ Պետերբուրգ, նրանք կմասնակցեն Հաղթանակի օրվան նվիրված բոլոր ծրագրերին և միջոցառումներին», - ասաց Կովալենկոն:

Նրա խոսքերով՝ Սանկտ Պետերբուրգում կանցկացվեն ամենամյա դարձած խոշոր միջոցառումներ, որոնք նվիրված են Հաղթանակի օրվան: Այդ միջոցառումներին մասնակցելու նպատակով Սանկտ Պետերբուրգ կժամանեն նախկին Խորհրդային Միության տարբեր հանրապետություններում ապրող բլոկադայի վկաներ:

«Հասկանալի է, որ այդ մարդիկ տարեցներ են, և այդ պատճառով ոչ բոլորը կկարողանան ինքնաթիռ նստել: Մենք դեսպանատանն ամեն տարի կազմակերպում ենք հանդիպումներ բլոկադան վերապրածների հետ, նրանց թիվը շատ ավելի է լինում, իսկ Լենինգրադ կարող են մեկնել ոչ բոլորը, սակայն նրանք խորը հարգանքի արժանի մարդիկ են, և Հաղթանակի օրվա կապակցությամբ Լենինգրադում կազմակերպվող միջոցառումներին նրանց մասնակցությունն այդ տոնի զարդն է և նշանակալի իրադարձություն», - նշեց դեսպանը:


Նրա խոսքերով՝ այդ միջոցառումները շատ կարևոր են, քանի որ վերականգնում են կապը ժամանակի հետ:

«Ռուսաստանն ու Հայաստանն այդ փառավոր անցյալի շատ էջեր ունեն, և դրանք տեղափոխվում են մեր օրեր, ամրապնդում են երկու երկրների միջև ձևավորված հարաբերությունները, որոնք, ես համոզված եմ, շարունակելու են զարգանալ հենց այս հունով», - նշեց դեսպանը:

Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին հայ ժողովուրդը ռազմաճակատ է ուղարկել 600 հազար մարտիկ, որոնցից 300 հազարը Հայաստանից էին, 200 հազարը՝ խորհրդային այլ հանրապետություններից, ևս 100 հազարը՝ արտասահմանյան երկրներից: Ռազմական գործողությունների հետևանքով զոհվել է շուրջ 175 հազար հայ:

Հայրենական պատերազմի մեծ զորավարների թվում են  Խորհրդային Միության կրկնակի հերոս, մարշալ Իվան (Հովհաննես) Բաղրամյանը, զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ Համազասպ Բաբաջանյանը, ավիացիայի մարշալ Սերգեյ Խուդյակովը (Արմենակ Համփերյանց), ԽՍՀՄ նավատորմի ադմիրալ Իվան Իսակովը:

 Հայ ժողովուրդը պատրաստել և ռազմաճակատ է ուղարկել վեց մոտոհրաձգային դիվիզիա, իսկ Թամանյան 89-րդ դիվիզիան հասել է մինչև Բեռլին:-0-

Այսօր Հայաստանում բնակվում է Հայրենական պատերազմի շուրջ չորս հազար վետերան:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ:
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով: