486.81
+0.07
517.04
-0.95
8.4
-0.03
-9
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի մակրոտնտեսական ցուցանիշները նկատելիորեն կբարելավվեն առաջիկա ամիսներին. նախագահ
20:06
28 Ապրիլի 2011

Հայաստանի մակրոտնտեսական ցուցանիշները նկատելիորեն կբարելավվեն առաջիկա ամիսներին, հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հինգշաբթի ՀՀ առևտրային բանկերի ղեկավարների հետ հանդիպման ընթացքում, հաղորդում է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը։

Նախագահը, խոսելով մակրոտնտեսական ցուցանիշների և գնաճի զսպման մասին, ընդգծել է, որ ոչ միայն ֆինանսական հատվածի կողմից, այլ նաև մնացած գործիքներն օգտագործելով՝ իրականացվող համալիր միջոցառումների շնորհիվ առաջիկա ամիսներին արդեն հնարավոր կլինի որոշակի արդյունքների հասնել և տեսանելի ցուցանիշներ ունենալ։

«Ես չեմ փոխել իմ կարծիքը և համարում եմ, որ մեր բանկերն իրենց վարկային քաղաքականությամբ փոքր, միջին, ինչու ոչ՝ նաև խոշոր տնտեսություններին տրվող վարկերով կարող են էապես ազդել մեր տնտեսական քաղաքականության վրա:  Կարծում եմ, որ այստեղ էլ շահը երկկողմանի է, նույնիսկ եռակողմ` բանկային համակարգ,  մասնավոր տնտեսություններ և պետություն»,- ասել է նա։

Սարգսյանի խոսքերով՝ պետությունը մշտապես փորձելու է խթաններ գտնել բանկային համակարգի զարգացման համար։

«Երեկ հնարավորություն եմ ունեցել մանրամասնորեն ծանոթանալու բանկային համակարգի ցուցանիշներին: Առաջին եռամսյակի ցուցանիշները շատ ոգևորիչ են, և այդ զարգացումներն անհրաժեշտ է շարունակել»,- ընդգծել է նախագահը։ --0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։
21:05
12 Փետրվարի 2017
Հայաստանի ԱԳ նախարարը շնորհավորել է Շթայնմայերին
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը սրտանց շնորհավորել է Ֆրանկ Վալտեր Շթայնմայերին Գերմանիայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
20:58
12 Փետրվարի 2017
Ընտրվել է Գերմանիայի 12-րդ նախագահը
Գերմանիայի արտաքին գործերի նախկին նախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը դարձել է երկրի 12-րդ նախագահը:
20:16
10 Փետրվարի 2017
Արտահոսք Օհանյան–Օսկանյան դաշինքից
Խորհրդարանական ընտրությունների նախաշեմին պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի ձևավորած դաշինքից արտահոսքը շարունակվում է։
18:53
10 Փետրվարի 2017
Ֆրանսիայի նախագահը հրավիրել է հայ գործընկերոջը պաշտոնական այցով այցելել Փարիզ
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հրավիրել է իր հայ գործընկեր Սերժ Սարգսյանին պաշտոնական այցով այցելել Փարիզ: