481.35
+0.03
565.97
-1.55
8.4
-0.01
+8
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ իշխանությունների քաղաքականության փոփոխությունն ընդդիմության նկատմամբ «թավշյա հեղափոխության» սկիզբն է. ընդդիմություն
20:01
28 Ապրիլի 2011
ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի.  /Նովոստի-Արմենիա/. ՀՀ իշխանությունների քաղաքականության փոփոխությունն ընդդիմության նկատմամբ նշանակում է, որ Հայաստանում «թավշյա հեղափոխություն» է սկսվել, ասաց Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) համակարգող Լևոն Զուրաբյանը։

«Այսօր մենք վկաներն ենք այն բանի, որ երկրում սրընթաց զարգացումներ են տեղի ունենում. երեք տարի անընդմեջ ընդդիմությանը կամ հետապնդել են, կամ ահաբեկել, կամ էլ, լավագույն դեպքում, անտեսել։ Այսօր  մեր շարժման ողջ պատմության ընթացքում հայկական իշխանություններն առաջին անգամ, հասկանալով, որ սպառել են մեր դեմ պայքարի բոլոր ձևերը, ժողովրդի առջև զիջումների քաղաքականություն են ամրագրել»,- ասաց Զուրաբյանը։

Ըստ նրա՝ դրանով իսկ իշխանությունները ՀԱԿ-ի հետ բանակցությունների հիմք են դրել երկրի ապագայի վերաբերյալ։

«Այլ կերպ ասած՝ նրանք արդեն ընդունում են, որ ՀԱԿ-ը կդառնա այն ուժը, որի հետ պետք է հաշվի նստել, սակայն թող իշխանությունները ժողովրդին շփոթեցնելու հույս չունենան։ Այնքան էլ շատ խելք պետք չէ ունենալ հասկանալու համար, որ այդ հաղթանակներից հետո մեր նպատակը շատ մոտ է։ Մենք առաջվա պես խորհրդարանական և նախագահական արտահերթ ընտրություններ ենք պահանջում»,- ասաց Զուրաբյանը։

Իր հերթին Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը Հայաստանի իշխանությունների վերջին քայլերը քաղաքական ռևերանս անվանեց։

«Ւշխանությունը տեսնում է, որ երկրի տնտեսական իրավիճակն ուղղել հնարավոր չէ։ Երկխոսության իմիտացիայով մեզ ցանկանում են ճահիճ տանել, սակայն դա տեղի չի ունենա, քանի որ մեր պահանջն անփոփոխ է՝ իշխանափոխություն»,- ասաց նա։

Միաժամանակ հանրահավաքի կազմակերպիչները նշեցին, որ ՀԱԿ-ը կանի հնարավորինը, որպեսզի իշխանափոխությունը խաղաղ անցնի։

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը չորեքշաբթի լրագրողներին ասաց, որ հանրապետության իշխանությունները պատրաստ են ընդդիմության հետ հարաբերությունների լիցքաթափմանն ուղղված առաջին քայլը անել։ Մասնավորապես, նա նշեց ընդդիմության վերջին հանրահավաքների խաղաղ բնույթը և այդ առիթով՝ Ազատության Հրապարակում հանրահավաքների անցկացման հնարավորությունը։

Պետության ղեկավարը հույս հայտնեց, որ Ազատության Հրապարակը կրկին այլընտրանքային գաղափարների հնչեցման վայր կդառնա՝ հավելելով, որ կհաջողվի լվանալ այդ հրապարակից այն կեղծ պատկերացումները, որոնք եղել են դեռևս երեկ և որոնց համաձայն՝ Ազատության Հրապարակն արմատական դրսևորումների վայր է։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:10
16 Հոկտեմբերի 2017
Հրապարակվել են Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները
Հրապարակվել են այսօր Ժնևում կայացած Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները:
16:01
16 Հոկտեմբերի 2017
Ավարտվեցին Սարգսյան–Ալիև բանակցությունները. Ալիևը լքեց բանակցությունների վայրը
Ժնևում քիչ առաջ ավարտվեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները։
15:38
16 Հոկտեմբերի 2017
Այս պահին ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առանձնազրույցը
Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի առանձնազրույցը։
14:46
16 Հոկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն է մեկնարկել Ժնևում
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումն է մեկնարկել Ժնևում:
13:05
16 Հոկտեմբերի 2017
Սերժ Սարգսյանն արդեն Ժնև է ժամանել` հանդիպելու Ալիևի հետ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Ժնև` իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ հանդիպման։
23:51
15 Հոկտեմբերի 2017
ԵՄ-ն պահանջում է փակել հայկական ատոմակայանը
Հրապարակվել է Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված համաձայնագրի տեքստը:
13:44
13 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման օրը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ կկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը։
00:02
13 Հոկտեմբերի 2017
Աշոտյանը հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը:
12:15
12 Հոկտեմբերի 2017
Հայաստանը ՌԴ–ից 100 մլն դոլարի պետական արտահանման վարկ կստանա
Վարկը տրամադրվելում է տարեկան 3% տոկոսադրույքով, 15 տարի մարման ժամկետով։
16:27
09 Հոկտեմբերի 2017
Անկարան կարող է հրաժարվել С-400-ի գնումից, եթե Մոսկվան մերժի համատեղ արտադրությունը
Անկարան կարող է հրաժարվել Մոսկվայից զենիթահրթիռային С-400 կամակարգերի գնումից:
13:59
08 Հոկտեմբերի 2017
Համանախագահներ. Հայաստանը և Ադրբեջանը վերահաստատել են բանակցությունները վերսկսելու պատրաստակամությունը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հաղորդագրություն են տարածել:
17:20
06 Հոկտեմբերի 2017
ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտը հրաժարական է տվել
Պեդրո Ագրամունտը հեռանում է ԵԽԽՎ նախագահի պաշտոնից: