477.88
-0.42
573.6
-0.5
8.31
+0.05
+25
Եղանակը Երևանում
Հայ
Ռուսական ռազմաբեռների տարանցման մասին համաձայնագրի դադարեցման մասին Վրաստանի որոշումն անհրաժեշտություն էր. փորձագետ
16:38
28 Ապրիլի 2011

ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի.  /Նովոստի-Արմենիա/. Ռուսական ռազմաբեռների տարանցման մասին համաձայնագրի դադարեցման մասին Վրաստանի որոշումն անհրաժեշտություն էր և չէր կարող չընդունվել, հինգշաբթի հայտարարեց Կովկասի Ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը մամուլի ասուլիսում։

Վրաստանի խորհրդարանը նախօրեին միաձայն ընդունեց «Ռուսաստանի հետ երկրի տարածքով ռազմական բեռների և անձնակազմի տարանցման մասին 2006 թվականի մարտի 31-ի համաձայնագրի՝ դրա ժամկետի լրացումից հետո գործողության դադարեցման մասին» որոշումը։ Համաձայնագրի գործողության ժամկետը լրանում է 2011 թվականի նոյեմբերին։ Փաստորեն Վրաստանն արգելում է իր տարածքով դեպի Հայաստան բեռների և անձնակազմի տեղափոխում Հայաստանում ռուսական 102-րդ ռազմաբազայի համար։

«Պայմանագիրն իրականում դադարել է գործել 2008 թվականից։ Եթե խորհրդարանն այդ որոշումը չընդուներ, անհեթեթ իրավիճակ կստեղծվեր, երբ դիվանագիտական հարաբերությունների և քաղաքական կապերի խզման պայմաններում մնար մի պայմանագիր, որը փաստորեն օդում է կախված»,- ասաց նա։

Քաղաքագետը նշեց, որ պայմանագիրը ստորագրվել է ռուս-վրացական պատերազմից առաջ հինգ տարով, և մինչև դրա ժամկետի լրացումը համաձայնագրից դուրս գալը նախատեսված չի եղել։

«Եթե պայմանագրի լրանալուց կես տարի առաջ դրա դադարեցման մասին համապատասխան նամակ չուղղվեր ռուսական կամ վրացական կողմից, ապա համաձայնագիրն ավտոմատ կերկարացվեր մեկ տարով, իսկ նամակ ուղղելու համար, ըստ Վրաստանի սահմանադրության, պետք է խորհրդարանի որոշումը»,- ընդգծեց նա։

Իսկանդարյանը նշեց, որ ըստ էության, որևէ իրադարձություն տեղի չի ունեցել, և ԶԼՄ-ների բարձրացրած իրարանցումն անհիմն է։

«Հասկանալի է, որ այդ երկու տարվա ընթացքում զենք ինչ-որ կերպ մատակարարվել է։ Այնպես որ տեղի ունեցածը տեղեկատվական կեղծ առիթ է»,- ասաց նա։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:06
23 Սեպտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները կհանդիպեն Նյու Յորքում
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Էլմար Մամեդյարովի հանդիպումը կկայանա  Նյու Յորքում:
15:38
20 Սեպտեմբերի 2017
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով. Լեհաստանի նախագահ
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով:
12:02
20 Սեպտեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը հայ–թուրքական արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ
Հայ–թուրքական արձանագրությունների կենսագործման ուղղությամբ որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
21:05
19 Սեպտեմբերի 2017
Շավարշ Քոչարյանը` ղարաբաղյան հակամարտության մասին. ոչ մեկը ոչ մեկին ոչ մի տարածք չի տալիս
Շավարշ Քոչարյանը տարակուսանք է հայտնել այն իրարանցման կապակցությամբ, որն առաջացրել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի արված հայտարարությունը։
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան:
11:17
18 Սեպտեմբերի 2017
Ամենայն Հայոց Կաթողիկոս. Հայաստան-Սփյուռք համաժողովները կարևոր հարթակ են Հայաստանի, Արցախի և սփյուռքի միասնության զորացման համար
Երևանում մեկնարկել է Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովը:
21:56
15 Սեպտեմբերի 2017
Լապշինը` հայերին. եթե կորցնեք Ղարաբաղը, ադրբեջանցիները գալու են ձեզ մորթելու
Հայտնի ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինն ուղերձով դիմել է հայերին: