487.29
-0.01
568.08
+2.76
8.23
+0.01
+4
Եղանակը Երևանում
Հայ
Հայոց ցեղասպանությունը դատապարտած գերմանացի միսիոներ Յոհաննես Լեփսիուսի տուն-թանգարանը կբացվի Պոտսդամում
15:59
28 Ապրիլի 2011

Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության տարիներին հայ ժողովրդին աջակցած գերմանացի միսիոներ Յոհաննես Լեփսիուսի տուն-թանգարանը կբացվի Պոտսդամում մայիսի 2-ին, հաղորդեց տուն-թանգարանի տնօրեն Ուլրիխ Շուլցը Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ հանդիպման ընթացքում, հաղորդում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը։

«Նորին Սրբությունն իր օրհնությունն ու գնահատանքը բերեց հյուրերին, ովքեր շարունակում են պրոֆ. Հերման Հոլցի աշխատանքը՝ ի հավերժացումն  Հայ դատի պաշտպան, մեծ հումանիստ Յոհաննես Լեփսիուսի հիշատակի»,- ասվում է հաղորդագրությունը։

Ամենայն Հայոց Կաթողիկոսը մաղթեց, որ Աստված աշխարհը զերծ պահի այնպիսի եղեռնագործություններից, որ տեսավ հայ ժողովուրդը անցյալ դարասկզբին:

Հանդիպման ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսը պատասխանեց ներկաների հարցերին, որոնք վերաբերում էին Հայ Առաքելական Եկեղեցու գործունեությանը, միջեկեղեցական հարաբերություններին:

Գերմանացի հասարակական գործիչ, արևելագետ դոկտոր Յոհաննես Լեփսիուսի հրատարակումները Մեծ եղեռնի մասին այսօր էլ ամենահավաստի աղբյուրներն են։

Դոկտոր Լեփսիուսը երկար տարիներ զբաղվել է հայկական հարցով, փաստեր հավաքել Օսմանյան կայսրության մեջ հայերի ծանր դրության վերաբերյալ, որոնք հրատարակել է «Հայաստանը և Եվրոպան» (1896 թ.) աշխատութան մեջ։ 1914-ին հիմնում է մինչև օրս գործող Գերմանա-հայկական ընկերությունը։ Լինելով վերջինիս նախագահը, ի թիվս պարբերական այլ հրատարակությունների, լույս է ընծայում նաև գերմաներեն–հայերեն «Մեսրոպ» սքանչելի հանդեսը։ 1915 թ. փետրվարին հայկական եղեռնի գլխավոր հանցագործներից մեկի՝ Օսմանյան կայսրության երիտթուրքական պարագլուխ, ռազմական մինիստր Էնվեր փաշայի հետ ունեցած պատմական զրույցի ժամանակ նա ձգտում էր կասեցնել «հայերի բնաջնջումը»։ 1916 թ. Լեփսիուսը Գերմանիայում գաղտնի հրատարակեց «Հաղորդագրություններ Թարքիայում հայ ժողովրդի վիճակի մասին» նշանավոր գործը։

Կ. Պոլսից վերադառնալուց հետո հասարակական գործչին հաջողվում է հույժ գաղտնի մեղադրական հաղորդագրություններով հանդես գալ քաղաքագետների, լրագրողների և զինվորականների առջև։ Բայց քանի որ այն ցանկալի ազդեցություն չունեցավ, նա՝ ռազմական գրաքննության և լրտեսության կողմից հալածված, սկսեց չեզոք երկիր Շվեյցարիայում մամուլի միջոցով գործունեություն ծավալել։ 1916 թ. հարկադրված հեռացավ Հոլանդիա՝ այնտեղ ազատ գործելու, ուր Լեփսիուսը նշանակալից ուժեղացրեց հայկական շարժումները՝ այդտեղից ազդելով նաև Գերմանիայի վրա։ Սերտորեն համագործակցում էր սկանդինավահայ բարեկամների հետ, անձնական կապ պահպանում անգլիական պետական գործիչ և հայերի մեծ պաշտպան լորդ Բրայսի հետ։

Առաջին համաշխարհային պատերազմից հետո Լեփսիուսը շարունակում է իր պայքարը հանուն հայ ժողովրդի։ Ժնևում կազմակերպվում է Հայերի օգնության միջազգային լիգա։ 1919 թ. Լեփսիուսը հրատարակում է կարևոր փաստագրական մեկ այլ աշխատության՝ «Գերմանիան և Հայաստանը»։ 1921-ին Բեռլինում, Ս. Թեհլերյանի դատի ժամանակ հանդես է գալիս որպես վկա՝ մերկացնելով Թալեաթ փաշայի ոճրագործությունները հայկական եղեռնի ժամանակ։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։
19:54
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը Բենիամին Նեթանյահուին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն ու Բենիամին Նեթանյահուն քննարկել են նաև հայ-իսրայելական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։
17:23
06 Նոյեմբերի 2017
Ֆրանսիան հայերի անկեղծ բարեկամն է. Մակրոն
Նա ընդգծել է նաև, որ Ֆրանսիան լիովին հանձնառու է Արցախի խնդրին բանակցությունների միջոցով մնայուն լուծում գտնելու հարցին:
18:09
04 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն այցելել է Թաջ Մահալ և հանդիպել Հնդկաստանի հայկական համայնքի հետ (ՖՈՏՈ)
Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հնդկաստանի տեսարժան վայրերից մեկը՝ Թաջ Մահալ:
14:33
01 Նոյեմբերի 2017
Հայաստանը ու Ռուսաստանը աշխատում են նոր 100 մլն դոլարի պաշտպանական վարկային համաձայնագրի իրականացման ուղղությամբ. ՀՀ նախագահ
Առաջիկայում Ռուսաստանը գործող պայմանագրի շրջանակում Երևան զենքի խմբաքանակ կմատակարարի։
18:05
31 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանի մասնակցությունը ԵԶԲ–ում չի նշանակում, որ այն կդառնա ԵՏՄ–ի անդամ
Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը Եվրասիական զարգազման բանկում այդ երկիրը Եվրասիական տնտեսական միրության անդամ չի դարձնում, ասաց ԵԶԲ վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:
11:43
26 Հոկտեմբերի 2017
Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները (ՖՈՏՈ)
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները` Instagram–ում  հրապարակելով լուսանկարներ։
16:49
25 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստի անցկացման վայրը
ԵՏՄ անդամ երկրների կառավարության ղեկավարները չորեքշաբթի հավաքվել են Երևանում` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
19:07
24 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանը պատասխան է տալու ամեն մի ռազմական կորստի համար. Սերժ Սարգսյան
«Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում: Երկուսին էլ մենք պատրաստ ենք», – նշել է նա։
17:23
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան ժամանած ՌԴ վարչապետն ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
«Զվարթնոց» օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
13:51
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան–ԵՄ գործընկերության համաձայնագիրը կստորագրվի. ԱԳՆ
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԵՄ–ի հետ շրջանակային փաստաթուղթը նոյեմբերին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում։
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։