478.2
-0.31
559.83
-1.08
8.05
+0.02
+21
Եղանակը Երևանում
Հայ
Պարի համաշխարհային օրն առաջին անգամ կնշվի Հայաստանում
15:45
28 Ապրիլի 2011

Պարի համաշխարհային օրը կնշվի Հայաստանում Սոֆի Դևոյանի «Պարի և հոգու» թատրոնի համերգով, որը կանցկացվի ապրիլի 30-ին։ Այդ մասին հայտնեց թատրոնի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար, Հայաստանի վաստակավոր արտիստուհի, խորեոգրաֆ-պարուսույց, դերասանուհի Սոֆի Դևոյանը «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում։

«Կցանկանայի ասել, որ այդ օրը մենք առաջին անգամ կնշենք մշակույթի նախարարության օժանդակությամբ, և ես այդ առիթով շատ ուրախ եմ։ Հույս ունեմ, որ հաջորդ տարի այն ավելի բազմակողմանի կլինի, և բազմաթիվ կոլեկտիվներ կներգրավվեն»,- ասաց Դևոյանը հինգշաբթի Երևան-Մոսկվա-Քիշնև-Թբիլիսի «Պարի համաշխարհային օրը։ Պարի լեզուն սահմաններ չի ճանաչում» տեսակամուրջի ընթացքում։

Նա նշեց, որ կատարողների երկացանկում ընդգրկվել են ռուսական, մոլդովական, հնդկական, չինական, սերբական ժողովրդական պարեր։

Դևոյանը տեսակամուրջի մասնակիցներին առաջարկեց կազմակերպել համատեղ համերգ, որի ընթացքում կարող են կատարվել դասական, ազգագրական, ժամանակակից պարեր, ինչը կօգներ տարբեր ժողովուրդների ներկայացուցիչների մերձեցմանը մշակույթի միջոցով։

Պատմելով իր պատանի սաների հետ աշխատանքի մասին՝ պարուսույցը նշեց, որ պարապում է երեքից մինչև 18 տարեկան երեխաների հետ։ Նա կարևորեց ժողովրդական պարի ուսուցումը և ժողովրդական պարային դպրոցի պահպանումը։

Այդ առիթով Ռուսաստանի վաստակավոր արտիստուհի Անաստասիա Վոլոչկովան առաջարկեց հայ պարուսույցին հանդես գալ իր պարային դպրոց-ստուդիայի սաների հետ Մոսկվայում հունիսի 4-ին կայանալիք մանկական համերգում։

Պարի Միջազգային (Համաշխարհային) օրը, որը նվիրված է պարի բոլոր ոճերին, նշվում է ապրիլի 29-ին։ Այդ տոնը հաստատվել 1982 թվականին  ՅՈՒՆԵՍԿՕ-ի Միջազգային խորհրդի կողմից։

Տարեթիվն առաջարկել է բալետի արտիստ, խորեոգրաֆ և մանկավարժ Պյոտր Գուսևն՝ ի հիշատակ այդ օրը ծնված ֆրանսիացի բալետմեյստեր, ռեֆորմատոր և բալետի տեսաբան Ժան-Ժորժ Նովերի, ով պատմության մեջ է մտել որպես «ժամանակակից բալետի հայր»։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ: