478.73
-0.03
561.07
+4.18
8.06
+0.07
+25
Եղանակը Երևանում
Հայ
ԱՄՆ-ն Թուրքիայում կայանալիք ընտրություններից հետո կփորձի վերակենդանացնել հայ-թուրքական գործընթացը. քաղաքագետ
15:26
28 Ապրիլի 2011

Ամերիկայի Միացյալ Նահանգները Թուրքիայում կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո կփորձի վերսկսել Թուրքիայի վրա ուղղակի ճնշումը՝ հայ-թուրքական գործընթացը վերակենդանացնելու նպատակով, կարծում է Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:

Թուրքիայում խորհրդարանական ընտրությունները նախատեսված են 2011 թ.-ի հունիսին:

«Սա անուղղակիորեն հաստատում է ապրիլի 24-ին ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի արած հայտարարությունը: Այլ բան է, որ ճնշման համար ԱՄՆ-ն շատ քիչ գործիք ունի: Թուրքիան անհրաժեշտ է Ամերիկային ավելի շատ, քան Ամերիկան՝ Թուրքիային», - հինգշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց նա:

Քաղաքագետի խոսքերով՝ այսօրվա դրությամբ ոչ Եվրամիությունը, ոչ Ռուսաստանը չեն կարող և լրջորեն չեն էլ ազդի Թուրքիայի վրա հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում:

«ԵՄ-ն «մեղմ ուժի» քաղաքականություն է վարում, սակայն այս հարցում այն անարդյունավետ է: Եթե նույնիսկ ԵՄ բոլոր անդամ-երկրները պայմանավորվեն և ցանկանան ճնշում գործադրել Թուրքիայի վրա, ապա դա հնարավոր կլինի անել միայն մեկ դեպքում՝ ստիպելով Թուրքիային բացել սահմանը ԵՄ մուտք գործելու փոխարեն, իսկ դա անհնար է», - նշեց նա:

Ինչպես ընդգծեց Իսկանդարյանը, Ռուսաստանն այնքան էլ ակտիվ և շահագրգռված չէ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում՝ Թուրքիայի վրա ճնշում գործադրելու համար:

Քաղաքագետը նշեց, որ Թուրքիայում կայանալիք ընտրությունների տարբեր սցենարների դեպքում հնարավոր են տարբեր հետևանքներ Հայաստանի համար:

«Քիչ թե շատ հասկանալի է, թե ինչպես կանցնեն ընտրությունները, կհաղթի իշխող կուսակցությունը: Կարևոր է, թե ձայների քանի տոկոս կհավաքի և կկարողանա՞, արդյոք, մեծամասնություն ձևավորել խորհրդարանում, իսկ եթե չկարողանա, ապա կարևոր է, թե ում հետ նա կոալիցիա կկազմի», - ասաց նա:

Ներկայումս Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, իսկ 1993-ից, պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ, փակ է հայ-թուրքական սահմանը։

Երկու երկրի միջև բարդ հարաբերությունները պայմանավորված են մի շարք հանգամանքներով, որոնք կապված են, մասնավորապես, Անկարայի՝ ադրբեջանական դիրքորոշման պաշտպանությամբ ղարաբաղյան հարցում, ինչպես նաև Թուրքիայի սուր արձագանքի հետ 1915 թվականին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հետ կապված։

Վերջին երեք տարվա ընթացքում առաջընթաց է նկատվել հայ-թուրքական հարաբերություններում, որը նախաձեռնել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, որի շրջանակներում 2009 թ.-ի հոկտեմբերի 10-ին Հայաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարները Ցյուրիխում ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին արձանագրությունը» և «Երկկողմ հարաբերությունները զարգացնելու մասին արձանագրությունը»: Սակայն Թուրքիան պարբերաբար տարբեր առիթներով ձգձգում էր արձանագրությունների վավերացման գործընթացը, ինչի հետևանքով Հայաստանը ապրիլին կասեցրեց փաստաթղթերի վավերացման գործընթացը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։