486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-8
Եղանակը Երևանում
Հայ
Գարեգին Բ-ն ԵԺԿ առաջնորդներից մեկի հետ քննարկել է քրիստոնեական արժեքների պահպանման խնդիրները
11:32
28 Ապրիլի 2011

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն և Եվրոպական խորհրդարանում Եվրոպական ժողովրդական կուսակցության խմբի փոխնախագահ Խայիմ Մայոր Օրեխան Էջմիածնում կայացած հանդիպման ժամանակ քննարկել են քրիստոնեական արժեքների պահպանման և պաշտպանման հետ կապված խնդիրները, հաղորդում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգից։ 

Նորին Սրբությունը գոհունակություն է հայտնել Եվրամիության կառույցների և ՀՀ իշխանությունների միջև ձևավորված կապերի և համագործակցության առնչությամբ:

Ապա անդրադարձ է կատարվել ներկայիս կյանքի մարտահրավերներին և դրանց լուծման ուղիներին:
Այս առնչությամբ Վեհափառ Հայրապետը նշել է, որ համաշխարհայնացման գործընթացները, տարբեր օտարամուտ երևույթներ խաթարում են հասարակության հոգևոր առողջ ընկալումները և կյանքը, որ դարեր շարունակ խարսխված է եղել քրիստոնեական արժեքների վրա:

«Ամենայն Հայոց Հայրապետը հաստատեց, որ միայն ամուր հոգևոր-բարոյական արժեհամակարգի ձևավորմամբ հնարավոր կլինի հաղթահարել բոլոր տեսակի մարտահրավերներն ու դժվարությունները»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Օրեխան իր հերթին խոսել է Եվրոպայում ավանդական արժեքների վերականգնման անհրաժեշտության մասին` նշելով, որ Քրիստոնեական Եկեղեցու հոգևոր առաջնորդները մեծ դեր ունեն Եվրոպայի կյանքում քրիստոնեական արժեքները վերստին ներկայություն դարձնելու գործում: Այս առումով Օրեխան մեծապես կարևորել է Եկեղեցիների միջև երկխոսությունը:

Հանդիպման ընթացքում խոսվել է նաև համայնքային կյանքի, քրիստոնեական դաստիարակության կարևորության մասին:

Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունն ու գնահատանքն է բերել Եվրոպական խորհրդարանում Եվրոպական ժողովրդական կուսակցության խմբի փոխնախագահ Օրեխային` հոգևոր-բարոյական արժեքների պաշտպանության և պահպանության գործում ցուցաբերած իր նախանձախնդրության և ջանքերի համար: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
00:01
22 Հունվարի 2017
ԱՄՆ նախագահի անցումային վարչակազմը գլխավորել է Քեն Նահիգյանը
ԱՄՆ նախագահի վարչակազմի անցումային վարչակազմը նոր ղեկավար ունի:
16:57
20 Հունվարի 2017
Իշխան Զաքարյանը դարձել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Հայաստանի ՀՀ վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը գլխավորել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի նախընտրական շտաբը։
15:30
20 Հունվարի 2017
Մինսկն արտահանձնում է բլոգեր Լապշինին Ադրբեջանին
Բելառուսի Հանրապետությունը որոշել է արտահանձնել Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ: