487.57
+0.28
567.63
-0.45
8.2
-0.03
+6
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ ոստիկանության հատուկ միջոցների ցուցակը հասանելի կդառնա հասարակ քաղաքացիների համար
19:59
27 Ապրիլի 2011

ՀՀ ոստիկանության հատուկ միջոցների ցուցակը հասանելի կդառնա հասարակ քաղաքացիների համար, չորեքշաբթի խորհրդարանական լսումների ընթացքում ասաց ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արթուր Օսիկյանը:
 
Ըստ նրա, օրենսդրության մեջ համապատասխան փոփոխություններ են մտցվել, հատկապես ոստիկանության աշխատակիցների կողմից ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ և  հրազեն կիրառելու վերաբերյալ, որոնք մշակված են հաշվի առնելով մի շարք միջազգային կազմակերպությունների և ժամանակավոր խորհրդարանական հանձնաժողովների առաջարկները:
«Ճշտվել են հատուկ միջոցներ և ֆիզիկական ուժ գործադրելու դեպքերը, օրենսդրական առումով հստակեցվել են հրազենի կիրառման մասին հաշվետվություն ներկայացնելու կարգը, ինչն ավելի վաղ բացակայել է»,- ասաց Օսիկյանը:

Նա նշեց, որ առաջին անգամ վերանայվել և կազմվել է ոստիկանության սպառազինության ցուցակը, որը հաստատվելու է կառավարության կողմից:

«Եթե մինչ այդ ցուցակը փակ է եղել հասարակության համար, և բնակչությունը չի իմացել այն մասին, թե ինչ հատուկ միջոցներ կան ոստիկանության սպառազինությունում և ինչպիսի հրազեն կարող են նրանք օգտագործել անհրաժեշտության դեպքում, ապա այժմ այդ ցուցակը բաց կլինի»,- ասաց Օսիկյանը:
Միաժամանակ նա նշեց, որ այսուհետև ցանկացած հատուկ միջոց, որը վտանգ կներկայացնի կյանքի կամ առողջության համար տեխնիկական բնութագրերի հիման վրա, չի ներառվի ոստիկանության սպառազինության ցուցակում, և Առողջապահության նախարարությունը նույնպես կտա իր եզրակացությունն այդ հատուկ միջոցների վերաբերյալ:

Միաժամանակ նա նշեց, որ հասարակական իրավակարգը հսկելու համար տարբեր հանգամանքների դեպքում դասընթացներ կանցկացվեն  ոստիկանության պատշաճ գործունեություն ապահովելու գծով:
Բացի այդ, ոստիկանական համազգեստի նոր նմուշի ներմուծումից հետո դրա վրա կմատնանշվի ոստիկանի նույնականացման համարը, որը թույլ կտա ոստիկանի կողմից կատարած խախտումների դեպքում նրան պատասխանատվության ենթարկել: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։
19:54
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը Բենիամին Նեթանյահուին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն ու Բենիամին Նեթանյահուն քննարկել են նաև հայ-իսրայելական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։
17:23
06 Նոյեմբերի 2017
Ֆրանսիան հայերի անկեղծ բարեկամն է. Մակրոն
Նա ընդգծել է նաև, որ Ֆրանսիան լիովին հանձնառու է Արցախի խնդրին բանակցությունների միջոցով մնայուն լուծում գտնելու հարցին:
18:09
04 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն այցելել է Թաջ Մահալ և հանդիպել Հնդկաստանի հայկական համայնքի հետ (ՖՈՏՈ)
Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հնդկաստանի տեսարժան վայրերից մեկը՝ Թաջ Մահալ:
14:33
01 Նոյեմբերի 2017
Հայաստանը ու Ռուսաստանը աշխատում են նոր 100 մլն դոլարի պաշտպանական վարկային համաձայնագրի իրականացման ուղղությամբ. ՀՀ նախագահ
Առաջիկայում Ռուսաստանը գործող պայմանագրի շրջանակում Երևան զենքի խմբաքանակ կմատակարարի։
18:05
31 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանի մասնակցությունը ԵԶԲ–ում չի նշանակում, որ այն կդառնա ԵՏՄ–ի անդամ
Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը Եվրասիական զարգազման բանկում այդ երկիրը Եվրասիական տնտեսական միրության անդամ չի դարձնում, ասաց ԵԶԲ վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:
11:43
26 Հոկտեմբերի 2017
Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները (ՖՈՏՈ)
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները` Instagram–ում  հրապարակելով լուսանկարներ։
16:49
25 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստի անցկացման վայրը
ԵՏՄ անդամ երկրների կառավարության ղեկավարները չորեքշաբթի հավաքվել են Երևանում` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
19:07
24 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանը պատասխան է տալու ամեն մի ռազմական կորստի համար. Սերժ Սարգսյան
«Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում: Երկուսին էլ մենք պատրաստ ենք», – նշել է նա։
17:23
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան ժամանած ՌԴ վարչապետն ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
«Զվարթնոց» օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
13:51
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան–ԵՄ գործընկերության համաձայնագիրը կստորագրվի. ԱԳՆ
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԵՄ–ի հետ շրջանակային փաստաթուղթը նոյեմբերին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում։
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։