485.92
+0.24
514.49
-2.52
8.16
-0.01
-7
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի Հրազդանի կենդանաբանական այգու տասը ծովախոզուկները չեն կարողացել հաղթահարել այս ձմեռը
17:19
27 Ապրիլի 2011

Հայաստանի Հրազդան քաղաքի կենդանաբանական այգու տասը ծովախոզուկները չեն կարողացել հաղթահարել այս տարվա ձմռան ցուրտը և սատկել են, չորեքշաբթի լրագրողներին հայտնեց Հրազդանի քաղաքի կենդանաբանական այգու հիմնադիր-տնօրեն Արմենակ Ավետիսյանը:
«Այդ կորուստները պայմանավորված են կենդանիների համար ձմեռելու պայմանների բացակայությամբ»,- ասաց նա:
Ըստ նրա, մի քանի կենդանիների, մասնավորապես սողուններին և թռչուններին, հարկ է լինում ձմռանը տանել տուն, բայց բոլորին բնակարանում տեղավորել, բնականաբար, անհնար է:
Այսօր Հրազդանի կենդանաբանական այգում առյուծ, արջ, գայլեր, շներ, կրծողներ, օձեր, մողեսներ, թռչուններ կան, ընդհանուր առմամբ՝ 20 տեսակի 40 միավոր կենդանի:

Միաժամանակ, ըստ այգու տնօրենի, կենդանիների պահպանման պայմանների բարելավման և ընդլայնման համար մեծ միջոցներ են հարկավոր, իսկ այգին  հաջողվում է պահպանել միայն վայրի բնության սիրահարների աննշան զոհաբերությունների շնորհիվ:

«Մենք պաշտոնապես նույնիսկ աշխատողներ չունենք, քանի որ չենք կարող նրանց աշխատավարձ վճարել, այդ պատճառով կենդանիներին խնամում են միայն կամավորները, ովքեր վայրի կենդանիների հետ աշխատելու փորձ գրեթե չունեն»,- ասաց Ավետիսյանը:

Նա նշեց, որ հատկապես աշխատողի անփորձությունն էր մահվան պատճառ դարձել անցյալ տարվա նոյեմբերին: 21-ամյա Նվեր Սարգսյանը անզգուշության պատճառով հայտնվել էր առյուծի հետ նույն վանդակում: Կենդանին հարձակվել է երիտասարդի վրա և նրան լուրջ վնասվածքներ հասցրել ազդրի հատվածում:
Ավետիսյանին օգնության հասած անձը կարողացել էր ազատել զոհին, սակայն պատանին առանց գիտակցության գալու մահացել էր հիվանդանոցում՝ մեծ քանակությամբ արյուն կորցնելու հետևանքով:

Ըստ տնօրենի, նա ֆինանսական օգնության համար մի շարք ատյաններ է դիմել, այդ թվում Երևանի կենդանաբանական այգու ղեկավարությանը, քաղաքապետարան, սակայն դեռ արդյունք չկա:
«Եթե հովանավորներ գտնվեին, ովքեր Հրազդանի կենդանաբանական այգու զարգացման հարցում ամսական մոտ 1 մլն դրամ (շուրջ 2670 դոլար) ներդնեին, հնարավոր կլիներ պատշաճ կերպով պահել կենդանիներին»,- ասաց Ավետիսյանը:

Հրազդանի կենդանաբանական այգին ստեղծվել է 1993թ.-ին: Այն տեղակայված է մոտավորապես 2000 ք.մ տարածքում: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:32
16 Հունվարի 2017
ՀՀ նոր վարչապետից հարկավոր չէ սպասել լուրջ փոփոխություններ. քաղաքագետ
Իրավիճակի լուրջ բարելավում, որին սպասում է Հայաստանի բնակչությունը նոր վարչապետից և կառավարությունից, սկզբունքորեն չի կարող լինել, հայտարարեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
13:37
13 Հունվարի 2017
Հայաստանի վարչապետը նշում է, որ կարող է չհայտնվել ՀՀԿ ընտրացուցակներում
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հավանական է համարում, որ կարող է չհայտնվել Հայաստանի հանրապետական կուսակցության ընտրացուցակներում։
11:42
12 Հունվարի 2017
ԱՄՆ դեսպանատունն ու ԵՄ պատվիրակությունը որոշել են չֆինանսավորել Հայաստանի քաղաքական ուժերից և ոչ մեկին
Արևմուտքը, մասնավորապես ԱՄՆ դեսպանատունը և ԵՄ պատվիրակությունը, որոշել են առավելապես չեզոքություն ցուցաբերել և ուղղակի կամ անուղղակի չֆինանսավորել քաղաքական ուժերից և ոչ մեկին:
12:23
11 Հունվարի 2017
ՀՀԿ կանանց շրջանում խռովություն է հասունանում
ՀՀԿ կանայք պատրաստվում են Սերժ Սարգսյանից հանդիպում խնդրել և նրա մոտ բարձրացնել ցուցակի առաջին եռյակը եզրափակող Արփինե Հովհաննիսյանի հարցը:
20:13
10 Հունվարի 2017
ԿԽՄԿ–ն պատրաստ է օգնել Հայաստանի կողմից ադրբեջանցի զինծառայողի մարմնի փոխանցման հարցում
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն բանակցություններ է վարում Հայաստանի և Ադրբեջանի հետ ադրբեջանցի զինծառայողի մարմինը Բաքվին փոխանցելու հարցի շուրջ, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը երեքշաբթի տեղեկացրեց ԿԽՄԿ երևանյան գրասենյակի ներկայացուցիչ Հասմիկ Գալստյանը։
18:03
01 Հունվարի 2017
Լրացել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Բորդյուժայի լիազորությունների ժամկետը. նրան կփոխարինի քարտուղարի տեղակալը
Նախօրեին լրացել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի լիազորությունների ժամկետը։
11:23
26 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է ՌԴ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն առավոտյան աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն:
11:33
22 Դեկտեմբերի 2016
Դեռ հարցական է, թե ովքեր կլինեն ՀՀԿ նախագահի տեղակալները
Այսօր ՀՀԿ-ն ԳՄ նիստ հրավիրելու է, բայց խորհրդի նիստ այդպես էլ չի հրավիրելու:
11:59
21 Դեկտեմբերի 2016
Հովիկ Աբրահամյանը չի ներառվի ՀՀԿ նախընտրական ցուցակի առաջին եռյակում. թերթ
ՀՀԿ նախընտրական ցուցակի առաջին երեք հորիզոնականներում չի լինելու նախկին վարչապետ, ՀՀԿ փոխնախագահ Հովիկ Աբրահամյանի անունը:
11:13
21 Դեկտեմբերի 2016
Իրանի նախագահը ժամանել է Հայաստան
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով չորեքշաբթի Հայաստան է ժամանել Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահ Հասան Ռոհանին:
13:19
20 Դեկտեմբերի 2016
ՀՀ պաշտպանության նախկին նախարարը հայտարարել է մեծ քաղաքականություն մտնելու մասին
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի Facebook-ի իր նորաստեղծ էջում գրել է քաղաքականություն մտնելու մասին։
12:27
20 Դեկտեմբերի 2016
Լավրովը նշել է Թուրքիայում ՌԴ դեսպանի սպանության նպատակը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կարլովի սպանության նպատակը Մոսկվայի և Անկարայի հարաբերությունների խաթարումն է։