482.26
+0.64
516.89
-1.62
7.57
+0.02
-4
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի իշխանությունները պատրաստ են լիցքաթափման ուղղությամբ առաջին քայլն անել ընդդիմության հետ հարաբերություններում. նախագահ
15:12
27 Ապրիլի 2011

ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ իշխանությունները պատրաստ են լիցքաթափման ուղղությամբ առաջին քայլն անել ընդդիմության հետ հարաբերություններում, չորեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Երևանի քաղաքապետարանը 2008 թ.-ի մարտյան դեպքերից հետո առաջին անգամ ապրիլի 28-ին թույլ է տվել Հայ ազգային կոնգրեսին հանրահավաք անցկացնել Ազատության հրապարակում:

«Մենք ունենք ուժեղ իշխանություն և ընդդիմություն, որը թույլ չի տա իշխանությանը թուլացնել իր հզորությունը, և համագործակցության միջոցով մենք կարող են լուրջ արդյունքների հասնել: Մենք պատրաստ ենք լինել առաջինը, ով քայլ կկատարի դեպի լիցքաթափում, և ես արդեն հանձնարարել եմ արդարադատության նախարարին պատրաստել համապատասխան առաջարկներ», - ավելացրեց նախագահը:

Սարգսյանը կարևորեց դրական միտումները արտախորհրդարանական ընդդիմության գործունեության մեջ:

«Անցկացվում են հանրահավաքներ և հնչում են հայտարարություններ, որոնք նպատակաուղղված չեն հասարակության պառակտմանը, դրանք ուղղված են պայքարը որոշակի հարթակներ տեղափոխելուն», - ասաց ՀՀ նախագահը:

Նրա խոսքերով՝ այդ միտումները կարող են հանգեցնել նրան, որ հանրահավաքները կրկին կանցկացվեն Ազատության հրապարակում, և այն կրկին կդառնա այլընտրանքային գաղափարների հնչեցման վայր:

«Եթե իրադարձություններն իսկապես զարգանան այս հունով, ապա մենք համատեղ ուժերով կկարողանանք այդ հրապարակից մաքրել այն կեղծ պատկերացումները, որոնք գոյություն ունեին դեռ երեկ, և որոնց համաձայն՝ Ազատության հարապարակը ծայրահեղական դրսևորումների վայր է», - ասաց նախագահը:

Մարտի 17-ին տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ Տեր-Պետրոսյանը հայտարարել է, որ ՀԱԿ-ը հնարավոր է՝ երկխոսություն սկսի ՀՀ իշխանությունների հետ, եթե բոլոր «քաղբանտարկյալներն» ազատ արձակվեն, վերականգնվի Ազատության հրապարակում հանրահավաքների անցկացման իրավունքը և ՀՀ իշխանությունները պաշտոնապես հայտարարեն 2008 թ.-ի մարտի 1-ի անկարգությունների հետևանքով սպանությունների բոլոր դեպքերի բացահայտման մտադրության մասին:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:51
07 Դեկտեմբերի 2016
Ֆրանսիայի ՆԳՆ նոր ղեկավարն Արցախի բարեկամն է և ընդգրկված է Ադրբեջանի «սև ցուցակներում»
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրունո Լը Ռուն ներառված է ադրբեջանական արտաքին գերատեսչության «սև ցուցակում»:
11:52
07 Դեկտեմբերի 2016
«Դաշնակցությունը» ընտրություններից հետո հնարավոր է միանա իշխող ՀՀԿ-ին
ՀՅԴ-ն չի բացառում, որ ևս մաս կազմի իշխանական դաշինքին:
11:37
06 Դեկտեմբերի 2016
Չի բացառվում Դալլաքյան–Ծառուկյան քաղաքական տանդեմը
Չի բացառվում, որ Վիկտոր Դալլաքյանը միանալ Գագիկ Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին:
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին:
17:22
01 Դեկտեմբերի 2016
Պուտինի ուղերձը. ի՞նչ օգուտ կարող է քաղել իր համար Հայաստանը
Այս տարի ՌԴ նախագահի` Դաշնային ժողովին ուղղված ուղերձը մի շարք առումներով անսովոր էր: