484.53
+0.08
528.09
+0.81
8.57
-0.08
+16
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում կրկնահանցագործության մակարդակը կազմում է շուրջ 16 տոկոս. փորձագետ
13:55
27 Ապրիլի 2011

ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանում հանցագործների շուրջ 16 տոկոսը պատիժը կրելուց հետո կրկին հանցագործություն է կատարում, չորեքշաբթի մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Փաստաբանների և հոգեբանների միջազգային ասոցիացիայի նախագահ Խաչատուր Մարոզյանը:

«Սա բավականին բարձր ցուցանիշ է ոչ միայն զարգացած երկրների, այլև ԱՊՀ երկրների համեմատ: Պատճառն այն է, որ պատիժը չի ծառայում իր նպատակին՝ մարդու վերադաստիարակությանը», - ասաց կազմակերպության ղեկավարը:

Բացի այդ, նրա կարծիքով՝ պատիժը կրելուց հետո մարդիկ չեն կարողանում իրենց տեղը գտնել հասարակության մեջ, գտնել աշխատանք:

«Հաճախ բանտից դուրս եկած մարդկանց չեն ընդունում նույնիսկ իրենց ընտանիքները: Նման պայմաններում մի քանի ամիս անց մարդիկ նախընտրում են վերադառնալ բանտ, որտեղ նրանց գոնե կերակրում են», - նշեց Մարոզյանը:

Նա ասաց, որ դեռահասների շրջանում հանցագործությունների թիվը ևս աճում է, սակայն վիճակագրական տվյալներ չներկայացրեց:

«Դեռահասների կատարած հանցագործությունները մեծ մասամբ կապված են ոչ թե սոցիալական խնդիրների, այլ ինքնահաստատվելու ձգտման հետ: Այդ տարիքում նրանք հաճախ հայտնվում են քրեական հեղինակությունների ազդեցության տակ», - ընդգծեց ՀԿ-ի նախագահն՝ ավելացնելով, որ ոչ պակաս դեր են խաղում նաև տարբեր քրեական սերիալները:

Հայաստանի փաստաբանների և հոգեբանների միջազգային ասոցիացիան հիմնադրվել է 2004 թ.-ին, նրա նպատակն է միջազգային համագործակցության միջոցով նպաստել Հայաստանում իրավական գիտակցության բարձրացմանն ու իրավաբանական պաշտպանության մեխանիզմների կայացմանը:

Վիճակագրական տվյալների համաձայն՝ 2010 թ.-ին Հայաստանում կատարվել է 15,4 հազար հանցագործություն, ինչը 7,9 տոկոսով ավելի է 2009 թ.-ի ցուցանիշից:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով:
11:15
06 Ապրիլի 2017
Րաֆֆի Հովհաննիսյանն ու Վարդան Օսկանյանը դու՞րս են գալիս քաղաքականությունից
Երկուսն էլ նախկինում ԱՄՆ քաղաքացիներ են եղել։