478.2
-0.31
559.83
-1.08
8.05
+0.02
+29
Եղանակը Երևանում
Հայ
Ռուսաստանի և Թուրքիայի միջև ռազմաքաղաքական համագործակցությունը քիչ հավանական է. ռուս փորձագետ
13:22
27 Ապրիլի 2011

ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Երևանում անցկացված «Հայ-թուրքական հարաբերությունները, դրանց ազդեցությունը տարածաշրջանի աշխարհաքաղաքական զարգացման վրա և արտացոլումը մամուլում» միջազգային համաժողովին մասնակցած ռուս փորձագետները քիչ հավանական են համարում Ռուսաստանի և Թուրքիայի միջև ռազմաքաղաքական համագործակցությունը:

«Հազիվ թե 20-21 թվականների իրադարձությունների նման բան պատահի (բոլշևիկյան-քեմալական մերձեցում): Հազիվ թե Ռուսաստանի և Թուրքիայի միջև ռազմական գործընկերություն հաստատվի, թեկուզև այն պատճառով, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է և ԱՄՆ-ի ռազմավարական շահերի գոտին», - չորեքշաբթի «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի քաղաքագիտության և փիլիսոփայության ֆակուլտետի միջազգային քաղաքական գործընթացների ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Վալերի Աչկասովը:

Նրա խոսքերով՝ այժմ Թուրքիան «ձեռքերի որոշակի ազատություն է» ստացել, սակայն ոչ այնքան, որ ԱՄՆ-ից առանձին ինքնուրույն քաղաքականություն վարի:

«Այդ պատճառով փոխշահավետ տնտեսական և առևտրային կապերը կզարգանան ոչ ի վնաս Հայաստանի, իսկ ռազմական, ռազմաքաղաքական, ռազմավարական գործընկերությունը, կարծում եմ, այստեղ անհնար է քանի դեռ ԱՄՆ-ն մնում է գերտերություն և Հյուսիսատլանյան դաշինքի անխոս առաջնորդը», - ասաց Աչկասովը:

Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետի քաղաքականության տեսության և փիլիսոփայության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Վլադիմիր Գուտորովը ևս կարծում է, որ խոսքը ռազմական գործընկերության մասին չէ: «Խոսքը այն բանի մասին է, որ այդ հարաբերությունները մնան բարեկամական», - նշեց նա:

Գուտորովի կարծիքով՝ անվտանգության խնդիրների հետ կապված մերձեցման կանխատեսումների համար որևէ հիմք չկա: «Այստեղ, իհարկե, ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ի ղեկավարությունը հստակորեն վերահսկում են իրավիճակը, սա բոլորը գիտեն», - ասաց փորձագետը:

Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի Արևելքի մշակութաբանության և փիլիսոփայության ամբիոնի վարիչ Տիգրան Թումանյանն իր հերթին հիշեցրել է, որ Թուրքիան ՌԴ-ի հետ տնտեսական համագործակցության բավականին ակտիվ մասնակիցներից մեկն է: «Թուրքիան ռուսական շուկայում առաջիններից մեկն է հայտնվել՝ դեռևս 90-ականների սկզբին... Այդ միտումները զարգանում են, և տնտեսական համագործակցության շարունակությունը, հնարավոր է, ընդլայնվի», - ասաց Թումանյանը:

Խոսելով ռազմաքաղաքական համագործակցության հնարավորության մասին՝ նա նշեց, որ չնայած մի շարք հարցեր ինքնուրույն լուծելու պաշտոնական Անկարայի այսօր առկա փորձերին ու միտումներին՝ Թուրքիան, մնալով ՆԱՏՕ-ի շարքերում, հավատարիմ կմնա հիմնական կուրսին, որն իրականացնում է այդ կառույցը, ինչպես նաև կհետևի այն ցոցումներին, որոնք տրվում են Վաշիօնգտոնի կողմից:

«Ընդհանուր առմամբ Ռուսաստանի և Թուրքիայի միջև ռազմաքաղաքական և առաջին հերթին ռազմական համագործակցությունը մոտ ապագայում հազիվ թե հնարավոր լինի»,- ասաց նա:--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ: