485.25
-0.08
569.44
-2.72
8.18
-0.02
-3
Եղանակը Երևանում
Հայ
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում տեղի ունեցած պայթյունի հետևանքով մեկ մարդ մահացել է, երեքը վիրավորվել են
12:56
27 Ապրիլի 2011

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ում թթվածնի բալոնի պայթյունի հետևանքով մեկ մարդ զոհվել է, և երեքը վիրավավորվել են, չորեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայությունից:

Ապրիլի 26-ին ահազանգ է ստացվել այն մասին, որ Սյունիքի մարզի Քաջարան քաղաքի «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի մեխանիկական արտադրամասի հարակից տարածքում տեղի է ունեցել  պայթյուն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Ըստ նախնական տվյալների՝ «Վահրամ և Նորայր» ՍՊԸ-ի կողմից կատարվող եռակցման աշխատանքների  ժամանակ,  դեռևս չպարզված հանգամանքներում, տեղի է ունեցել թթվածնի բալոնի պայթյուն, ինչի հետևանքով տեղում զոհվել է 27-ամյա Իսահակ Մայիլյանը, իսկ 25-ամյա Զորի Բաբայանը, 23-ամյա Էրիկ Գասպարյանը և 61-ամյա Տիգրան Շահբազյանը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ և տեղափոխվել  Կապան քաղաքի հիվանդանոց:

Շահբազյանի առողջական վիճակը գնահատվել է ծանր, իսկ Բաբայանի և Գասպարյանի վիճակը` բավարար:

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ լեռնաարդյունաբերական խոշորագույն ձեռնարկության սեփականաշնորհման պայմանագրի համաձայն՝ Քաջարանում բաժնետոմսերի փաթեթի 60 տոկոսն անցել է «Cronimet» գերմանական ընկերությանը, 15 տոկոսի բաժնետերն է «Մաքուր երկաթի գործարան» ԲԲԸ-ն, և 12,5-ական տոկոսը պատկանում է «Armenian molybdenum production»  ՓԲԸ –ին և «Zangezur Mining» ՍՊԸ-ին։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:07
08 Դեկտեմբերի 2017
Հայաստանի նախագահի պաշտոնում կարող է միասնական թեկնածու առաջադրվել
Սահմանադրության բարեփոխված 125–րդ հոդվածի համաձայն, «հանրապետության նախագահի պաշտոնում թեկնածության առաջադրման իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն ¼–ը»։
21:28
07 Դեկտեմբերի 2017
Կոչ ենք անում կենտրոնանալ ղարաբաղյան հակամարտության փոխզիջումային լուծումների վրա. ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչներ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները Վիեննայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի ավարտին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
21:20
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն է մեկնարկել Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
21:07
06 Դեկտեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի ԱԳ նախարարի և համանախագահների հանդիպման թեմաները (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։
18:53
06 Դեկտեմբերի 2017
Պուտինն առաջադրվելու է ՌԴ նախագահի պաշտոնում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է նախագահի պաշտոնում առաջրվելու մտադրության մասին:
10:35
05 Դեկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի նախագահի ամենահավանական թեկնածուի անունը
«Ժամանակ» թերթը գրում է, թե ով է Հայաստանի հաջորդ նախագահական ընտրությունների ամենահավանական թեկնածուն։
19:17
01 Դեկտեմբերի 2017
Արա Աբրահամյանը պահանջել է եթերից հեռացնել հակահայկական արշավ սկսած լրագրողներին և քաղաքագետներին
ՌՀՄ նախագահը կոչ է արել եթերից հեռացնել ծախու լրագրողներին, քաղաքագետներին և փորձագետներին, ովքեր հակահայկական արշավ են սկսել ռուսական հեռուստատեսությամբ։
18:14
30 Նոյեմբերի 2017
Վրաստանի վարչապետի այցը Հայաստան հետաձգվել է
Գիորգի Կվիրիկաշվիլիի այցը Հայաստան հետաձգվել է անորոշ ժամանակով:
17:48
30 Նոյեմբերի 2017
Հայաստան կժամանի Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին
Այցի շրջանակներում նախատեսված են նրա հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության՝ ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի հետ:
13:10
30 Նոյեմբերի 2017
Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան
Քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան։
11:15
30 Նոյեմբերի 2017
ՀՀԿ–ում անհեթեթ են անվանել ռուս քաղաքագետների վիրավորական հայտարարությունները Հայաստան–ԵՄ համաձայնագրի ստորագրման վերաբերյալ
Էդուարդ Շարմազանովը մեկնաբանել է НТВ ռուսական հեռուստաալիքի talk show–ի ընթացքում Հայաստանի հասցեին հնչած հայտարարությունները։
20:35
28 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը շահագրգռված է բարեկամ Իրանի զարգացմամբ ու տարածաշրջանի կայունությամբ
ՀՀ նախագահն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆին։