487.19
+0.52
519.34
-1.15
8.11
-0.11
-3
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի ԱՕԿ-ի ղեկավարն այցելել է ավտովթարի ենթարկված ծանրամարտի աշխարհի չեմպիոնուհուն
11:34
27 Ապրիլի 2011

ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանն ու ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը նախօրեին հիվանդանոցում այցելել են ավտովթարի հետևանքով տուժած ծանրամարտի աշխարհի չեմպիոն Նազիկ Ավդալյանին, հաղորդում է «Առավոտ» թերթը:

Ծանրամարտի աշխարհի չեմպիոն Նազիկ Ավդալյանը երեքշաբթի Հայաստանի հյուսիսում ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով ողնուղեղի վնասվածք է ստացել: Ավդալյանին տեղափոխել են Գյումրու Գյուլբենկյանի անվան հիվանդանոց՝ «ողնուղեղի վնասվածք և կողոսկրի կոտրվածք» ախտորոշմամբ։ Այնուհետև նրան տեղափոխել են Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ երկու օրվա ընթացքում նրան կնախապատրաստեն վիրահատության:

«Ծառուկյանը հանձնարարել է բժիշկներին վերջնական եզրակացության գալուց հետո իրեն տեղյակ պահել հետագա գործությունների անհրաժեշտության մասին: Նա նաև պատրաստակամություն է հայտնել անվանի մարզուհու լիարժեք բուժումը կազմակերպելու համար անհրաժեշտության դեպքում նրան ուղարկել լավագույն մասնագետների մոտ՝ աշխարհի որ ծայրում էլ կլինի», - նշում է թերթը:

Բժիշկների գնահատմամբ՝ Ավդալյանի վիճակը գնահատվում է կայուն, միջին ծանրության: Բժիշկները չգիտեն՝ կկարողանա՞, արդյոք, մարզուհին, շարունակել մարզական կարիերան:

Սա Ավդալյանի արդեն երկրոդ ավտովթարն է, հունվարին ՃՏՊ-ի հետևանքով վնասվել էր մարզուհու մեքենան, սակայն նա որևէ վնասվածք չէր ստացել:

Նազիկ Ավդալյանը 2008 թ.-ին դարձել է Ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն, 2009 թ.-ին՝ ծանրամարտի աշխարհի չեմպիոն: 2009 թ.-ի դեկտեմբերին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Նազիկ Ավդալյանին «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» երկրորդ աստիճանի մեդալով պարգևատրելու մասին, իսկ ՀՀ մարզական լրագրողների ֆեդերացիան ճանաչել է նրան Հայաստանի 2009 թ.-ի լավագույն մարզիկ:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ:
16:32
16 Հունվարի 2017
ՀՀ նոր վարչապետից հարկավոր չէ սպասել լուրջ փոփոխություններ. քաղաքագետ
Իրավիճակի լուրջ բարելավում, որին սպասում է Հայաստանի բնակչությունը նոր վարչապետից և կառավարությունից, սկզբունքորեն չի կարող լինել, հայտարարեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
13:37
13 Հունվարի 2017
Հայաստանի վարչապետը նշում է, որ կարող է չհայտնվել ՀՀԿ ընտրացուցակներում
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հավանական է համարում, որ կարող է չհայտնվել Հայաստանի հանրապետական կուսակցության ընտրացուցակներում։
11:42
12 Հունվարի 2017
ԱՄՆ դեսպանատունն ու ԵՄ պատվիրակությունը որոշել են չֆինանսավորել Հայաստանի քաղաքական ուժերից և ոչ մեկին
Արևմուտքը, մասնավորապես ԱՄՆ դեսպանատունը և ԵՄ պատվիրակությունը, որոշել են առավելապես չեզոքություն ցուցաբերել և ուղղակի կամ անուղղակի չֆինանսավորել քաղաքական ուժերից և ոչ մեկին: