482.59
-0.3
543.3
+1.98
8.53
-0.01
+15
Եղանակը Երևանում
Հայ
Երևան-Թբիլիսի կանոնավոր շփումները վկայում են ամուր փոխհարաբերությունների մասին. Նալբանդյան
20:04
26 Ապրիլի 2011

Հայաստանի և Վրաստանի միջև բարձր մակարդակով  կանոնավոր շփումները հնարավորություն են ընձեռում վերահսկելու պայմանավորվածությունների իրականացումը, մշակելու համագործակցության նոր ուղղություններ և այս ամենը երկու հարևան և բարեկամ երկրների միջև հաստատված ամուր փոխհարաբերությունների վկայությունն են, երեքշաբթի Երևանում իր վրացի գործընկեր Գրիգոլ Վաշաձեի հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը, հաղորդում է արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությունը։

«Այս տարվա առաջին չորս ամիսների ընթացքում արդեն կայացել են Վրաստանի նախագահի և վարչապետի այցերը Երևան: Վերջերս այստեղ էին ներքին գործերի, պաշտպանության և տրանսպորտի նախարարները: Այցելությունների այս ինտենսիվությունը վկայում է Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցության ոչ միայն ծավալուն բովանդակության, այլև իրական բարեկամական հարաբերությունների մասին» - Նալբանդյանի խոսքը մեջբերեցին մամուլի ծառայությունից։

Հանդիպմանը հանգամանալից քննարկվեցին Հայաստանի և Վրաստանի նախագահների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը, երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերի լայն շրջանակ:

Երկուստեք կարևորվեց  Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորումը:

Նախարարներն անդրադարձան նաև Հայաստանի և Վրաստանի ԱԳՆ-ների միջև անցկացվող խորհրդատվությունների ակտիվացմանը, միջազգային կառույցներում երկու երկրների համագործակցությանը, հայ-վրացական պետական սահմանի սահմանազատման գործընթացի խնդիրներին:  -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ: