484.04
+0.53
523.1
+1.64
8.44
+0.03
-1
Եղանակը Երևանում
Հայ
Երևանի պետական տնտեսագիտական համալսարանի նոր ռեկտոր է դարձել Կորյուն Աթոյանը
18:47
26 Ապրիլի 2011

Երևանի պետական տնտեսագիտական համալսարանի խորհրդի նիստի ժամանակ կայացած փակ ԵՊՏՀ նոր ռեկտոր դարձավ  Կորյուն Աթոյանը։

Ինչպես հաղորդում է խորհրդարանի մամուլի ծառայությունը, ապրիլի 26-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ, ՀՊՏՀ խորհրդի  նախագահ Հովիկ Աբրահամյանը մասնակցեց Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի խորհրդի  նիստին, որին ներկա էին խորհրդի 32 անդամներից  30 -ը, կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

Նիստի  օրակարգային միակ հարցը  ՀՊՏՀ ռեկտորի  ընտրությունն էր: Քվեարկության էր ներկայացված միայն մեկ թեկնածու` Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր  Կորյուն  Աթոյանը։

ԱԺ նախագահ, ՀՊՏՀ խորհրդի  նախագահ Հովիկ Աբրահամյանի առաջարկով՝ որոշվեց ՀՊՏՀ խորհրդի նախագահի ընտրությունն իրականացնել փակ գաղտնի քվեարկությամբ: Փակ գաղտնի քվեարկությանը մասնակցած` ՀՊՏՀ խորհրդի  30 անդամները ձայների 28 կողմ, 1 ձեռնպահ հարաբերակցությամբ (1 քվեաթերթիկ ճանաչվեց անվավեր) Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր ընտրեցին Կորյուն  Աթոյանին:

ՀՊՏՀ խորհրդի նախագահ Հովիկ Աբրահամյանը բոլորի անունից շնորհավորեց նորընտիր ռեկտորին և մաղթեց հաջողություններ, նորանոր ձեռքբերումներ և  արգասաբեր աշխատանք:

Հովիկ Աբրահամյանը շնորհակալություն հայտնեց ՀՊՏՀ նախկին ռեկտոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Յուրի Սուվարյանին` այդ պաշտոնում կատարած արդյունավետ աշխատանքի համար` պատրաստակամություն հայտնելով հետագայում ևս օգտագործել նրա խորհուրդները բուհի կառավարման գործընթացում:

Յուրի Սուվարյանը շնորհավորելով նորընտիր ռեկտորին և շնորհակալություն հայտնելով իր աշխատանքը գնահատելու համար` նշեց, որ այդ ողջ ընթացքում միշտ զգացել է Հովիկ Աբրահամյանի աջակցությունը բուհում զարգացում և առաջընթաց ապահովելու գործում:

Ելույթ ունենալով` ՀՊՏՀ նորընտիր ռեկտոր Կորյուն Աթոյանը շնորհակալություն հայտնեց ցուցաբերված վստահության համար ու խոստացավ անել հնարավորը բուհում ձևավորված լավ ավանդույթները շարունակելու և սկսված բարեփոխումները շարունակելու համար: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։