478.57
+0.37
561.79
+1.96
8.05
+0.02
+20
Եղանակը Երևանում
Հայ
«Ազգային պատկերասրահ» միջազգային երաժշտական յոթերորդ փառատոնը կանցկացվի ապրիլի 28-31-ը Հայաստանում
16:10
26 Ապրիլի 2011

«Ազգային պատկերասրահ» միջազգային երաժշտական յոթերորդ փառատոնը կանցկացվի ապրիլի 28-31-ը Հայաստանում, հաղորդում է «Արվեստների պատկերասրահ» մշակութային հիմնադրամի մամուլի ծառայությունը։

««Ազգային պատկերասրահ» միջազգային երաժշտական փառատոնի հիմնական նպատակը հանրահայտ, ինչպես նաև Հայաստանում ճանաչում չունեցող հայ և օտարազգի տաղանդաշատ  երաժիշտ-կատարողների, ստեղծագործական կոլեկտիվների  կատարմամբ հայ և համաշխարհային դասական երաժշտարվեստի նմուշների ներկայացումն է արվեստասեր հասարակայնությանը»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Դասական երաժշտության պրոպագանդման, հայ կոմպոզիտորական և կատարողական արվեստի վերջին ձեռքբերումները  ներկայացնելու հետ մեկտեղ այն նաև խնդիր ունի հասարակայնության լայն շերտերին ծանոթացնելու  Հայաստանի ազգային պատկերասրահի գլուխգործոցներին:

«Ազգային պատկերասրահ» միջազգային երաժշտական յոթերորդ փառատոնի շրջանակներում ելույթ կունենան Ալեքսանդր Բրուսիլովսկին, ջութակ (Ֆրանսիա), Սվետլանա Նավասարդյանը, դաշնամուր, Նիկոլայ Մադոյանը, ջութակ (Գերմանիա), Հակոբ Ջաղացպանյանը, կիթառ, Գլեբ Կարպուշկինը, գալարափող (Ռուսաստան), Հայկ Մելիքյանը, դաշնամուր, Կարեն Շահգալդյանը, ջութակ, Յանա Դարյանը, ալտ, Ջուլիետա Վարդանյանը, դաշնամուր, «Հայաստանի պատանի տաղանդներ» Լոնդոն-Երևան  ծրագրի մասնակիցները, կոմպոզիտոր, դիրիժոր Հուշյար Խայամը (Իրան), փառատոնի կամերային նվագախումբը (գեղարվեստական  ղեկավար և դիրիժոր` Արամ Թալալյան):

Հաղորդագրության համաձայն՝ «Ազգային պատկերասրահ» միջազգային երաժշտական յոթերորդ փառատոնը կմեկնարկի ապրիլի 28-ին, ժ.19.00-ին: Փառատոնի հանդիսավոր բացման համերգը նվիրված է կոմպոզիտոր, ԽՍՀՄ Ժողովրդական արտիստ Էդվարդ Միրզոյանի 90-ամյա հոբելյանին:

Համերգային ծրագրի մեջ կմտնեն Միրզոյանի ընտրած ստեղծագործությունները, մասնավորապես՝ «Պոեմ», «Ալբոմ թոռնիկիս», «Չորս երգ» (Չինական պոեզիայի հիման վրա), «Սոնատ թավջութակի և դաշնամուրի համար», «Պոեմ-Էպիտաֆիա» լարայինների համար։

Փառատոնը հնարավոր դարձավ իրականացնել ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության ամենամյա (2006-ից) հովանավորության շնորհիվ:

2008-ից փառատոնն ընդգրկվել է ՀՀ մշակույթի նախարարության Պետական աջակցության ծրագրերի ցանկում: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ: