478.82
+0.2
557.59
+7.08
8.14
+0.04
+25
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի մարզերում Օմբուդսմենի գրասենյակներ կբացվեն
15:44
26 Ապրիլի 2011

ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Առաջիկայում ՀՀ մարզերում Օմբուդսմենի գրասենյակներ կգործեն, երեքշաբթի լրագրողներին հայտնեց հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը։

«Առաջիկա ժամանակներս մենք կառավարությանը կներկայացնենք ՀՀ մարզերում Օմբուդսմենի գրասենյակների բացման համար անհրաժեշտ միջոցների մասին հաշվետվությունների արդյունքները»,- ասաց նա։

Ըստ նրա՝ մարդու իրավունքների հետ կապված իրավիճակը հսկելու համար անհրաժեշտ է մարզերում Օմբուդսմենի Ինստիտուտի ներկայություն ապահովել։

Դրա հետ մեկտեղ Անդրեասյանը նշեց, որ առաջիկայում ծրագրվում է վերականգնել «Արագ արձագանքման» ծառայությունը։

«Բանն այն է, որ նախկինում ծառայության համար մեկ մարդ է պատասխանատու եղել, ով ֆիզիկապես ունակ չի եղել պատասխանել բոլոր դիմումներին... Մենք աշխատում ենք նոր որակով ծառայությունը վերականգնելու ուղղությամբ»,- տեղեկացրեց նա։

Մարդու իրավունքների պաշտպանը նաև նշեց, որ քննարկվում է օմբուդսմենի գրասենյակ դիմած քաղաքացիների դիմումների միայն մեկ վեցերորդ մասը։

«Ցավոք, որպես Օմբուդսմեն իմ աշխատանքի սկզբից (փետրվարի 3) ստացած 300 դիմումներից մենք միայն շուրջ 50-ն ենք վերանայել, քանի որ մարդիկ հաճախ մեզ հարցերով են դիմում, որոշումները մեր լիազորությունների մեջ չեն մտնում և մենք ստիպված ենք նրանց մերժել»,- ասաց նա։

Ըստ Օմբուդսմենի՝ անհրաժեշտ է ԶԼՄ-ների միջոցով բնակչությանը տեղեկացնել տվյալ ինստիտուտի լիազորությունների շրջանակի մասին։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: