480.69
+0.25
548.66
+2.88
8.14
+0.07
+27
Եղանակը Երևանում
Հայ
Հեղինակային իրավունքի պաշտպանության ոլորտում ՀՀ օրենսդրությունը գործնականում չի գործում. փորձագետ
13:42
26 Ապրիլի 2011

ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Հեղինակային իրավունքի ոլորտում ՀՀ օրենսդրությունը գրեթե կատարյալ է և համապատասխանում է միջազգային բոլոր չափորոշիչներին, սակայն գործնականում չի գործում, ՄԱԿ-ի երևանյան գրասենյակում Հեղինակային իրավունքի պաշտպանության միջազգային օրվան նվիրված կլոր սեղանի շուրջ ասաց «ՀայՀեղինակ» ՀԿ-ի տնօրեն Սուսաննա Ներսիսյանը:

«Մարտի 1-ին պետք է ուժի մեջ մտներ Հայաստանում էլեկտրոնային կրիչների պարտադիր դրոշմավորման մասին օրենքը, սակայն արդեն ապրիլի 26-ն է, և այդ օրենքը չի գործում, չնայած՝ այն շատ լավ և կարևոր օրենք է: Այն ընդունվել է, սակայն մեխանիզմները մշակված չեն, օրենքի իրականացման համար պատասխանատուները որոշված չեն, բազմաթիվ տեխնիկական խնդիրներ կան», - ասաց Ներսիսյանը:

2010թ.-ի հոկտեմբերին հայկական խորհրդարանն ընդունել է «Հսկիչ նշանների (դրոշմապիտակների) միջոցով տեսաձայնային մագնիսական կրիչների պարտադիր դրոշմավորման մասին» օրենքը, ըստ որի խստացվում է հեղինակային իրավունքների պաշտպանությունը։ Օրինագիծը նպատակաուղղված է մշակույթի, գրականության, գիտության, արվեստի գործիչների, արվեստի ստեղծագործությունների կատարողների հեղինակային իրավունքների պաշտպանությանը։ Օրենքը ուժի մեջ է մտել մարտի 1-ին:

«Հայաստանում համակարգչահենության մակարդակը նախկինի պես գերազանցում է 90 տոկոսը: Այսինքն, հանցագործությունների մեծ մասն անպատիժ է մնում», - ընդգծեց հասարակական կազմակերպության ղեկավարը:
Նրա խոսքով՝ հեղինակները չգիտեն իրենց իրավունքները, այդ պատճառով չեն կարողանում դրանք արդյունավետորեն պաշտպանել:

«Արևմուտքում ամեն անգամ, երբ ստեղծագործությունը որևէ տեղ օգտագործվում է, հեղինակը պետք է հոնորար ստանա: Մեր երկրում նման երևույթ պարզապես չկա: Եվ մեր հեղինակները նույնիսկ չգիտեն, որ նման իրավունք ունեն», - ասաց Ներսիսյանը:

ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության մտավոր սեփականության բաժնի պետ Արթուր Վարդերեսյանը տեղեկացրեց, որ 2010 թ.-ին հեղինակային իրավունքի խախտման 15 դեպք է բացահայտվել:

«Այդ խախտումները վերաբերում են տեսագրությունների և ձայնագրությունների անօրինական տարածմանը, մալուխային հեռուստատեսությամբ հաղորդումների անօրինական հեռարձակմանն ու ծրագրային ապահովման անօրինական տարածմանը», - ասաց ոստիկանության ներկայացուցիչը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:16
29 Հունիսի 2017
Վարչապետի թիմը վայելում է իմ և մեր ամբողջ քաղաքական թիմի լիակատար վստահությունը. Սերժ Սարգսյան
Կառավարության ներկայիս կազմը վայելում է նախագահի և ամբողջ քաղաքական թիմի լիակատար վստահությունը, ասել է ՀՀ նախագահը։
15:50
28 Հունիսի 2017
Արդարադատության նախարարը մեկնաբանել է Հայաստանում 2018 թ.-ին թավշյա հեղափոխության հավանականությունը
Դավիթ Հարությունյանը չորեքշաբթի մեկնաբանել է երկրում թավշյա հեղափոխություն իրականացնելու հավանականութունը 2018 թ.-ի ապրիլին:
18:38
27 Հունիսի 2017
ԵԽԽՎ ադրբեջանամետ նախագահը կարող է պաշտոնանկ արվել
Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ադրբեջանամետ նախագահ Պեդրո Ագրամունտը կարող է  պաշտոնանկ արվել:
00:46
26 Հունիսի 2017
Հայկական ձևով հնդկահավն իրարանցում է առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում (ՎԻԴԵՈ)
Հայկական ձևով հնդկահավն ու բրինձը իրարանցում են առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում։
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը: