485.25
-0.08
569.44
-2.72
8.18
-0.02
-2
Եղանակը Երևանում
Հայ
Թուրքիան պետք է ներողություն խնդրի հայերից Ցեղասպանության համար Հոլոքոստն ընդունած Գերմանիայի օրինակով. շվեդ պատգամավոր
15:38
24 Ապրիլի 2011

ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Թուրքիան պետք է ներողություն խնդրի հայերից Ցեղասպանության համար, հայտարարել է Շվեդիայի խորհրդարանի (Ռիկստագի) Շվեդիա-Հայաստան բարեկամության պատգամավորական խմբի նախագահ Անելի Էնոքսոնը:

Հայոց Ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ Արևմուտքի կողմից արվող քննադատություններին:

«Հոլոքոստի համար հրեաներից ներողություն խնդրած Գերմանիայի օրինակով Թուրքիան ևս պետք է ընդունի իր մեղքն ու ներողություն խնդրի հայերից», - նախօրեին Երևանում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ընթացքում հայտարարել է Էնոքսոնը:

Ինչպես հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը, նա ընդգծել է, որ ցեղասպանությունը ցանկացած պարագայում մնում է ցեղասպանություն և այլ անունով այն չի կարելի անվանել:

«Մեզ համար Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ գործադրած ջանքերն անհրաժեշտ էին, քանի որ արդարության վերականգնմանն էին ուղղված: Մենք Շվեդիայի խորհրդարանում ճանաչման օգտին դժվարին աշխատանք ենք կատարել»,- նշել է Էնոքսոնը՝ վստահեցնելով ՀՀ նախագահին, որ հետագայում ևս շարունակելու են աջակցել Հայոց ցեղասպանության ճանաչման գործում:

Շվեդիայի խորհրդարանը 2010 թ.-ի մարտի 11-ին ճանաչել է Հայոց ցեղասպանության փաստը:

Սարգսյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել շվեդ պատգամավորներին Շվեդիայի Ռիկստագում Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևն ընդունելու համար՝ բարձր գնահատելով այդ որոշումը:

«Ռիկստագի որոշումը երկու կարևոր առանձնահատկություն ունի. մեկն այն է, որ այդ որոշումը ևս մեկ անգամ վկայում է, որ Շվեդիան` սերտ փոխգործակցություն ունենալով Թուրքիայի հետ, միանգամայն հնարավոր է համարել նման որոշում ընդունելը: Եվ երկրորդ՝ այդ բանաձևը դուք ընդունեցիք մի ժամանակահատվածում, երբ մենք փորձում էինք Թուրքիայի հետ հարաբերություններ սկսել», - ասել է նախագահը:

«Մեր բոլոր ընդդիմախոսներն ասում էին, թե այդ քայլով մենք ձախողեցինք Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը, և այլևս ոչ ոք չի ճանաչի Հայոց ցեղասպանությունը», - հիշեցրել է Սարգսյանը: Սակայն, նրա խոսքերով, հետագայում բոլորի համար հասկանալի դարձավ, որ կարելի է փորձել Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատել` միևնույն ժամանակ շարունակելով ցեղասպանության ճանաչման գործընթացը:

Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, իսկ 1993-ից, պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ, փակ է հայ-թուրքական սահմանը։

Երեք տարի առաջ առաջընթաց է նկատվել հայ-թուրքական հարաբերություններում, որը նախաձեռնել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, որի շրջանակներում 2009 թ.-ի հոկտեմբերի 10-ին Հայաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարները Ցյուրիխում ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին արձանագրությունը» և «Երկկողմ հարաբերությունները զարգացնելու մասին արձանագրությունը»: Սակայն Թուրքիան պարբերաբար տարբեր առիթներով ձգձգում էր արձանագրությունների վավերացման գործընթացը, ինչի հետևանքով Հայաստանը ապրիլին կասեցրեց փաստաթղթերի վավերացման գործընթացը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:07
08 Դեկտեմբերի 2017
Հայաստանի նախագահի պաշտոնում կարող է միասնական թեկնածու առաջադրվել
Սահմանադրության բարեփոխված 125–րդ հոդվածի համաձայն, «հանրապետության նախագահի պաշտոնում թեկնածության առաջադրման իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն ¼–ը»։
21:28
07 Դեկտեմբերի 2017
Կոչ ենք անում կենտրոնանալ ղարաբաղյան հակամարտության փոխզիջումային լուծումների վրա. ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչներ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները Վիեննայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի ավարտին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
21:20
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն է մեկնարկել Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
21:07
06 Դեկտեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի ԱԳ նախարարի և համանախագահների հանդիպման թեմաները (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։
18:53
06 Դեկտեմբերի 2017
Պուտինն առաջադրվելու է ՌԴ նախագահի պաշտոնում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է նախագահի պաշտոնում առաջրվելու մտադրության մասին:
10:35
05 Դեկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի նախագահի ամենահավանական թեկնածուի անունը
«Ժամանակ» թերթը գրում է, թե ով է Հայաստանի հաջորդ նախագահական ընտրությունների ամենահավանական թեկնածուն։
19:17
01 Դեկտեմբերի 2017
Արա Աբրահամյանը պահանջել է եթերից հեռացնել հակահայկական արշավ սկսած լրագրողներին և քաղաքագետներին
ՌՀՄ նախագահը կոչ է արել եթերից հեռացնել ծախու լրագրողներին, քաղաքագետներին և փորձագետներին, ովքեր հակահայկական արշավ են սկսել ռուսական հեռուստատեսությամբ։
18:14
30 Նոյեմբերի 2017
Վրաստանի վարչապետի այցը Հայաստան հետաձգվել է
Գիորգի Կվիրիկաշվիլիի այցը Հայաստան հետաձգվել է անորոշ ժամանակով:
17:48
30 Նոյեմբերի 2017
Հայաստան կժամանի Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին
Այցի շրջանակներում նախատեսված են նրա հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության՝ ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի հետ:
13:10
30 Նոյեմբերի 2017
Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան
Քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան։
11:15
30 Նոյեմբերի 2017
ՀՀԿ–ում անհեթեթ են անվանել ռուս քաղաքագետների վիրավորական հայտարարությունները Հայաստան–ԵՄ համաձայնագրի ստորագրման վերաբերյալ
Էդուարդ Շարմազանովը մեկնաբանել է НТВ ռուսական հեռուստաալիքի talk show–ի ընթացքում Հայաստանի հասցեին հնչած հայտարարությունները։
20:35
28 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը շահագրգռված է բարեկամ Իրանի զարգացմամբ ու տարածաշրջանի կայունությամբ
ՀՀ նախագահն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆին։