480.74
+0.03
511.65
+0.46
7.48
-0.03
+6
Եղանակը Երևանում
Հայ
Երևանում մայիսի 2-ին «Լեփսիուսի տուն» կբացվի
15:12
24 Ապրիլի 2011

«Լեփսիուսի տուն» (գերմանացի միսիոներ, գիտնական Յոհանես Լեփսիուսը Թուրքիայում 1915 թ.-ի իրադարձությունների ականատեսն է եղել) կբացվի Երևանում մայիսի 2-ին, ասել է Գերմանիայի դեսպան Հանս-Յոխեն Շմիդտը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հուշահամալիր այցելելուց հետո:

Աշխարհասփյուռ հայությունը կիրակի օրը նշում է Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության 96-րդ տարելիցը:

«Այսօր ես շատ ուրախ եմ, որ ինձ ուղեկցում է գերմանական պատվիրակությունը, որի անդամները Լեփսիուսի տան ներկայացուցիչներն են: Հայտնի է, որ Լեպսիուսը ժամանակին շատ բան է արել՝ ցեղասպանության ճանաչման և ուսումնասիրման համար», - կիրակի լրագրողներին ասաց Շմիդտը:

Դեսպանը նշել է, որ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանն արդեն շփումներ է հաստատում գերմանական կողմի հետ:

Դիվանագետը նշել է 1915 թ.-ի իրադարձությունները, ինչպես նաև դրան նախորդող փաստերը հիշելու կարևորությունը:

Զուգահեռներ անցկացնելով Հոլոքոստի հարցում Գերմանիայի դիրքորոշման հետ՝ դեսպանը նշել է, որ Գերմանիայի երիտասարդ սերունդն իր ծնողների առջև կատարածի համար պատասխանատվության ընդունման հարց դրեց:

«Մենք միշտ պետք է ունենանք ոչ միայն մեղքի, այլև պատասխանատվության զգացում», - ասել է Շմիդտը՝ ընդգծելով, որ պետությունը պետք է հայտարարի կատարածի համար պատասխանատվություն կրելու մասին:

Գերմանացի հասարակական գործիչ, արևելագետ դոկտոր Յոհաննես Լեփսիուսի հրատարակումները Մեծ եղեռնի մասին այսօր էլ ամենահավաստի աղբյուրներն են։

Դոկտոր Լեփսիուսը երկար տարիներ զբաղվել է հայկական հարցով, փաստեր հավաքել Օսմանյան կայսրության մեջ հայերի ծանր դրության վերաբերյալ, որոնք հրատարակել է «Հայաստանը և Եվրոպան» (1896 թ.) աշխատութան մեջ։ 1914-ին հիմնում է մինչև օրս գործող Գերմանա-հայկական ընկերությունը։ Լինելով վերջինիս նախագահը, ի թիվս պարբերական այլ հրատարակությունների, լույս է ընծայում նաև գերմաներեն–հայերեն «Մեսրոպ» սքանչելի հանդեսը։ 1915 թ. փետրվարին հայկական եղեռնի գլխավոր հանցագործներից մեկի՝ Օսմանյան կայսրության երիտթուրքական պարագլուխ, ռազմական մինիստր Էնվեր փաշայի հետ ունեցած պատմական զրույցի ժամանակ նա ձգտում էր կասեցնել «հայերի բնաջնջումը»։ 1916 թ. Լեփսիուսը Գերմանիայում գաղտնի հրատարակեց «Հաղորդագրություններ Թարքիայում հայ ժողովրդի վիճակի մասին» նշանավոր գործը։

Կ. Պոլսից վերադառնալուց հետո հասարակական գործչին հաջողվում է հույժ գաղտնի մեղադրական հաղորդագրություններով հանդես գալ քաղաքագետների, լրագրողների և զինվորականների առջև։ Բայց քանի որ այն ցանկալի ազդեցություն չունեցավ, նա՝ ռազմական գրաքննության և լրտեսության կողմից հալածված, սկսեց չեզոք երկիր Շվեյցարիայում մամուլի միջոցով գործունեություն ծավալել։ 1916 թ. հարկադրված հեռացավ Հոլանդիա՝ այնտեղ ազատ գործելու, ուր Լեփսիուսը նշանակալից ուժեղացրեց հայկական շարժումները՝ այդտեղից ազդելով նաև Գերմանիայի վրա։ Սերտորեն համագործակցում էր սկանդինավահայ բարեկամների հետ, անձնական կապ պահպանում անգլիական պետական գործիչ և հայերի մեծ պաշտպան լորդ Բրայսի հետ։

Առաջին համաշխարհային պատերազմից հետո Լեփսիուսը շարունակում է իր պայքարը հանուն հայ ժողովրդի։ Ժնևում կազմակերպվում է Հայերի օգնության միջազգային լիգա։ 1919 թ. Լեփսիուսը հրատարակում է կարևոր փաստագրական մեկ այլ աշխատության՝ «Գերմանիան և Հայաստանը»։ 1921-ին Բեռլինում, Ս. Թեհլերյանի դատի ժամանակ հանդես է գալիս որպես վկա՝ մերկացնելով Թալեաթ փաշայի ոճրագործությունները հայկական եղեռնի ժամանակ։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին:
17:22
01 Դեկտեմբերի 2016
Պուտինի ուղերձը. ի՞նչ օգուտ կարող է քաղել իր համար Հայաստանը
Այս տարի ՌԴ նախագահի` Դաշնային ժողովին ուղղված ուղերձը մի շարք առումներով անսովոր էր:
16:49
01 Դեկտեմբերի 2016
ՀԴԿ ղեկավարը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները:
17:20
30 Նոյեմբերի 2016
Ռուսաստան vs Թուրքիա. ե՞րբ բարեկամության պատրանքը կվերածվի ծեծկռտուքի
Ռուսաստանի գործընկերների, հատկապես` Հայաստանի համար շատ զարմանալի է հետևել, թե ինչպես են զարգանում Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները:
15:29
28 Նոյեմբերի 2016
Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շտապել շնորհավորել նախագահին ՀՀԿ-ի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շաբաթ օրը ՀՀԿ-ի համագումարին շտապել շնորհավորել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին կուսակցության նախագահ վերընտրվելու կապակցությամբ:
14:24
28 Նոյեմբերի 2016
Հայաստանի բնակչությունը կզգա նախագահի և վարչապետի համագործակցության արդյունքը
Հայաստանի բնակչությունը որոշ ժամանակ հետո կզգա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և վարչապետ Կարեն Կարապետյանի համագործակցության արդյունքը, երկուշաբթի լրագրողներին ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
19:37
26 Նոյեմբերի 2016
Հայաստանի քաղաքական ուժերը կհամախմբվեն խորհրդարանական ընտրությունների նախաշեմին. պատգամավոր
Հայաստանի քաղաքական ուժերը խորհրդարանական ընտրությունների նախաշեմին կհամախմբվեն:
15:18
26 Նոյեմբերի 2016
ՀՀԿ–ում կլինի առաջին փոխնախագահի պաշտոն և Ավագանու խորհուրդ
Առաջին փոխնախագահի պաշտոն կգործարկվի ՀՀԿ–ում, շաբաթ օրը լրագրողներին ասաց ՀՀ արդարադատության նախարար, ՀՀԿ անդամ Արփինե Հովհաննիսյանը։