484.11
-0.64
570.43
-1.33
8.23
+0.04
-1
Եղանակը Երևանում
Հայ
Առաջիկա տարիներին Թուրքիան չի ճանաչի Հայոց ցեղասպանությունը. հայ պատգամավոր
14:07
24 Ապրիլի 2011

Առաջիկա տարիներին Թուրքիան չի ճանաչի Հայոց ցեղասպանությունը, կիրակի լրագրողներին հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» կոալիցիոն խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը։
 
Ողջ աշխարհի հայությունն ապրիլի 24-ին նշում է Հայոց ցեղասպանության 96-րդ տարելիցը։

«Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի տրամաբանական ավարտը Թուրքիայի և թուրքական հանրության կողմից ցեղասպանության ճանաչումն է»,- Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հուշահամալիրի այցելությունից հետո ասաց Սաֆարյանը։

Նա նշեց, որ այսօր թուրքական հանրությունը լիովին պատրաստ չէ ճանաչել այդ ճշմարտությունը, սակայն վերջին 2-3 տարիների քաղաքական գործընթացները և հասարակությունների միջև՝ այդ թվում հայկական և թուրքական, երկխոսությունը թուրքական հանրության շրջանակում այդ հարցի կանոնավոր քննարկման համար հող են նախապատրաստել։

«Ես ենթադրում եմ, որ առաջիկա տարիների ընթացքում Թուրքիան չի ճանաչի Հայոց ցեղասպանությունը, սակայն կարծում եմ, որ առաջիկա մի քանի տարվա ընթացքում հայ ժողովուրդն ավելի շատ բարեկամներ կունենա թուրքական հանրության մեջ, ովքեր կճանաչեն Հայոց ցեղասպանությունը»,- ասաց Սաֆարյանը։

Ինչպես կարծում է պատգամավոը, առաջիկա մի քանի տարվա ընթացքում Ցեղասպանության միջազգային ճանաչման դեմ Թուրքիայի պայքարն ավելի կսրվի և բավականին դաժան կդառնա, «սակայն դրա հետ մեկտեղ հնարավոր չէ դադարեցնել միջազգային ճանաչումը»։

Ըստ նրա՝ վերջին 13 տարվա ընթացքում մի շարք պետություններ և միջազգային կառույցներ ճանաչեցին ցեղասպանությունը, և այդ գործընթացն արդեն անհնար է դադարեցնել։

Նա նաև նշեց, որ այսօր արդեն առանց որևէ ցուցումի Հայոց ցեղասպանության մասին հաղորդագրությունները աշխարհի խոշոր հեռուստաալիքների թոփ լուրերի թվում են։

Հայոց Ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ Արևմուտքի կողմից արվող քննադատություններին։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ: 1965 թ.-ին ցեղասպանությունն առաջինը ճանաչել է Ուրուգվայը, որի օրինակին հետևել են Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիան, Հոլանդիան, Բելգիան, Լեհաստանը, Լիտվան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը, Կանադան, Վենեսուելան, Արգենտինան, ԱՄՆ-ի 42 նահանգները: Հայոց ցեղասպանությունը ճանաչել է նաև Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը:-0- 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:29
13 Դեկտեմբերի 2017
Հայաստանը 2018–ը գարունը կդիմավորի առանց հայ-թուրքական արձանագրությունների. ԱԳՆ
Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացը 2008 թ.–ի աշնանը նախաձեռնել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
18:19
12 Դեկտեմբերի 2017
ՄԻԵԴ–ը պարտավորեցրել է Ադրբեջանին 35000 եվրո վճարել հայ փախստականի ընտանիքին
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործով փոխհատուցման որոշումը։
11:09
12 Դեկտեմբերի 2017
Հայաստանի ԱԳՆ ղեկավարը կմեկնի Հունաստան
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը դեկտեմբերի 12-13–ին պաշտոնական այցով կմեկնի Հունաստան։
11:07
08 Դեկտեմբերի 2017
Հայաստանի նախագահի պաշտոնում կարող է միասնական թեկնածու առաջադրվել
Սահմանադրության բարեփոխված 125–րդ հոդվածի համաձայն, «հանրապետության նախագահի պաշտոնում թեկնածության առաջադրման իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն ¼–ը»։
21:28
07 Դեկտեմբերի 2017
Կոչ ենք անում կենտրոնանալ ղարաբաղյան հակամարտության փոխզիջումային լուծումների վրա. ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչներ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները Վիեննայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի ավարտին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
21:20
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն է մեկնարկել Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
21:07
06 Դեկտեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի ԱԳ նախարարի և համանախագահների հանդիպման թեմաները (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։
18:53
06 Դեկտեմբերի 2017
Պուտինն առաջադրվելու է ՌԴ նախագահի պաշտոնում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է նախագահի պաշտոնում առաջրվելու մտադրության մասին:
10:35
05 Դեկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի նախագահի ամենահավանական թեկնածուի անունը
«Ժամանակ» թերթը գրում է, թե ով է Հայաստանի հաջորդ նախագահական ընտրությունների ամենահավանական թեկնածուն։
19:17
01 Դեկտեմբերի 2017
Արա Աբրահամյանը պահանջել է եթերից հեռացնել հակահայկական արշավ սկսած լրագրողներին և քաղաքագետներին
ՌՀՄ նախագահը կոչ է արել եթերից հեռացնել ծախու լրագրողներին, քաղաքագետներին և փորձագետներին, ովքեր հակահայկական արշավ են սկսել ռուսական հեռուստատեսությամբ։
18:14
30 Նոյեմբերի 2017
Վրաստանի վարչապետի այցը Հայաստան հետաձգվել է
Գիորգի Կվիրիկաշվիլիի այցը Հայաստան հետաձգվել է անորոշ ժամանակով:
17:48
30 Նոյեմբերի 2017
Հայաստան կժամանի Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին
Այցի շրջանակներում նախատեսված են նրա հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության՝ ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի հետ: